1.Հասմիկն ուզում է 2**8 թվի մեջ դատարկ տեղերը լրացնել այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3- ի: Քանի ՞այդպիսի հնարավորություն գոյություն ունի:
(A) 29 (B) 30
(C) 19 (D) 20 (Е) 33
2.Երկու անհայտ թվեր և 3 և 4 թվերը գրված են 2×2 աղյուսակի վանդակներում: Հայտնի է, որ տողերում գրված թվերի գումարը
5 և 10 է, իսկ սյուներից մեկում գրված թվերի գումարը` 9: Անհայտ թվերից մեծը հավասար է`
(A) 5 (B) 6 (C) 7
(D) 8 ( Е) 3
3.Տրված են –9 ; 0 ; –5 ; 5 ; –4 ; –1 ; –3 յոթ թվերը: Դրանցից վեցը բաժանենք երկու թիվ պարունակող խմբերի այնպես, որյուրաքանչյուր խմբի թվերի գումարը լինի նույնը: Ո՞ր թիվը դուրս կմնա:
(A) 5 (B) 0
(C) -3 (D) -4 ( Е) -5
4.1. Ակվարիումում կա 200 ձուկ: Դրանց 1%- ը կապույտ է, մնացածը` դեղին: Քանի՞դեղին ձուկ պետք է վերցնել ակվարիումից, որպեսզի կապույտ ձկները կազմեն ակվարիումի ձկների 2%- ը:
(A) 2 (B) 4
(C) 20 (D) 50 (E) 100
5.Ի՞նչ թիվ է գրված *-ի տեղում, եթե հայտնի է, որ երկու տողերում թվանշանների գումարը նույնն է։
(A) 1010 (B) 1020 (C) 1910
(D) 1990 (E) 2020
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
2010
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
*
|
6.Արկղում կան գնդակներ։Յուրաքանչյուր գնդակի վրա գրված է մեկական բնական թիվ: Բոլոր թվերը տարբեր են։Գնդակներից 30- ի վրա գրված է 6- ի բազմապատիկ թիվ, 20- ի վրա՝ 7- ի բազմապատիկ թիվ, իսկ 10 վրա`42- ի բազմապատիկ թիվ։ Առնվազն քանի՞ գնդակ կա արկղում։
(A) 30 (B) 40
(C) 53 (D) 54 (E) 60
7.Ուղեբեռի համար ավիաընկերությունը չի պահանջում վճարել, եթե այն չի գերազանցում ինչ-որ սահմանված չափ։ Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար վճարվում է ֆիքսված գումար։ Տեր և տիկին Հակոբյանների ուղեբեռը 60 կգ էր, և նրանք լրացուցիչ վճարեցին 3 եվրո: Պրն. Պողոսյանի ուղեբեռը նույնպես 60 կգ էր, սակայն նա վճարեց 10,50եվրո։Ո՞րն է այն առավելագույն կշիռը, որը կարող է իր հետ տանել մեկ ուղևորը՝առանց լրացուցիչ վճարի։
(A) 10 կգ (B) 18 կգ (C) 20 կգ (D) 25 կգ (E) 39 կգ
Комментариев нет:
Отправить комментарий