воскресенье, 31 мая 2015 г.

Ոսկե հատում

  Ոսկե հատումը հատվածի բաժանումն էր մասերի, որի դեքում ամբողջ հատվածը հարաբերում է իր մեծ մասին այնպես, ինչպես մեծ մասը հարաբերում էփոքրին : • (a+b)/a=a/b


 Պատահական չէ, որ պյութագորականները իրանց գաղտնի միության նշանում օգտագործել են հնգաթև աստղը: պատկերում ցանկացած հատվածի և հարևան ավելի փոքր հատվածի հարաբերությունը հավասար է ոսկե հատմանը: Նույնիսկ պարզագույն երկրաչափական պատկերներից` ուղղանկյուններից, գեղարվեստական առումով ամենագրավիչը համարվում են այն ուղղանկյունները, որոնց կողմերի հարաբերությունը հավասար է φ-ն ( ոսկե հատումը հաճախ nշանակում են φ տառով` Հին Հունաստանի մեծ քանդակագործ Ֆիդիասի պատվին (մ.թ.ա. v-րդ դար), ով նույնպես իր քանդակներում օգտագործել է այդ համամասնությունը):

четверг, 28 мая 2015 г.

Դավիթ Անհաղթ

Դավիթ Անհաղթ  V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։
Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,. Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսերին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։

воскресенье, 24 мая 2015 г.

Մորիս Կորնելիս Էշեռ

Մորիս Կորնելիս Էշեռ ծնվել է հունիսի 17-1898-ին Լեուվարդնում , վարչական
կենտրոնն է հոլանդական Ֆրիսլանդիա նահանգի, ինժենեռների ընտանիքում : Նրա  ծնողներն  էին (George Arnold Escher) և (Sarah Adriana Gleichman-Escher), Ջորջի երկրորդ կինը, նախարարի դուստրը  էր, Մաուրիսը եղել է  նրանց  կրտսեր որդին.  նա ուներ չորս ավագ եղբայրներ Berend,  Էդմոնդը առաջին ամուսնությունից, Առնոլդի և Յան երկրորդ: Ընտանիքը ապրել է «Princessehof», պալատում, որը  XVIII դարում պատկանել է Մարի Լուիզ Գեսեն –Կասելոին: Հիմա այս պալատը  դարձել է խեցեղենի թանգարան :
1903 թ ընտանիքը տեղափոխվել է Արհեմ : 1907 թ տղան որոշ  ժամանակ  սովորում էր ատաղձագործություն և երաժշտություն:  Յոթ  տարեկանում նա մի տարի անց է  կացրել մանկական հիվանդանոցում,  ծովափնյա Զանդորտ քաղաքում, որպեսզի  բարելավի վատ առողջությունը: 1912-1918 թ Մաուրիսը սովորել է  ավագ դպրոցում: Չնայած նրան, որ վաղ տարիքից նա ցույց էր տալիս իր կարողություները նկարչության մեջ , բայց  դպրոցում նրա  կարողությունները ձախողված էին (նա ձախորթեց քնությունը և նկարչությունը ): 1916 թ. Էյշեռը ավարտեց իր առաջին Լինոգռյավյուռը , իր հայրիկի՝  Ջոն Ա. Էյշռ , դիմանկարը:

понедельник, 18 мая 2015 г.

Պարույր Սևակը

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, , դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
իսկապես
                                        Գործնական աշխատանք

1.Ով է  Մեսրոպ Մաշտոցի մասին վարգ  գրել:

1.Եզնիկ Կողբացի
2.Ագաթանգեղոս
3.Մովսես  Խորենացի
4.Կորյուն

2.Նշվածներից ով Մաշտոցի հետ վերջնականապես ձևավորեց  հայերենի այբուբենը:

1.Փավստոս
2.Ստեփանոս
3.Հռոփանոս
4.Հովսեփ

четверг, 14 мая 2015 г.

Նախագիծ - Պարույր Սևակ



1.      Կենսագրություն
2.      Ստեղծագործությունը  և  ժողովածունները
3.      Ֆիլմերի դիտում
4.      Անլռելի զանգակատուն պոեմը
5.      Մի քանի բանաստեղծություն սովորել անգիր
6.      Պատրաստել տեսանյութերի պատրաստում և  ցուցադրում
7.      Ամփոփում:
Կարդել  պարույր Սևակի  անլռելի  զանգակատուն

среда, 13 мая 2015 г.

King Lear by William Shakespeare Part I

Author: Once upon a time there lived a king whose name was Lear. He was the king of Britain. He had three daughters: Goneril, Regan and Cordelia.
One day King Lear called his daughters and said to them:
King Lear: I am very old and tired. I want to divide Britain into three parts and give one part to each of you. But first you must tell me how much you love me.
Author: Goneril and Regan were not good daughters. They did not love their father. But they were very greedy. They wanted to become queens very much. So Goneril said:
Goneril: Dear father, I love you very much. I love you more than my eyes, more than my beauty, more than my life. No child loves his father more than I love you.
Author: Then Regan spoke:
Regan: Dear father, I love you so much that I will give my life for you, I will care for you. I love you more than anything else in the world.
Author: King Lear was very glad. Then he asked his youngest daughter Cordelia to speak. She was his favourite daughter.
Cordelia loved her father very much, but she didn’t want to repeat the words of her sisters. So, she said nothing. Only when King Lear told her angrily that she must speak, she said:
Cordelia: I don’t understand why my sisters say that they love you more than anything else. They are married. Don’t they love their husbands? You are my father, and of course, I love you. But when I marry, I’ll love my husband, too.
Author: King Lear did not like Cordelia’s words. He shouted at her and said:
King Lear: Get out. I don’t want to have such a daughter. You won’t get anything.

Author: So, he divided the country between Regan and Goneril and gave Cordelia nothing.

Ես կարողանում եմ,,,,,

     Երբեմն ես սեպտեմբերի մեկը նմանեցնում եմ Ամանորին, երբ բոլորս սպասում ենք մի նոր հրաշքի կամ մի նոր զգացողության և փոփոխության: Այս սեպտեմբերը իմ համար դարձավ հենց այդպիսին: Այս պահին մի փոքր ժպիտով եմ հիշում, թե ինչպես էի ես սպասում առավոտվան, որպեսզի վեր կենամ և գնամ իմ նոր դպրոցը: Ես արդեն մտքումս ունեի նրա նկարագիրը և այն ինձ համար կյանքի մի նոր փուլ էր, որ ես ուզում էի սկսել  լավ տրամադրված և լի հույսերով: Նախքան սեպտեմբերը ես առիթ էի ունեցել ծանոթանալ դպրոցին, ուսուցիչներին և արդեն ունեի թեթև նկարագիր դպրոցի մասին:
           
Եվ ահա սեպտեմբերի մեկ. Թեթև հուզմունք, լի հույսեր, լարված ժպիտներ: Այդ օրը անցավ հետաքրքիր և միևնույն ժամանակ խառը . նոր մարդիկ, նոր առարկաներ, նոր դպրոց և վեջապես նոր մասնագիտական ընտրության հնարավորություն: Օրը անցավ լավ, տուն վերադառնալիս ես փորձում էի մտաբերել բոլորի անունները, ովքեր հասցրել էին ծանոթանալ ինձ հետ:
Ես անհամբեր սպասում էի հաջորդ օրվան, արդեն հետաքրքրված դպրոցի ապագա ծրագրերով, ամենաշատը հետաքրքրված լինելով ճամբարներով, մեր արշավներով և կազմակերպվող ցուցահանդեսներով: Մեր առաջին արշավը դեպի Բյուրական էր, մի քանի օր, որը մեզ հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել միմյանց, ապրելով միասին և վայելելով շրջակա բնության գեղեցկությունը և թարմությունը:
Մենք դեռ գտնվում էինք մեր առաջին արշավի գեղեցիկ ազդեցության տակ, երբ մեզ տրվեց ևս մեկ արշավի հնարավորություն: Արշավ դեպի Հրազդան: Այն գեղեցիկ էր, որտեղ ապրում էին բարի և հյուրասեր մարդիկ, սակայն նրանք աչքաթող էին արել բնությունը, չհետևելով շրջակա միջավայրի մաքրությանը: Երրորդ արշավը ամենահետաքրքիրն էր և ամենազվարճալին: Այդ արշավը հանգստանալու լավ հնարավորություն էր: Մենք, կարծես թե գտնվում էինք մի այլ աշխարհում, որտեղ տիրում էր բնության ուժը և բնության գեղեցկությունը:: Ամսի 22-ին մեր դպրոցին հրավիրեցին Գյումրի ցուցահանդես , որին մասնակցում էին մեր ուսուցիչները, ցուցահանդեսը նվիրված էր Հայոց Եղեռնի  100-ամյակին՝  <<Կամք  առ կյանք>>: Մայիսի 2-ին մենք  այցելեցինք Ծաղկունք գյուղ, իսկ ճանապարհին մենք կանգ առանք  Սևանա լճի մոտ,
Սևանում շատ  ցուրտ էր, բայց   տեսնելով այդ  գեղեցկությունը   հոգիդ լցվում էր  տաքությամբ :












воскресенье, 10 мая 2015 г.

Տրամաբանություն

Փիլիսոփայության մեջ, տրամաբանությունը (հունարեն λογική logikē)մտահանգումների իրավացիության և հստակ պատճառահետևանքային սկզբունքների ֆորմալ սիստեմատիկ ուսումնասիրություն է։ Տրամաբանությունը օգտագործվում է մտավոր գործունեության մեծ մասում, բայց այն ի սկզբանե ուսումնասիրվել է փիլիսոփայության, մաթեմատիկայի, սեմանտիկայի և կոմպյուտերային գիտություն բնագավառներում։ Փիլիսոփայությունում տրամաբանությունը կիրառվում է համարյա բոլոր բնագավառներում՝ անտոլոգիա, Իմացաբանություն, բարոյագիտություն, մետաֆիզիկա. Մաթեմատիկայում ճշգրիտ մտահանգումների ուսումնասիրությունն է որոշ ֆորմալ լեզուներում։ Տրամաբանությունը ուսումնասիրվում է նաև Հիմնավորման տեսությունում։[2]
Տրամաբանությունը ուսումնասիրվում էր որոշ անտիկ քաղաքակրթություններում, այդ թվում Հնդկաստանում, Չինաստանումև Անտիկ Հունաստանում։ Տրամաբանությունը որպես գիտության ճյուղ հիմնվել է Արիստոտելի կողմից, ով հիմնարար տեղ էր հատկացնում փոլիսոփայությանը։ Տրամաբանության ուսուցումը Դասական բազիսային կրթության մաս էր, որը ներառում էր քերականություն և հռետորություն։
Տրամաբանությունը հաճախ բաժանում են երկու մասի՝ ինդուկտիվ մտահանգում և դեդուկտիվ մտահանգում։