понедельник, 29 февраля 2016 г.

Negate the first sentence in each task. Write the negations of the verbs in bold into the correct gaps.

1. He played handball. → He did not play handball.
2. Susan waited in the kitchen. → Susan did not wait in the kitchen.
3. I made the beds. → I did not make the beds.
4. They cleaned the classroom. → They did not clean the classroom.
5. She asked a lot of questions. → She did not ask a lot of questions.
6. The friends got new computers. → The friends did not get new computers.
7. I was in Sofia last weekend. → I was not in Sofia last weekend.
8. You built a house. → You did not build a house.
9. Christian bought a new guitar. → Christian did not buy a new guitar.
10. We went shopping. → We did not go shopping.



Put in the words in brackets into the gaps. Use Present Perfect. Mind the types of the sentences and the signal words (if given).

1.     I have never worked in a restaurant before.
2.     Has Robin ever missed the school bus?
3.     They have known each other for a long time now.
4.     Have you dyed your hair yet?
5.     She has visited India twice.
6.     My parents have helped me a lot since I lost my job.
7.     He has not brushed his teeth yet.
8.     We have already planted the apple tree.
9.     Tom has grown up a lot since I last saw him.
10.                       Ken and Fred have not decided to go to the party yet.



Put in the verb in brackets into the gaps and form affirmative sentences in Present Progressive.

1.     Alexander is watching a film.
2.     We are playing a computer game.
3.     The dog is barking at the cat.
4.     Peter is feeding his rabbits.
5.     Philipp and Johnny are singing a song.
6.     Mary is washing her hair.
7.     I am talking to Doris.
8.     Peggy is drawing a picture.
9.     Henry and his sister are helping their mother.

10.                       You are learning the poem by heart.

среда, 3 февраля 2016 г.

Օդ

  Օդը պարտադիր է մարդկանց, կենդանիներին և բույսերին շնչելու համար, հետևաբար ապրելու համար:
Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ 3 րոպե։
Երկրի մթնոլորտ` Երկրի օդային թաղանթն է։ Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և հասնում 2000-3000 կմ բարձրության։ Մթնոլորտը մնում է երկրագնդի շուրջը և Տիեզերքում չի ցրվում երկրագնդի ձգողության շնորհիվ։
Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը(N2) և թթվածինը (O2)։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։
Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։ Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում է մի քանի շերտեր։
Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թ-ին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը: 1777 թ-ին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը  պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է անկենդան:
XIX դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր:
Թթվածնի պարունակությունն օդում առաջինը որոշել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն 1841 թ-ին: Ավելի ուշ օդը հեղուկացվեց և բաժանվեց իր երկու հիմնական բաղադրիչների՝ ազոտի և թթվածնի: 1896–97 թթ-ին անգլիացի քիմիկոս Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային թորմամբ ստացավ նաև 4 նոր իներտ գազեր:

Մթնոլորտը բաժանվում է շերտերի ՝ներքնոլորտ ,միջնոլորտ,վերնոլորտ,արտաքին ոլորտ:
Վերնոլորտր  (ստրատոսֆերա)  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:
Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:
Միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից:
 Երկրի մակերևույթին ամենամոտ շերտը ներքնոլորտն է (տրոպոսֆերա) ։ Բևեռային շրջաններում ներքնոլորտը տարածվում է մինչև 8-10 կմ, իսկ հասարակածային շրջաններում՝ մինչև 18 կմ բարձրությունը։ Ներքնոլորտը մարդու համար կենսականորեն ամենակարևոր շերտն է։ Օտում եղած ջրային գոլորշին, սառույցի բյուրեղները, փոշու և ծխի մասնիկների մեծ մասամբ կուտակված են ներքնոլորտում։ Այս շերտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, քամին։ Այստեղ են դիտվում ծիածանը և կայծակը։
Օզոնային շերտը գտնվում է վերնոլորտից 25-30 կմ բարձրության վրա։ Մեր մոլորակի համար օզոնային շերտն ունի բացառիկ նշանակություն։ Օզոնը կլանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն(ուլտրամանուշակագույն) ճառագայթների մեծ մասը, որոնք վտանգավոր են կյանքի համար։
Վերնոլորտից վեր տարածվում է մթնոլորտի մի այլ շերտ, որն անվանում են արտաքին ոլորտ (էկզոսֆերա)։ Այստեղ օդը շատ նոսր է և չի պարունակում ջրային գոլորշիներ։ Արտաքին ոլորտում՝ մեծ բարձրությունների վրա, օդի բաղադրությունը փոխվում է։ Երկրի մակերևույթից 1000-1300 կմ բարձր շերտերում մթնոլորտը սկսում է մասամբ ցրվել։ Առանց մթնոլորտի կյանքը Երքրի վրա անհնար կլիներ: Մեկ մարդուն օրական անհրաժեշտ է մոտավորապես 11 հազար լիտր օդ։ Մթնոլորտի շնորհիվ Երկրի վրա պահպանվում են ջերմային պայմանները, որոնց հարմարվել են մարդը և մյուս կենդանի օրգանիզմները։ Մթնոլորտը ցրում է Արեգակի կիզիչ ճառագայթները, և դրանք ցերեկվա ընթացքում այնքան էլ ուժեղ չեն տաքացնում Երկրի մակերևույթը։ Իսկ գիշերվա ընթացքում մթնոլորտը վերմակի նման պահում է տաքությունը՝ թույլ չտալով, որ Երկրի մակերևույթն արագ սառչի։
Մթնոլորտը Երկրի մակերևույթը պաշտպանում է երկնաքարերից։ Դրանք, մեծ արագությամբ մտնելով մթնոլորտ, նրա վերին շերտերում օդի հետ շփումից շիկանում և այրվում են՝ հազվադեպ հասնելով Երկրի մակերևույթ։ Մթնոլորտը Երկրի վրա ջրի շրջանառության անհրաժեշտ պայմաններից է։ Մթնոլորտի մեջ անցած ջրային գոլորշիները նրանում խտանում են և տեղումների ձևով նորից թափվում Երկիր։
Ջերմոցային էֆեկտ:
Արդյունաբերության և տրանսպորտի զարգացմանը զուգընթաց՝ աշխարհում անընդհատ մեծանում է մթնոլորտ արտանետվող նյութերի քանակը, ինչի պատճառով փոխվում են մթնոլորտի ֆիզիկաքիմիական հատկությունները: Առավել վտանգավոր են քլոր, ֆտոր պարունակող օրգանական միացությունները, որոնց փոքր քանակներն անգամ շատ անբարենպաստ ազդեցություն են թողնում: Ածխաթթվական գազի, մեթանի և քիմիական մի շարք այլ միացությունների քանակների ավելացման հետևանքով նվազում է մթնոլորտից դեպի Տիեզերք ջերմության ճառագայթման կարողությունը, և մթնոլորտի վերին շերտերից դեպի Երկիր վերադարձող ջերմության քանակը մեծանում է: Մթնոլորտը գյուղատնտեսական ջերմոցի ապակե ծածկույթի նման բաց է թողնում արեգակնային կարճալիք ջերմային ճառագայթները, բայց արգելակում է Երկրի տաքացած մակերևույթից արձակվող երկարալիք ջերմային ճառագայթումը, այդ պատճառով տվյալ երևույթը կոչվում է ջերմոցային էֆեկտ: Դրա հետևանքով տեղի է ունենում Երկրի կլիմայի աստիճանական տաքացում: XIX դարի վերջի համեմատությամբ՝ Երկրի օդի միջին ջերմաստիճանը ներկայումս աճել է 0,3–0,6օC-ով, իսկ 2020 թ-ին կարող է հասնել մինչև 2,2–2,5օC-ի: Այս երևույթը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի՝ էկոլոգիական ճգնաժամի (բևեռային և հավերժական սառցածածկույթի հալք, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում, երաշտներ և այլն):
Ներկայումս համամարդկային խնդիր են դարձել մթնոլորտի ընդհանուր տաքացման կանխումը և մարդկությանը վերահաս վտանգից փրկելը: Այդ  նպատակով 1997 թ-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում 60 երկրի պատվիրակների մասնակցությամբ ընդունվել է համաձայնագիր, որով 38 արդյունաբերական զարգացած երկրներ պարտավորվել են 1990 թ-ի մակարդակի համեմատ 2008–12 թթ-ին CO2-ի արտանետումներն ընդհանուր առմամբ նվազեցնել 5%-ով, այդ թվում` Եվրամիության երկրները՝ 8%-ով, ԱՄՆ-ը՝ 7%-ով, Ճապոնիան՝ 6%-ով և այլն:
Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ (ջերմաէլեկտրակայանները և այլ արդյունաբերական ձեռնարկությունները) և շարժական աղտոտողներ (հիմնականում տրանսպորտային միջոցներն են): Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն: