вторник, 29 сентября 2015 г.

Գրիգոր Զոհրապ

Կենսագրություն

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։

понедельник, 21 сентября 2015 г.

Ամփոփիչ աշխատանք

1.Ակսել Բակունցը և ժամանակաշրջանի առանձնահատկությունները։

Բակունցը ծնվել է նախահեղափոխական Հայաստանում: Մանկությունն անցել է թախծի ու տառապանքի մեջ: 1917-18թթ.-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի,Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին: Ակսել Բակունցի հասուն տարիները համընկան ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանին:Նրան բանդարկել ենայնուհետև 1937-ի հուլիսի 18-ին գնդակահարել: Ակսել Բակունցի  ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։

2.Մեկ հետաքրքիր դրվագ Բակունցի կյանքից։        
Ակսել Բակունցի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կես ճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

3.Ընդհանուրը Բակունցի պատմվածքներում։         
Բակունցը իր պատմվածքներում խուսում է  սիրո, հայրենիքի, բնությոան և գունագեղությոան մասին: Այս թեմաներն ավելի լավ  արտահայտվում են  <<Միրհավ>>-ում, <<Սպիտակ ձի>>-ում,  <<Ալպիական մանուշակ>>- ում ստեղծագործություններում:

4.«Միրհավը» պատմվածքի առանցքային նախադասությունը (հիմնավորեք)։ Գունագեղությունը «Միրհավը» պատմվածքում։
Սարերը կապտավուն են, մասրենին կարմրին է տալիս, ծերունին ճերմակել է, իսկ նրա հուշերում Սոնան ոսկեդղձան է, իսկ վարսերի ծայրերը` խանձված` կարմրադեղին, շագանակագույն: Ընկուզենու չոր կոճղի վրա նստած Դիլան դային խորհում է Սոնայի, անցած-գնացած օրերի մասին աշնանը, երբ ամենը կարմիր ու դեղին է, ոսկի, շագանակագույն, երբեմն տեղ-տեղ կանաչ ու այդ բոլոր գույները` իրենց բազում, անթիվ երանգներով, լույս ու ստվերով: Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանինց, մի անգամ էլ շորօրաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը։ Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ։

5.«Սպիտակ ձին» պատմվածքում ձիու խորհրդանշական իմաստը (աչքի ընկնող ձիրեից յուրաքանչյուրի բնութագիրը)։ Հեղինակի ասելիքը՝ մեկ նախադասությամբ։
 Սպիտակ ձին այս պատմվածքում դարձել է ազատության, հույսի, երազանքների խորհրդանիշն: Այն իր մեջ կարծես թե արտացոլում է   ազատատենչ մարդու կերպարը։  Նրան ոչինչ չի պահում, նա ազատ է, ազատ ամենքից և ամեն ինչից. Եթե ոչ իր գործողություններով, գոնե մտքերով և հայացքներով:


6.«Ալպիական մանուշակ» պատմվածքում համեմատությունները, դրանց գեղագիտական արժեքը: Ալպիական մանուշակ պատմվածքում պատմվածքի հերոսուհուն համեմատում են ալպիական մանուշակի հետ՝ նրա վերագրելով մանուշակի առանձնահատկությունները, այդ  ծաղիկի գեղեցկությունը, համեստությունը, նրբությունը: Յուրաքանչյուր գեղեցիկ և նուրբ էակ կարիք ունի խնամքի և ուշադրության, որպեսզի կարողանապահպանել իր գեղեցկությունը: Իսկ կինը նման է նուրբ և քնքուշ ծաղիկի, ով միշտ պահանջում է այդ ուշադրությունն ու սերը: Ինչպես օրինակ ամենադիմացկուն ծաղիկն է թոշնում առանց ջրի, այնպես է կնոջ աչքերի փայլն է մարում առանց այդ ուշադրության:

7.Բակունցի ոճի բնութագիրը՝ ըստ նշված երեք պատմվածքների(ամփոփում)։

Բակունցն շատ իրատեսորեն է պատկերում երևույթներն ու իրադարձությունները: Նրա խոսքը շատ հարուստ է, երբեմն դժվարընկալելի, սակայն գեղեցիկ և հոգու խորքերը թափանցող: Նա շատ է սիրում օգտագործել համեմատություններ՝ դրանք դարձնելով իր ստեղծագործությունների հիմնական մասը: Իր ստեղծագործությունները աշքի են ընկնում համեմատություններով, գույների խաղով:

Ֆրակտալ երկրաչափություն

  Ինչու են երկրաչափությունը հաճախ համարում սառը և չոր: Պատճառներից մեկն այն է, որ նա չի կարողանում նկարագրել  ամպերի , սարերի , ծառերի, ծովերի և օվկիանոսների ափերի ձևերը: Անպերը ՝ դրանք գունդ չեն ,  սարերը ՝բուրգ չեն, ափերը՝ շրջանագիծ չեն, կայծերը՝ ուղիղ չի շարժվում, ծառերի կեղեևը՝ հարթ չի :
Բնության մեջ հանդիպող օբյեկտները, ոչ թե շատ ավելի բարձր աստիճանի օբյեկտներ են, այլ լրիվ այլ մակարդակի բարդության օբյեկտներ:

 Պրակտիկորեն բնության բոլոր օբյեկտներն ունեն գծից հարթություն, հարթությունից ծավալաին անցումային ձևերը, այսինքն ունեն մասնատված, մասերի տրոհված չափեր: Այդպիսի օբյեկտներին Բենուա  Մանդելբրոտն անվանել է ֆրակտալ: Այս օբյեկտներն երկրաչափության մեջ չունեն համապատասխան տեղը:
Մանդելբրոտը նշում էր. <<Մաթեմատիկոսները գերադասեցին հեռանալ բնությունից, բոլոր հնարավոր տեսություններ հայտնաբերելու ճանապարհով, որոնք ոչ մի կերպ չէին բացատրում, ինչ ենք մենք տեսնում և զգում>>:
Ֆրակտալ / լատիներեն fractus բառից է, որն նշանակում է ոլոր-մոլոր, ծուռումուռ -ինքնանման ձև,մաս նման ամբողջին/, որի ֆրակտալ չափերը մեծ են տոպոլոգիականից:

среда, 9 сентября 2015 г.

Դավիթ Բեկ



Հարց 1.
Ով է եղել Դավիթ Բեկը?

Դիվիթ Բեկը եղել է  ազգային գործիչ հայտնի զորավար: 1722 ից սկսված Դավիթ Բեկը ղեկավարել է Սյունիքի աբստամբությունը:

Հարց 2.
Ինչ զինակիցներ է ունեցել Դիվիթ Բեկը?

Նրա զորքը հասել է միչև 10000 զինվորի Դավիթ Բեկի զինակիցներից են եղել նշանաոր զորավարներ Մխիթար Սպարապետ , Տեր Ավետիսը, Փարադանը, Բայանդուրը, Թորոսը և ուրիշներ:

Հարց 3.
Որն է եղել նրա առաջին հաղթանակը?

1722թ. Դավիթ Բեկը հաղթել է Գևանշիր ցեղին:

Հարց  4.

Որ բերդն է եղել Դավիթ Բեկի նպատակը?

 Հավիլ բերդը


Հարց 5.
Ինչ հաղթանակներ է տարել թշնամիների նկատմամբ

1.Ջևանշիր թուրքական քոճոր ցեղի նկատմամբ:

2.Չավնդուրի ճակատամարտներ և Դավիթ Բեկը հաղթեց պարսիկներին :

3.Հայերը գրավեցին պարսիկներից Զևա և Որոտանի բերդերը:


Հարց 6.
Երբ Թուրքերը ներխուժեցին Սյունիք?

1727 թ. Գարնանը Թուրքերը մտան Սյունիք ու պաշարեցին Հալի զորքը ,մարտ ամսին տեղի ունեցավ Հալի զորքի ճակատամարտը, թշնամին ջախջախվեց 1300 զորքով, դրանից հետո հայերը ազատագրեցին Մեռլի:



Հարց 7.
Ով շարունակեց պայքարել  Դավիթ ԲԵկի մահից հետո?


1728 թ. Դավիթ Բեկի մահից հետո պայքարը շարունակեց Մխիթար Սպարապետը 1728-1730 թ. Մխիթար Սպարապետը շատ հաղթանակներ տարավ , բայց ամնանշանաոր հաղթանակը դա Օրդուպատի ճակատամարտներ 1730 թ. ցավոք Մխիթար սպարապետը այս հաղթանակից հետո դավադրաբար սպանվեց:


Հայաստանը 17-18 դարը



Հարց 1.
Նշված  ժամանակի ինչ գործիչներ գիդեք ?

Իսրաել Օրի,         Հակոբ Ջուղայեցի,    Շահմուրատ,   Դավիթ Բեկ,  Մխիթար,  Սպարապետ:

Հարց 2.
Երբ է տեղի ունեցել Էջմիածնի ժողովը?

1677 Տեղի ունեցավ ժողով,որը ղեկավարում էր Հակոբ Ջուղայեցին,որոշեց գնալ Եվրոպա օգնություն խնդրելու:

Հարց  3.
Ով էր Իսրաել Օրին?

Հայ ազգային գործիչ,որը  եղել է Իսրաելում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Իրանում և պայքարել է Հայաստանի ազատագրման համար:

Հարց 4.
Երբ է տեղի ունեցել Անգեղակոթի ժողովը ?

1699 թ. տեղի ունեցավ այս ժողովը, որը գլխավորում էր Իսրաել Օրին: Ժողովի մպատակներն էին կրկին օգնություն ստանալ Եվրոպաից:

Հարց 5.
Ինչ գործունեություն է ծավալել Իսրաել Օրին Ռուսաստանում ?

1701թ. նա եկավ Ռուսաստան հանդիպեց Պետրոս–I–ին: Ըստ Իսրաել Օրու Ռուսաստանը պետք է օգներ Հայստանին 25000 զորքով հանդիպումից հետո: Պետրոս–I–նի հրամանով Իսրաել Օրին ստացավ գնդապետի կոչում:

Հարց 6.
Ինչպես ավարտվեց Իսրաել Օրու գործունեությունը;

1708-1709 Իսրաել Օրին եղավ Պարսկաստանում, որպես Ռուսաստանի դեսպան: Դրանից հետո Իսրաել Օրին եկավ Հայաստան: Հայաստանում հանդիպեց Արցախի կաթողիկոս Եսայի Հասան Ջալավային: Նրանք երկուսով մեկնեցին Ռուսաստան: Սակայն Աստրախան քաղաքում Իսրաել Օրին վախճանվեց 1711 թ. :

четверг, 3 сентября 2015 г.

հեղինակ՝ Ակսել Բակունց

Ալպիական մանուշակ
Արփենիկ Չարենցի հիշատակին

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը: Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին:
Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները: Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին:
Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում: Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը: Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները:
Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը: Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն Է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին: Ապա բարձրանում Է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն: Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան:
Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ: Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ: Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը:
Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են: Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը: Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը:
Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր:
 ***
Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր: Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը:
Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել` հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ա֊մայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը:
Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կա֊տարը: Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում: Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները: Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին` եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը: Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը:
Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը: Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջ, մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները:
Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում: Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը: Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը:
Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը` նկարիչ:
Երբ նրանք հասան վրաններին, շները հարձակվեցին ձիավորների վրա: Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը: Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա: Երրորդ ձիավորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել: Շները հաչելով մինչև բերդի պարիսպները ուղեկից եղան ձիավորներին, հետո իրար հետ խաղալով վերադարձան:
Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ: Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում, նայում, չափում, ինչ-որ գրում, ոտքով փորում հողի փլվածքը, բաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը: Նա բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և բարձր կանչեց, երբ բուրգի անկյունում, քարի վրա, տեսավ փորագիր խոսքեր:
Երրորդ ձիավորը,– որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր – հնագետի կանչից վեր թռավ: Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն:
Ֆետրե գլխարկով մարդը նկարեց պարիսպների փլվածքը, սրածայր բուրգը և պատերի հետքերը: Բերդի մուտքը նկարելիս, մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետև նրա ոտնաձայնից մի անգղ կռնչյունով թռավ բնից, պտույտներ արեց բերդի գլխին: նրա ձայնին մյուսներն էլ հավաքվեցին:
Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան: Եվ երբ հնագետը բուրգի ծայրից կանչեց, թե ինքը գտել է Բակուր իշխանի դամբանը, նկարիչը չհասկացավ նրա խոսքը: Աչքն անգղների պտույտի հետ էին, նրանց թևերի հզոր շարժումի, կեռ ու արնագույն կտուցների հետ: Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտույտում: Մի պահ մատիտը ձեռքին մնաց և չնկատեց, թե ինչպես գլխարկը սահեց և ընկավ քարի վրա:
Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին: Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անելիս: Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքե՞ր են եկվորները, ի՞նչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր:
Հնձվորը միտք արեց, ուսը քորեց և դարձավ դեպի ձորը` հնձելու կորեկի արտը: Ու գնում էր ինքն իրեն խոսելով: Ի՜նչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը: Քանի անգամ է նա նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը: Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում: Քանի՜ կով կառներ…
Միտք Էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին Է: Նա չուխան շպրտեց, չուխայի հետ Էլ ավելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց:
Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը` ծիրանի գույն: Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ: Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ:
Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ: Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը:
Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ` ալպիական մանուշակներ:
***

среда, 2 сентября 2015 г.

Սպիտակ ձին հեղինակ՝ Ակսել Բակունց

Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.
-Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։
Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։
Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։
Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։
Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։
Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ ետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը։

Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, արձանացած, զարմացած իրար նայեցին։ Ահ կար նրանց աչքերում։ Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում։

— Է՜ հե՜ հե՜ յ,— ալիք, ալիք դիզվեց ձայնը,— ժողովուրդ... Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յ... Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը է՜-հե՜-հե՜յ...

Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց։ Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ուր կորան նրանց վերջին թավ ելևէջները։ Դուռը դժգոհ վրա դրեց և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց շան նման։

— Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր...

Երբ Շարմաղ բիբին եկավ տեղը նստեց, և երեխաները տատի ներկայությունից սիրտ առան, Սիմոնը հառաչելով, կարծես ինքն իրեն, ասաց.

— Էսօր Մինասի տղան էր պատմում... Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ...

— Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում,— Հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ ութ տարեկան Շողերը։

— Եսի՞մ,– ուսերը վեր քաշեց հայրը, կռիվ ա, բալա ջան... Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում։ Ժողովուրդ տո՛ւր... Թագավորի հրաման ա։

— Փո՛ւ, փո՛ւ...

Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թե” պաղեցնում էր տաք ապուրը։ Մայրր սկսեց նրան կերակրել և ահը սրտում ամուսնուն հարցրեց.

— Մեր Ցոլակը չափումը կգա՞,— բայց Սիմոնը, որ անակընկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը։ Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։

Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։

— Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա,— ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը։ Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին։

— Հակառակի պես հայվանն էլ ջանով ա,— ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով,— տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի՞։ Հալբաթ էսպես պիտի լիներ...

Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից ծղոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարևաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն։

Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։

Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի և չար վրդովանքով կանչեց...

— Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո... Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան։ Ձին մեղմ վրնջաց և վիզը մեկնեց դեպի խուրձը։

— Հը՞, բոյը կարճ չի՞, նանի... Չափումը թե չգա,— դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին:

— Եսի՞մ, այ որդի...

— Ռուսի ղազախը սրա վրա կարո՞ղ է նստի... Չէ , չեն տանի,— հուսադրեց իրեն Սիմոնը և քայլեց փողոցով։

Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե աղոտ հույսի ակնկալություն։