Показаны сообщения с ярлыком Grakanutyun. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Grakanutyun. Показать все сообщения

воскресенье, 13 ноября 2016 г.

Как кипяток помог раскрыть преступление

                                                         Թարքմանություն

 Самым известным в мире сыщиком считают героя произведений Артура Конан Дойла.
Աշխարում ամենահայտնի դետեկտիվը  համարվում է Արտուռ Կոնան Դոելի գործերի հերոսը:

 Действительно, разве не чудо, когда Шерлок Холмс мог раскрыть преступление по
тем фактам, которые обычному человеку не сказали бы абсолютно ничего?

Իսկապես, միթե հրաշք չէ , երբ , որ Շեռլոկ Խոլմսն կարողանում է բացահայտել  հանցագործությունը այն փաստերով ,  որոնք սովորական մարդուն չէին կարող հուշել բացարձակ ոչինչ :

Как говорил мистер Холмс:«По одной капле воды человек, умеющий мыслить логически, может сделать вывод о существовании Атлантического океана или Ниагарского водопада, даже если не видал ни того, ни другого…» Но не будем завидовать англичанам, в России был сыщик ничуть не хуже вымышленного Холмса, причем он был реальным человеком, да и жил намного раньше, чем детектив с Бейкер-стрит.

Ինչպես ասում էր  պարոն Խոլմսը <<Ըստ մի կաթիլ ջրի, մարդը,  որ կարուղանում է մտածել տրամաբանորեն, կարեղ է ենրադրություն անել Անտալնդյան օվկիանոսի կամ Նիագարա ջրվեժի գոյության մասին, եթե անգամ չի տեսել և այն, և մյուսը: Բայց չենք նախանձի անգլիացիներին, քանզի  Ռուսսաստանում  կար մի  դետեկտիվ  ոչ ավելի վատը  քան հորիված Խոլմսն , և ի դեպ  նա  եղել է իրական մարդ , և նա ապրել է ավելի վաղ քան դետեկտիվ  ՙԲեիկ- Ստրիտը :

 Во второй половине XVIII века московским обер-полицмейстером был Николай Петрович Архаров, получивший  славу необычайно талантливого и ловкого сыщика.

XVIII դարի  երկրորդ կեսին  Մոսկվայի ոստիկանապետ  է եղել Նիկոլայ Պետրովիչը Առխառավը՝  հայտնի դառնալով որպես աննախադեպ տաղանդավոր և խելացի Դետեկտիվ:

 Об одном раскрытом Архаровым преступлении долго вспоминали в Москве. А началось все с того, что у одного из мясников пропал кошелек. Мясник заявил, что незадолго до того, как он обнаружил пропажу, в лавку заходил писарь.

 Առխարովը բացահայտել է մի  հանցագործություն և երկար ժամանակ հիշում են Ռուսսաստանում : Իսկ սկսվեցլ  նրանով , որ  կորել էր միմսագործի  դրամապանակ:  Մսագործը հայտարարեց ,   երբ  նա նկատեց գողությունը,  խանութ է  մտել  մի  դպիր :

 На него и пали подозрения в преступлении. Вскоре подозреваемого арестовали и доставили в полицейский участок. Несмотря на то, что при обыске был найден кошелек с деньгами, писарь уверял, что это его деньги, и он ничего не крал.
  Եվ  նրան  սկսեցին կասկածել հանցագործության մեջ : Շուտով հանցագործին ձերփակալեցին  և տեղափոխեցին ոստիկանական  բաժանմուտք: Չնայած այն հանգամանքին, որ խուզարկության ժամանակ գտնվեց  դրամապանակը  փողի հետ նրա մոտ,  դպիրը  հավաստիացնում էր , որ դա իր փողն է, և  նա ոչինչ չի գողացել:

четверг, 10 марта 2016 г.

Եղիշե Չարենց

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, 

Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –

Խոսքեր չկային, ու արեւ չկար …




Կյանքը

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …



ԱՌԱՎՈՏ

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ –
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին: –
Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել –
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր…

понедельник, 1 февраля 2016 г.

«Անասնաֆերման»

Կարդալով Ջորջ Օրուելլի «Անասնաֆերման»

Գիրքի սյուժեն հետաքրքիր էր , ուղղակի կենդանիներն էին մեղք: Նրանք ցանկանում էին ազատություն, նրանք մտածում էին, որ առանց մարդկանց նրանց կյանքը շատ ավելի լավը կլինի։ Կենդանիները շատ խելացի գտնվեցին, երբ նրանց ղեկավարում էր խոզը: Խոզը յուրաքանչուր իրավիճակում գտնում էր ելք: Բայց երբ խոզ Ձնագնդին որոշեց մի շատ լավ կառույց ցույց տալ կենդանիներին լավ զգալու համար, խոզ Նապոլեոնը դեմ էր այդ ամենին, և որոշեց մենակ ղեկավարել կենդանիներին: Նա կանչեց իր ընկրներին ՝շներին, կանչեց և բաց թողեց Ձնագնդիի վրա: Եվ երբ Նապոլեոնը սկսեց ղեկավարել կենդանիներին, նա էլ անում էր այն ամենը, ինչ որ մարդը: Կային մի քանի օրենքներ, որոնք խոզերը խախտեցին.

Յոթ պատվիրանները՝

1. Նա, ով քայլում է երկու ոտքերի վրա թշնամի է:
2. Ամեն ոք, ով քայլում է չորս (ինչպես նաև թռչուները), - ընկերներ են:
3. Կենդանիները չեն հագնում հագուստ:
4. Կենդանիները չեն քնում անկողնում:
5. Կենդանիները չեն խմում սպիրտ:
6. Կենդանին չի սպանում ուրիշ կենդանու:
7. Բոլոր կենդանիները հավասար են:

 Երբ ղեկավարում էր Ձնագնդին այդ ամենը չէին խախտում, իսկ Նապոլեոնը խախտեց: Խոզերը մտան Ջոնսի տուն,բայց կենդանիները որոշել էին ձերք չտալ և թողնել որպես թանգարան, բայց խոզերը մտան և տնավորվեցին: Նրանք քնեցին անկողնու մեջ, խմեցին սպիրտ, նրանք հագնում էին մարդկանց շորեր: Նապոլեոնը չէր մտածում կենդանիների մասին. միայն աշխատեցնում էր նրանց: Սնունդ շատ քիչ էր տալիս: Նապոլեոնը և ուրիշ խոզեր ուտում էին մարդկանց ուտելիք: Մի ֆերմեր ուզեց օգտվել այդ լավ հնավարությունից , նա գնաց և վաճառեց ուտելիք ՝փոխարենը ստանալով հավի ձու: Հավերը ջղայնացան և որոշեցին ապստամբել, մի քանի կենդանիների հետ սկեցին քանդրտել տարածքը, Նապոլեոնը լսեց և տեսավ այդ ամենը, և այդ ամենի հեղինակների վրա բաց թողեց շանը և սպանեց. Նա խախտեց «Կենդանին չի սպանում ուրիշ կենդանուն» կանոնը :

Գիրքը ուզում է ասել, որ եթե օրենքներ կան, պետք չէ խախտել, եթե մարդը ղեկավարում է կենդանիներին, նշանակում է՝ այդպես պետք է լինի. կենդանին եթե կենդանուն ղեկավարի, նունպես մարդ կդառնա: 

среда, 2 декабря 2015 г.

Ձյուն




Փայլփլուն և ցուրտ
Դանդաղ թափվում է ձյունը ,
Ծածկում է իր սպիտակ փայլով ,
Սառում են ծառեռը:
Չեմ սիրում ձմեռը, բայց նա ստիպում է հիանալ ,
Դրսում թափվում են փայլերը ,
Գիշերը լուսավորում է ճանապարհը իր գեղեցիկ սպիտակ գույնով:
Ձյուն ճերմակ ու փափուկ…

вторник, 13 октября 2015 г.

Ավետիք Իսահակյանը

                                        Բանաստեղծություններ           

                                        «Ռավեննայում»
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,                       

Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...

                              Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին։

Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

    

Ավետիք Իսահակյանը

Կենսագրություն

  Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

вторник, 29 сентября 2015 г.

Գրիգոր Զոհրապ

Կենսագրություն

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։