воскресенье, 10 мая 2015 г.

Ի՞նչ է փիլիսոփայությունը


Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։
Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։
Փիլիսոփայությունն ուսմունք է իմացության և կեցության հիմնական սկզբունքների մասին։ Այն ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները։ Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ։
Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին /կոսմոգոնիա, կոսմոլոգիա/, աստվածների մասին /թեոգոնիա/։ Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին /գոյաբանություն/, ճանաչողության ակունքների և սահմանների մասին /իմացաբանություն/, մտածողության ձևերի և մեթոդների մասին /տրամաբանություն/, մարդկային հոգու մասին /հոգեբանություն/, բարոյականության էության /էթիկա/ և գեղեցիկի մասին /էսթետիկա/։

Հին հնդկական փիլիսոփայությունը ծնվել է Վեդաների մեկնաբանումների ավանդույթից, հինդուիզմի ավանդույթների հնագույն տեքստերից։ Հնդկական փիլիսոփայության ծնունդի ժամանակաշրջանը անվիճելի հարց չէ։ Ուսումնասիրողների մի մասը թվագրում են այն մ.թ.ա. VIII—VI դարերում՝ Ուպանիշադների գրման ժամանակ, որոնք վեդաների ուսումնասիրության մասին հնագույն ժողովածուներն են։ Նրանք համարում էին, որ Ուպանիշադներն արդեն փիլիսոփայական աշխատություններ էին։ Ավելի պահպանողական մոտեցման համաձայն՝ մասնավորապես փիլիսոփայության ծնունդը Հնկաստանում թվագրվում է մ.թ.ա. V—IV դարերում, որն իր հերթին հանդիսանում է շրամանյան ժամանակաշրջանը։ Այդ ժամանակ թափառական քահանաները, շրամանները սկսեցին հաստատել Վեդաների ճշմարտացիության կասկածի միտումը, որը հրահրեց կրոնական բանավեճ և բերեց փիլիսոփայության տարբեր ճյուղերի առաջացմանը։ Հինդուիզմի առավել աչքի ընկնող քննադատներից են, առաջին հերթին, Բուդդան, ինչպես նաև նրա ժամանակակից Աջիտա Կեսակամբալան, որի ժառանգությունում նկատվում է մատերիալիզմ՝ ավելի հստակ արտահայտված, քան Դեմոկրիտինը և Պակուդհա Կաչչայանինը, որոնք իրենց հաջորդներին ծանոթացնում էին ռեդուկցիոնիզմին և ռեալիզմին, և որը հետագայում դարձավ հին հնդիկ փիլիսոփաներին հատուկ։
Հին հնդկական ավանդույթներում նկատվում է սոֆիստների ուղղությունը՝ Լոկայատան, որոնց բանավեճի ավանդույթը նպաստել է փիլիսոփայական խմբակների առաջացմանը։ Հետագայում՝ մ.թ.ա. IV – մ.թ. II դարերում, Հնդկաստանում ձևավորվում են դարշանները՝ փիլիսոփայակն դպրոցներ, որոնք բաժանվում են երկու խմբի, որոնցից առաջինները Վեդաները համարում են ճշմարիտ տեղեկությունների աղբյուր, իսկ մյուսները ժխտում են նրանց ճշմարտացիությունը։ Առաջին խմբին պատկանում են հինդուիզմի փիլիսոփայության վեց դասական դպրոց՝ սանկյա, յոգա, նյաա, վայշեշիկա, միմանսա և վեդանտա։ Երկրորդ խմբին են պատկանում լոկայատան, բուդդայականության վաղ դպրոցները, ջայնիզմի դպրոցը և այլն։ Հնդկական փիլիսոփայականության ընդհանուր յուրահատկությունն էր կապվածությունը վառ արտահայտվող ռեալիզմի դպրոցներին՝ համադրված էպիստեմոլոգիայի հետաքրքրությամբ՝ ճանաչման միջոցների վավերականությամբ։
Հին հնդկական փիլիսոփայությունն իր կազմով անցել է այն նույն էտապները, ինչ հունականը, սակայն այն տևել է նշանակալիորեն դանդաղ, որը ենթադրվում է, որ կարող է կապված լինել, որ հնդիկ փիլիսոփաների քննարկման տրամաբանությունը կապված է եղել լեզվաբանությանը, այլ ոչ թե մաթեմատիկային, ինչպես մինչսոկրատիկների մոտ։ Հին հնդկական սիլլոգիան՝ հետևաբանությունը սովորաբար կազմված էր հինգ և ավելի մակարդակներից՝հակառակ դասական երեք մակարդակներին, և հիմնավորումները դիտվում էին որպես համոզման մարտավարություն, և ոչ թե ապացույցներ։ Հին հնդկական փիլիսոփայությունը ուսումնասիրել է բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին տրամաբանությանը, առաջադրել է հասկացություններ հիմնականում փիլիսոփայության վերաբերյալ, իսկ վաղ բուդդիզմի որոշ գծերում անցել է փիլիսոփայական հարցերի լուծմանը, որոնք եվրոպական փիլիսոփայությունը ուսումնասիրել է միայն նոր շրջանում։ Միևնույն ժամանակ Հնդկաստանում փիլիսոփայական հիմնավորման տրամաբանությունը չի հասել Արիստոտելյան մակարդակին մինչև XX դարի սկիզբը, և Հնդկաստանում նույնիսկ զարգացած բուդդիզմի ավանդույթներում չեն ստեղծվել տեքստեր՝ նման պլատոնյաններին և արիստոտելյաններին, որոնք կարեղ էին դառնալ ավելի ակնառու փիլիսոփայական դպրոցների միջուկը, որոնք նման էին հնագույն դպրոցներին, և այդ կերպ հնդկական փիլիսոփայությունն անցել է հունականի անցած ճանապարհի մոտ կեսը։ Հետագայում Հնդկաստանում բուդդիզմի և ջայնիզմի գերադասումը հնարավոր է հանդիսացել է հնդկական փիլիսոփայական դպրոցների բազմազանության նվազեցման պատճառը և ազդել է նրանց զարգացման մակարդակի վրա։ գիտությունների։
Փիլիսոփայությունը Հին Չինաստանում
Չնայած չինական դասական գրվածքները նկարագրում են «հարյուր դպրոցների» շրջանը, որն էլ հենց հանդիսանում է Չինաստանում փիլիսոփայության ծնունդը՝ պատմական և լեզվագիտական տվյալները վկայում են այն մասին, որ իրականում այդ դպրոցները նշանակալից չափով ավելի քիչ էին, ընդ որում՝ Կոնֆուցիոսի տեսությունն առաջացել է առաջինը մ.թ.ա. VI—V-րդ դարերում, իսկ մնացած դպրոցները, որոնցից ամենահայտնիներն էին դաոսիզմի և լեգիզմի դպրոցները, ստեղծվել և զարգացել են ՝ձևավորելով իրենց իսկ տեսությունները արդեն կոնֆուցիզմի հետ համատեղելով։ Մասնավորապես, դաոսիզմի հիմնադիր լեգենդար Լաո Ցզիի գրությունները ստեղծվել են Կոնֆուցիոսից հետո։
Չինական փիլիսոփայության տարբերիչ հատկությունն է նրանում պրակտիկ փիլիսոփայության, հատկապես էթիկայի և քաղաքական փիլիսոփայության գերակշռումը։ Չինացի փիլիսոփաներին առաջին հերթին մի հարց էր հուզում, թե ինչպիսին պետք է լինի կատարյալ քաղաքացին և կատարյալ կառավարիչը, որն անհրաժեշտ է ներդաշնակությունը և հասարակությունում կամ երկրում կարգուկանոն պահպանելու համար։ Մեծամասամբ այն կապված է մի կողմից նրանով, որ այդ ժամանակաշրջանի չինական հասարակությունը նոր էր վերապրել քաղաքական ցնցումների մի շարք և փորձում էր վերանայել պետության քաղաքական տեսքը, իսկ մյուս կողմից՝նրանով, որ գրագիտությունը և որպես արդյունք՝ փիլիսոփայությամբ զբաղվելու հնարավորությունը Չինաստանում կախվածության մեջ էր գտնվում հասարակության աստիճանակարգումից։ Փիլիսոփաներն այդ ձևով դառնում էին քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին մոտ, սակայն մեկուսացված էին հասարակության մյուս շերտերից։

Չինական փիլիսոփայության ձևավորման ժամանակաշրջանում մի շարք փիլիսոփայական դպրոցներ առաջադրել էին մետաֆիզիկայի, իմացաբանության և բնափիլիսոփայության հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին մոիզդներին և ին յան ցզյային, սակայն այս աշխատանքը լուրջ առաջարկություն չի ստացել։ Մի կողմից, Չինաստանում փիլիսոփաները սկսեցին հետապնդվել լրջորեն, իսկ մյուս կողմից՝ Չինաստանում սկսեց գերիշխել Կոնֆուցիոսի փիլիսոփայությունը, որը մեծագույն ուշադրություն էր հատկացնում էթիկային վերաբերող հարցերին, իսկ կենցաղին վերաբերող հարցերին ապավինում էին ավանդական չինական առասպելաբանությանը, ընդ որում՝ գիտելիքի լավագույն աղբյուրներն էին հնագույն գրվածքները։ Ավելին՝ Հան դինաստիայի ժամանակաշրջանում՝ III դարից սկսած, կոնֆուցիականությանը դե ֆակտո տրվեց կրոնի կարգավիճակ, և փիլիսոփայությունը Չինաստանում հարկադրված էր զարգանալ կոնֆուցիական կանոնին համատեղ։

Комментариев нет:

Отправить комментарий