вторник, 19 апреля 2016 г.

Երաշտ

  Երաշտը օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր
երևույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տևական ժամանակամիջոցում անձրևներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։Հաճախ երաշտի նախադրյալները երևան են գալիս նախորդ տարում՝ դրսևորվելով աշնան և ձմռան անբավարար տեղումներով, օդի և հողի խոնավության սակավությամբ։Երաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որևէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի աղբյուր։Երաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալու վտանգը։
   ՀՀ-ում Երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։ Երաշտը լինում է հողային և մթնային։ Հողային Երաշտի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբընակ շերտի չորացումից։ Մթնոլորտային Երաշտի դեպքում հողում լինում է խոնավության որոշ պաշար, որն առանց անձրևների (հարաբերական խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է։ Երաշտի ժամանակ բույսն արմատների միջոցով դժվարությամբ է ջուր ստանում, գոլորշացող ջրի քանակը գերազանցում է հողից ստացածին, հյուսվածքների ջրով հագեցվածությունն ընկնում է, խախտվում են լուսասինթեզի և ածխածնային սնուցման բնականոն պայմանները։ Հաճախ հողային Երաշտին նախորդում է մթնային Երաշտը։ Երաշտը լինում է տարվա բոլոր սեզոններին։
 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ էր։

                                                                              

Комментариев нет:

Отправить комментарий