Մի քանի
օր Դիլիջանում
Հոկտեմբերի
քսանին մենք գնացինք մեր հերթական արշավին՝մենք դուրս եկանք Երևանից առավոտյան և օրվա
կեսին մենք արդեն Դիլիջանում էինք: Երևան-Դիլիջան ճանապարհին անցկացրած ժամանակը նույնպես
հետաքրքիր էր: Մենք ճանապարհին մի քանի ժամ անցկացրեցինք Սևանա լճում: Չնայած ցրտին,
մենք գնացինք եկեղեցի, նկարվեցինք, ներքևում հաց կերանք և շարունակեցինք մեր ճանապարհը
դեպի Դիլիջան:
Հասնելով Դիլիջան և տեղավորվելով
սենյակներում՝ մենք դւորս եկանք ծանոթանալու շրջապատին և մի քիչ քայլելու: Զբոսանքի
ժամանակ մենք ունեցանք և լավ, և վատ տպավորություններ. Հեռվում շատ գեղեցիկ տեսարան
էր՝ անտառ, որը հեռվից փայլում էր իր աշնանային ճոխ և գույնզգույն գույներով: Մենք
փորձում էինք վայելել այդ գեղեցկությունը, բայց , երբ մի փոքր առաջ գնացինք տեսանք
մի խանութ՝ մի կողմը մաքուր, իսկ մյուս կողմը նման էր իսկական աղբանոցի: Մենք շատ վատ
զգացինք, և մտացեցինք ինչպես կարելի է ապրել և միևնույն ժամանակ աղտոտել իր իսկ շրջապատը:
Մի փոքր հիասթափված այդ տեսարանից , մենք վերադարձանք տուն, բայց պայմանավորվելով,
որ հաջորդ օրը սկսելու ենք զբաղվել այդ տարածքների մաքրությամբ:

Այդ օրը գիշերը, մենք բոլորս հավաքվեցինք
մի սենյակում, որպեսզի լսենք Տիկին Սոֆիայի պատմած պատմությունները: Նա մեզ համար կարդաց
Երկու հարևանների ՛՛Մինի և Յանի՛՛ մասին, դրանից հետո մենք սկսեցին քննարկել դա, յուրաքանչյուրս
հնարավորություն ունեցավ արտահայտել իր կարծիքը: Այդ երեկո մենք պլանավորեցինք հաջորդ
օրը և գնացինք քնելու:
Հաջորդ օրը առավոտյան մեզ արթնացրեցին շատ շուտ,
մենք նախաճաշեցինք և գնացինք սկսելու այդ տեղամասի մաքրությունը: Մենք փորձեցինք կանչել
նաև հարևան բնակիչներին, որպեսզի օգնեն մեզ, սակայն միայն մի բարի պապիկ կամեցավ մեզ
օգնել: Մենք կարողացանք մաքրել այդ տարածքը և ստացանք բնակիչների գովասանքը, գոհ մեր
աշխատանքից մենք վերադարձանք տուն, նախքան մեր գնալը մեզ օգնող պապիկը մեզ հյուրասիրեց
իր իսկ մշակած տանձերով: Վերադառնալով տուն մենք պատրաստեցինք մեր ուտելիքը, որպեսզի
օրը շարունակենք : Մենք օրը շարունակեցինք՝ քայլելով դեպի Ջուխտակ վանք, այնտեղ կար
երկու եկեղեցի ՝դրանք գտնվում էին անտառի խորքում, շրջապատված ծառերով: 
Դա աշնանային գեղեցիկ պատկեր էր:
Այգին կորել էր դեղին գույնի մեջ, գետինը պատված էր գույնզգույն տերևներով, և այդ աշնանային
տեսարանը ավելի շքեղ և գեղեցիկ տեսք էր ստանում արևի ճառագայթների ներքո: Մեր դիզայնի ուսուցիչը ուներ մի ծրագիր: Հավաքված
տերևների միջոցով մենք պետք է ստանայինք գեղեցիկ նկարներ՝ փայտով կամ մեր ձեռքերով
ինչ-որ պատկերներ գծելով նրանց վրա: Ափսոս մենք չստացանք մեր սպասելիք արդյունքը, բայց
մեծ բավականություն ստացանք կազմակերպման աշխատանքներից: Այտեղ մենք տեսանք մի շունիկ՝փոքր,
փափուկ, բարի աչքերով : Մեր դիզայնի ուսուցիչը ցանկացավ նրան սնունդ տալ: Մինչ մենք
սպասում էինք մեր մյուս ընկերներին ես և ընկերուհիս առանձնացանք՝ նկարվելու և այդ գեղեցիկ
տեսարանները նկարելու համար:



Դրանից հետո մենք միացանք մեր ընկերներին, ճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Մաթոսավանք: Ճանապարհը շատ երկար էր, բայց շրջակա գեղեցկությունը թույլ չէր տալիս մեզ հոգնել: Ճանապարհը գտնվում էր անտառի մեջ և երկու կողմից պատված էր ծառերով, ճանապարհին կային սնկեր, որոնք կարծես մեզ օգնում էին շարժվել ուղիղ ճանապարհով: Մաթոսավանքը հին եկեղեցի է, այն կիսաքանդ էր, ամայացած, բայց պահպանել էր իր գեղեցկությունը : Եկեղեցին գտնվում էր անտառի խորքում, շրջապատված ծառերով, դեղնած տերևներով և զանազան թփերով: Վայելելով անտառում տիրող խորհրդավոր ձայները, և մեծ բավականություն ստացած մենք վերադարձանք տուն: Երեկոն մենք անցկացրեցինք մի ֆիլմ դիտելով՝այդ ընթացքում ուսումնաիրելով այդ հին սարքավորումները, և համեմատելով մեր ժամանակակից տեխնիկայի հետ: Ֆիլմից հետո մենք գնացինք մեր սենյակները, այնտեղ սկսեցինք երգել, պարել , լուսանկարվել:




Հաջորդ
առավոտյան , չնայած իմ վատ ինքնազգացողությանը,
ես ընկերներիս հետ գնացի Գոշավանք: Ես ներս չգնացի, և նստած հեռվում սպասում էի ընկերներիս՝վայելելով
այդ գեղեցկությունը, և հանգստանալով աշնան գրկում: Մենք ունեինք
երկու ծրագիր՝ գնալ լիճ, կամ փայտ հավաքել: Մենք ընտրեցինք փայտ հավաքելը՝հասկանալով,
որ դա մեզ խոստանում է մեծ անակնկալ: Դա կապված էր մի ծրագրի հետ, որը պարզ դարձավ
երեկոյան: Օրվա մյուս մասում մենք գնացինք, որպեսզի ուսուցիչը մեզ բացատրեր թե ինչ
է չինական ակվարելը: Մենք գնացինք մի շատ գեղեցիկ
վայր, այնտեղ նկարեցինք մեր վրձիներով և մատիտներով: Այդ ժամանակ մյուս դասընկերները
լուսանկարում էին մեզ և փայտ հավաքում: Արդեն մենք հոգնած էինք , այդ իսկ պատճառովմենք
վերադարձանք տուն: Երեկոյան մենք սկսեցինք մեր ծրագիրը, որը կապված էր փայտերի հետ: Մենք հավաքեցինք փայտը շարեցինք և նրա շուրջբոլորը
պատեցինք թղթող: Ըստ ծրագրի մենք պետք է վառեինք թուղթը և այն պետք է վառվեր շրջանաձև,
վառելով նաև փայտը: Մենք չստացանք մեր սպասած արդյունքը ուժեղ քամու պատճառով: Քամին
օրորում էր փայտից բարձրացող բոցը, և այն լուսավորում էր մութ գիշերը:Քանի որ դա մեր արշավի վերջին օրն էր, մենք դրսում միացրեցինք բարձր երաժշտություն և սկսեցինք պարել: Պարելուց, երգելուց, ծիծաղելուց հետո մենք ներս գնացինք և լավ զգալով անցկացրած օրվա համար գնացինք քնելու: Հաջորդ օրը, առավոտյան, մենք հավաքեցինք մեր իրերը և վերադարձանք Երևան: Ես ունեցա շատ լավ տպավորություններ այդ արշավից: Դա լավ հնարավորություն էր ավելի լավ ծանոթանալու իմ դասընկերների հետ, տեսնելու Հայաստանի մի գեղեցիկ շրջան ևս: Դա աշնանային հիանալի արշավ էր ինձ համար:





































Комментариев нет:
Отправить комментарий