пятница, 3 марта 2017 г.

Ուսումնական նոր շրջան

 2016-2017թթ. ուսումնական տարվա մեջ կատարվեցին մի շարք փոփոխություններ. ինչպես տարվա ընթացիկ կազմակերպման, այնպես էլ ավարտական քննությունների վերաբերյալ:
 Ավարտական քննությունների վերաբերյալ փոփոխություները    հիանալի հնարավորություն ընձեռեցին աշակերտներին ավելի օպտիմալ օգտագործել իրենց ժամանակը: Տարեկեսին ես հանձնեցի պատմություն և մաթեմատիկա առարկաների քննությունները և մյուս կիսամյակում ազատվեցի այդ առարկաների դասաժամերին հաճախելուց: Դա ինձ հնարավորություն տվեց ավելի շատ ժամանակ ծախսել մյուս առարկաների ուսումնասիրման վրա: Այն առարկաների, որոնք պետք են ինձ բուհ ընդունվելու համար: Այժմ ես ողջ ժամանակս անցկացնում եմ արվեստանոցում՝ փորձելով կատարելագործել իմ նկարչական հնարավորությունները և գիտելիքները: Վերջին մի քանի ամսում ներկը, մատիտը և վրձինը դարձել են իմ անբաժան ընկերները:

Բացի նկարչությունից ուսումնասիրում եմ նաև կոմպոզիցիա: Տարեվերջին պետք է քննություն հանձնեմ նաև հայոց լեզու առարկայից: Այսպիսով ես ունեմ բավականաչափ ժամանակ ավելի խորացված ուսումնասիրելու իմ սիրելի առարկաները և կատարելագործված և զինված լավ գիտելիքներով բացել կյանքի մի այլ դուռ, որը իմ առաջ կբացի ավելի լայն աշխարհ՝ տալով ընտրության բազմազան հնարավորություններ: