Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения

воскресенье, 22 мая 2016 г.

Կլիման և եղանակ հասկացություների տարբերությունը



  Առաոտյան արթնանալիս դու մտածում ես թե դրսում ինչ եղանակ է եթե ցուրտ է դու կարողես ավելի տաք հաքնվել իսկ եթե ցուրտ է ՝ ամառ է :
   Սակայն  պետք է հիշել , որ կլիման և եղանակը նույնը չեն : Կլիման տվյալ տարածքում եղանակների բազմայա միջինացված ռեժիմն է օրինակ Հայաստանը կլիմայական հակադրություների երկիր է:
                                         
                                                           Եղանակ

  Եղանակը տվյալ պահին մթնոլորտում տեղի ունեցող երևույթները և վիճակը բնութագրող ցուցանիշներ են : Օրինակ կորող է միքանի ժամ անընդմեջ անձրև տեղալ իսկ հետո լինել արևոտ եղանակ :

                                                              Կլիմա

  Կլիման բնորոշվում է 30 տարվա ընդացքում միջինացված ջերմաստիջանով , խոնավոթյամբ , քամու ուժգնությամբ և բնույթով , մթնոլորտային ճնշմանբ , ամպամածությամբ , արեգակնային ճառագայթման աստիճանով և տեողությամբ և այլ  գործոներով : Տարբերվում է կլիմայի հետևյալ գործոները ՝ բառեխառն , արևավադրձային , հասարակածային չոր , բարեխառն և մեծ բևառային :

                                                    Ինչ է կլիմայի փոփոխությունը

  Կլիմայի փոփոխությունը կարող է բնորոշվել ջերմաստիճանի բարձացմանբ կամ իջեցմանբ : Տեղումների մակարդակը անձրևների կամ ձյան տեսքով կարող է ավելանալ կամ նվազել : Գիտնակաները կարծում են , որ ժամանակից փոփոխություների մեծ մասի պատճառը մարդու գործունեությունն է :

      
                                        Կլիմայի փոփոխության պատմությունը

 Մ.թ.ա.70000

 Որոշ գիտնականներ հավաստում են, որ այդ ժամանակ մարդկության զգալի մասը վերացել է՝ դեպի մթնոլորտ մեծ քանակությամբ հրաբխային փոշու արտանետման հետևանքով:Արտանետված փոշին արքելափակել է արեգակի ճառագայթների թափանցումը դեպի Երկիր,  ձևափոխելով Երկրի մակերևույթը:

 Մ.թ.ա.20000

 Սա Երկրի վրա հերթկան սառցապատման դարաշրջանն էր: Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիա մայրցամաքները ծածկված էին սառուցով, իսկ ծովի մակարդակը ներկայիս համեմատությամբ ցածր էր 120 մետրով:

 Մ.թ.ա.10000

 Վերջին սառցապատման դարաշրջանից հետո Երկրի կլիման սկսեց տաքանալ,թեև ժամանակ առ ժամանակ ցրտւմ էր:

 1000թ.
 Այս ժամանակահատվածը հայտնի է <<Փոքր սառեցման դարաշրջան>>:

 1850թ.

Այն նշանավորվեց որպես արդյունաբերական հեղափոխության սկիզբ, երբ մարդն իր գործունեությամբ սկսեց մեծ ու աճող չափերով ազդել կլիմայական համակարգի վրա, որն էլ հանդիսացավ ջերմաստիճանի բարծրացմանը:

2000թ.

вторник, 19 апреля 2016 г.

Երաշտ

  Երաշտը օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր
երևույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տևական ժամանակամիջոցում անձրևներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։Հաճախ երաշտի նախադրյալները երևան են գալիս նախորդ տարում՝ դրսևորվելով աշնան և ձմռան անբավարար տեղումներով, օդի և հողի խոնավության սակավությամբ։Երաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որևէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի աղբյուր։Երաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալու վտանգը։
   ՀՀ-ում Երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։ Երաշտը լինում է հողային և մթնային։ Հողային Երաշտի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբընակ շերտի չորացումից։ Մթնոլորտային Երաշտի դեպքում հողում լինում է խոնավության որոշ պաշար, որն առանց անձրևների (հարաբերական խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է։ Երաշտի ժամանակ բույսն արմատների միջոցով դժվարությամբ է ջուր ստանում, գոլորշացող ջրի քանակը գերազանցում է հողից ստացածին, հյուսվածքների ջրով հագեցվածությունն ընկնում է, խախտվում են լուսասինթեզի և ածխածնային սնուցման բնականոն պայմանները։ Հաճախ հողային Երաշտին նախորդում է մթնային Երաշտը։ Երաշտը լինում է տարվա բոլոր սեզոններին։
 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ էր։

                                                                              

среда, 3 февраля 2016 г.

Օդ

  Օդը պարտադիր է մարդկանց, կենդանիներին և բույսերին շնչելու համար, հետևաբար ապրելու համար:
Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ 3 րոպե։
Երկրի մթնոլորտ` Երկրի օդային թաղանթն է։ Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և հասնում 2000-3000 կմ բարձրության։ Մթնոլորտը մնում է երկրագնդի շուրջը և Տիեզերքում չի ցրվում երկրագնդի ձգողության շնորհիվ։
Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը(N2) և թթվածինը (O2)։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։
Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։ Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում է մի քանի շերտեր։
Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թ-ին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը: 1777 թ-ին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը  պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է անկենդան:
XIX դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր:
Թթվածնի պարունակությունն օդում առաջինը որոշել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն 1841 թ-ին: Ավելի ուշ օդը հեղուկացվեց և բաժանվեց իր երկու հիմնական բաղադրիչների՝ ազոտի և թթվածնի: 1896–97 թթ-ին անգլիացի քիմիկոս Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային թորմամբ ստացավ նաև 4 նոր իներտ գազեր:

Մթնոլորտը բաժանվում է շերտերի ՝ներքնոլորտ ,միջնոլորտ,վերնոլորտ,արտաքին ոլորտ:
Վերնոլորտր  (ստրատոսֆերա)  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:
Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:
Միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից:
 Երկրի մակերևույթին ամենամոտ շերտը ներքնոլորտն է (տրոպոսֆերա) ։ Բևեռային շրջաններում ներքնոլորտը տարածվում է մինչև 8-10 կմ, իսկ հասարակածային շրջաններում՝ մինչև 18 կմ բարձրությունը։ Ներքնոլորտը մարդու համար կենսականորեն ամենակարևոր շերտն է։ Օտում եղած ջրային գոլորշին, սառույցի բյուրեղները, փոշու և ծխի մասնիկների մեծ մասամբ կուտակված են ներքնոլորտում։ Այս շերտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, քամին։ Այստեղ են դիտվում ծիածանը և կայծակը։
Օզոնային շերտը գտնվում է վերնոլորտից 25-30 կմ բարձրության վրա։ Մեր մոլորակի համար օզոնային շերտն ունի բացառիկ նշանակություն։ Օզոնը կլանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն(ուլտրամանուշակագույն) ճառագայթների մեծ մասը, որոնք վտանգավոր են կյանքի համար։
Վերնոլորտից վեր տարածվում է մթնոլորտի մի այլ շերտ, որն անվանում են արտաքին ոլորտ (էկզոսֆերա)։ Այստեղ օդը շատ նոսր է և չի պարունակում ջրային գոլորշիներ։ Արտաքին ոլորտում՝ մեծ բարձրությունների վրա, օդի բաղադրությունը փոխվում է։ Երկրի մակերևույթից 1000-1300 կմ բարձր շերտերում մթնոլորտը սկսում է մասամբ ցրվել։ Առանց մթնոլորտի կյանքը Երքրի վրա անհնար կլիներ: Մեկ մարդուն օրական անհրաժեշտ է մոտավորապես 11 հազար լիտր օդ։ Մթնոլորտի շնորհիվ Երկրի վրա պահպանվում են ջերմային պայմանները, որոնց հարմարվել են մարդը և մյուս կենդանի օրգանիզմները։ Մթնոլորտը ցրում է Արեգակի կիզիչ ճառագայթները, և դրանք ցերեկվա ընթացքում այնքան էլ ուժեղ չեն տաքացնում Երկրի մակերևույթը։ Իսկ գիշերվա ընթացքում մթնոլորտը վերմակի նման պահում է տաքությունը՝ թույլ չտալով, որ Երկրի մակերևույթն արագ սառչի։
Մթնոլորտը Երկրի մակերևույթը պաշտպանում է երկնաքարերից։ Դրանք, մեծ արագությամբ մտնելով մթնոլորտ, նրա վերին շերտերում օդի հետ շփումից շիկանում և այրվում են՝ հազվադեպ հասնելով Երկրի մակերևույթ։ Մթնոլորտը Երկրի վրա ջրի շրջանառության անհրաժեշտ պայմաններից է։ Մթնոլորտի մեջ անցած ջրային գոլորշիները նրանում խտանում են և տեղումների ձևով նորից թափվում Երկիր։
Ջերմոցային էֆեկտ:
Արդյունաբերության և տրանսպորտի զարգացմանը զուգընթաց՝ աշխարհում անընդհատ մեծանում է մթնոլորտ արտանետվող նյութերի քանակը, ինչի պատճառով փոխվում են մթնոլորտի ֆիզիկաքիմիական հատկությունները: Առավել վտանգավոր են քլոր, ֆտոր պարունակող օրգանական միացությունները, որոնց փոքր քանակներն անգամ շատ անբարենպաստ ազդեցություն են թողնում: Ածխաթթվական գազի, մեթանի և քիմիական մի շարք այլ միացությունների քանակների ավելացման հետևանքով նվազում է մթնոլորտից դեպի Տիեզերք ջերմության ճառագայթման կարողությունը, և մթնոլորտի վերին շերտերից դեպի Երկիր վերադարձող ջերմության քանակը մեծանում է: Մթնոլորտը գյուղատնտեսական ջերմոցի ապակե ծածկույթի նման բաց է թողնում արեգակնային կարճալիք ջերմային ճառագայթները, բայց արգելակում է Երկրի տաքացած մակերևույթից արձակվող երկարալիք ջերմային ճառագայթումը, այդ պատճառով տվյալ երևույթը կոչվում է ջերմոցային էֆեկտ: Դրա հետևանքով տեղի է ունենում Երկրի կլիմայի աստիճանական տաքացում: XIX դարի վերջի համեմատությամբ՝ Երկրի օդի միջին ջերմաստիճանը ներկայումս աճել է 0,3–0,6օC-ով, իսկ 2020 թ-ին կարող է հասնել մինչև 2,2–2,5օC-ի: Այս երևույթը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի՝ էկոլոգիական ճգնաժամի (բևեռային և հավերժական սառցածածկույթի հալք, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում, երաշտներ և այլն):
Ներկայումս համամարդկային խնդիր են դարձել մթնոլորտի ընդհանուր տաքացման կանխումը և մարդկությանը վերահաս վտանգից փրկելը: Այդ  նպատակով 1997 թ-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում 60 երկրի պատվիրակների մասնակցությամբ ընդունվել է համաձայնագիր, որով 38 արդյունաբերական զարգացած երկրներ պարտավորվել են 1990 թ-ի մակարդակի համեմատ 2008–12 թթ-ին CO2-ի արտանետումներն ընդհանուր առմամբ նվազեցնել 5%-ով, այդ թվում` Եվրամիության երկրները՝ 8%-ով, ԱՄՆ-ը՝ 7%-ով, Ճապոնիան՝ 6%-ով և այլն:
Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ (ջերմաէլեկտրակայանները և այլ արդյունաբերական ձեռնարկությունները) և շարժական աղտոտողներ (հիմնականում տրանսպորտային միջոցներն են): Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն: