Կարդալով Ջորջ Օրուելլի «Անասնաֆերման»
Գիրքի սյուժեն
հետաքրքիր էր , ուղղակի կենդանիներն էին մեղք: Նրանք ցանկանում էին ազատություն, նրանք մտածում էին, որ առանց մարդկանց նրանց
կյանքը շատ ավելի լավը կլինի։ Կենդանիները շատ խելացի գտնվեցին, երբ նրանց
ղեկավարում էր խոզը: Խոզը յուրաքանչուր
իրավիճակում գտնում էր
ելք:
Բայց երբ խոզ Ձնագնդին որոշեց մի շատ լավ կառույց ցույց տալ կենդանիներին
լավ զգալու համար, խոզ Նապոլեոնը դեմ էր այդ ամենին, և որոշեց մենակ ղեկավարել կենդանիներին:
Նա կանչեց իր ընկրներին ՝շներին, կանչեց և բաց թողեց Ձնագնդիի վրա: Եվ երբ Նապոլեոնը
սկսեց ղեկավարել կենդանիներին, նա էլ անում էր այն ամենը, ինչ որ մարդը: Կային մի քանի
օրենքներ, որոնք խոզերը խախտեցին.
Յոթ պատվիրանները՝
1. Նա, ով քայլում է երկու ոտքերի վրա թշնամի է:
2. Ամեն ոք, ով քայլում է չորս (ինչպես նաև թռչուները), - ընկերներ են:
3. Կենդանիները չեն հագնում հագուստ:
4. Կենդանիները չեն քնում անկողնում:
5. Կենդանիները
չեն խմում սպիրտ:
6. Կենդանին չի սպանում ուրիշ կենդանու:
7. Բոլոր կենդանիները հավասար են:
Երբ ղեկավարում էր
Ձնագնդին այդ ամենը չէին խախտում, իսկ Նապոլեոնը խախտեց: Խոզերը մտան Ջոնսի տուն,բայց
կենդանիները որոշել էին ձերք չտալ և թողնել որպես թանգարան, բայց խոզերը մտան և տնավորվեցին:
Նրանք քնեցին անկողնու մեջ, խմեցին սպիրտ, նրանք հագնում էին մարդկանց շորեր: Նապոլեոնը
չէր մտածում կենդանիների մասին. միայն աշխատեցնում էր նրանց: Սնունդ շատ քիչ էր տալիս:
Նապոլեոնը և ուրիշ խոզեր ուտում էին մարդկանց ուտելիք: Մի ֆերմեր ուզեց օգտվել այդ
լավ հնավարությունից , նա գնաց և վաճառեց ուտելիք ՝փոխարենը ստանալով հավի ձու: Հավերը
ջղայնացան և որոշեցին ապստամբել, մի քանի կենդանիների հետ սկեցին քանդրտել տարածքը,
Նապոլեոնը լսեց և տեսավ այդ ամենը, և այդ ամենի հեղինակների վրա բաց թողեց շանը և սպանեց.
Նա խախտեց «Կենդանին չի սպանում ուրիշ
կենդանուն» կանոնը :
Գիրքը ուզում է ասել, որ եթե օրենքներ կան, պետք չէ խախտել,
եթե մարդը ղեկավարում է կենդանիներին, նշանակում է՝ այդպես պետք է լինի. կենդանին եթե
կենդանուն ղեկավարի, նունպես մարդ կդառնա:
Комментариев нет:
Отправить комментарий