2016-2017թթ. ուսումնական տարվա մեջ կատարվեցին մի շարք փոփոխություններ.
ինչպես տարվա ընթացիկ կազմակերպման, այնպես էլ ավարտական քննությունների վերաբերյալ:
Ավարտական քննությունների
վերաբերյալ փոփոխություները հիանալի հնարավորություն
ընձեռեցին աշակերտներին ավելի օպտիմալ օգտագործել իրենց ժամանակը: Տարեկեսին ես հանձնեցի
պատմություն և մաթեմատիկա առարկաների քննությունները և մյուս կիսամյակում ազատվեցի
այդ առարկաների դասաժամերին հաճախելուց: Դա ինձ հնարավորություն տվեց ավելի շատ ժամանակ
ծախսել մյուս առարկաների ուսումնասիրման վրա: Այն առարկաների, որոնք պետք են ինձ բուհ
ընդունվելու համար: Այժմ ես ողջ ժամանակս անցկացնում եմ արվեստանոցում՝ փորձելով կատարելագործել
իմ նկարչական հնարավորությունները և գիտելիքները: Վերջին մի քանի ամսում ներկը, մատիտը
և վրձինը դարձել են իմ անբաժան ընկերները:
Բացի նկարչությունից ուսումնասիրում եմ նաև կոմպոզիցիա: Տարեվերջին
պետք է քննություն հանձնեմ նաև հայոց լեզու առարկայից: Այսպիսով ես ունեմ բավականաչափ
ժամանակ ավելի խորացված ուսումնասիրելու իմ սիրելի առարկաները և կատարելագործված և
զինված լավ գիտելիքներով բացել կյանքի մի այլ դուռ, որը իմ առաջ կբացի ավելի լայն աշխարհ՝
տալով ընտրության բազմազան հնարավորություններ: