четверг, 19 марта 2015 г.

Արուս Ասրյան

Ծնվել է 1903թ. նոյեմբերի 26-ին, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում: Նա տաղանդավոր ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի կինն էր և կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի մայրը: Պատանեկությունը անց է կացրել Թիֆլիսում, որտեղ էլ նա ամեն օր ներկա էր գտնվում Թիֆլիսում մշտապես հանդես եկող Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Օլգա Գուլազյանի, Ավետ Ավետիսյանիելույթներին և հրապուրվում նրանց բեմարվեստով։
1919թ. խաղացել է Թիֆլիսում, Հ. Ոսկանյանի թատերախմբում:
1924թ. Արուս Ասրյանն աշխատել է Թիֆլիսի հայ դրամայի թատրոնում, ուր մարմնավորել է մի շարք դերեր Դեմբի «Քին», Ելենա` «Դեզերտիրկա», Շուշիկ` «Մի կտոր հողի համար», Մարսելլա` «Այգեպանի շունը», Սոնա ` «Խալխի նոքար»: 1922 թվականին, երբ դերասանուհին Օլգա Մայսուրյանը դերասաններ էր ընտրում Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում սովորելու համար, Ասրյանը գերազանց քննություններ է հանձնում, բայց հրաժարվում է մեկնելուց՝ ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով։
1940 թ. Արուս Ասրյանը հրավիրվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն։ Այստեղ տաղանդավոր դերասանուհին ստեղծում է լավագույն կերպարներ, որոնց մեջ փայլում են հատկապես մայրերի և մամիկների կերպարները։ ՄարգարետԲրոուդիի ամրոցը»), Հեղինե, («Գարնան անձրև»), ՄարեՀանրապետության նախագահ»), ՆուբարԱշխարհն, այո', շուռ է եկել»), ԱնուշԲաղդասար Աղբար») և վերջապես Տատիկը՝ Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում։ Այս փոքրիկ համարյա անբառ դերում, հայ ժողովրդական «Կռունկ» երգի կատարումով Ասրյանը այնքան տրամադրություն է դնում օտար ափերում տառապած ավանդական հայ կնոջ կերպարում, որ այն դառնում է պիեսում հիմնական կերպարներից մեկը։
1929թ. հաստատվել է Լենինականի պետական թատրոնում: Այստեղ Ա. Ասրյանը կայացել է որպես քնարական և կոմիկական դերերի գերազանց մարմնավորող: Նրա լավագույն կատարումներից են Քենյաէ Լավրենովի «Բեկում», Նաստյա` Մ. Գորկու «Հատակում», Լուիզա ` Շիլլերի «Սեր և խարդավանք», ԼաուրաՔարե հյուրը», Միրանդոլինա` «Երկու տիրոջ ծառա», Տանյա` Արբուզովի «Տանյա» դրամայում, Շողակաթ` Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» և այլ թատերերգություններում:
1940թ. Արուս Ասրյանը տեղափոխվել է Երևան, ուր առավել է բացահայտվել դերասանուհու տաղանդը: Մայր թատրոնում անձնավորել է հայրենասեր կանանց մի ամբողջ շարք. Վալյա Անոշչենկո` Կ. Սիմոնով, «Ռուս մարդիկ», Մարուսյա` Ալ. Կոռնեյչուկ. «Ռազմաճակատ»:
1945թ. արժանացել է ՀԽՒՀ, 1972թ. `ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:
Կերպարներ է կերտել «Պաղտասար Աղբար», «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», «Հիշիր վաղվա օրը», «Աշխարհն այո շուռ է եկել», «Մեր ջահելության թռչունները», «Իմ սիրտը լեռներում է» , «Փորձադաշտ», «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» և այլ պիեսնորում: Մասնակցել է հեռուստա և ռադիոբեմադրությունների, նկարահանվել կինոյում:
1964թ. լույս է տեսել Ալեքսանդր Արաքսմանյանի, իսկ 2005թ. Բախտիար Հավակիմյանի «Արուս Ասրյան» մենագրությունները:
Ասրյանի բեղմնավոր գործունեությունը պատկանում է հայ բեմին (մոտ 250 դեր)։ Սակայն դերասանուհին հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում։ 1940 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Քաջ Նազարը»։ Ֆիլմի ռեժիսոր Ամասիյ Մարտիրոսյանը հրավիրում է շնորհալի դերասանուհուն ֆիլմում խաղալու Ուստիանի դերը։ Ասրյանի փայլուն կատարումով այսօր էլ «Քաջ Նազար» ֆիլմը դիտելիս հանդիսատեսը հմայլվում է Ուստիանով։ 1943 թ. Համո Բեկնազարյանը նկարահանում է «Դավիթ Բեկը» ֆիլմում կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը որոնումների մեջ էր։ Դա սևամորթ աղախնու՝ Զեյնաբի դերն էր, որ շատերն էին փորձել չէին գոհացրել։ Փորձի հրավիրված Արուս Ասրյանը, երբ երգում է ֆիլմում նախատեսված թախծալի երգը Համո Բեկնազարյանը հուզված բացականչում է. «Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ»։
Իր բեղմնավոր աշխատանքի, լուսավոր ու բարձր արվեստի համար, Ա.Ասրյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով և այլ մեդալներով։
Մահացել է 1987թ. հունիսի 28-ին Երևանում:

среда, 11 марта 2015 г.

Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի հայկական թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։
Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»։
Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության։ 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին։ Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը։ Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։
Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։

четверг, 5 марта 2015 г.

Չարենցյան օրեր


Չարենցի ստեղծագործության  ընթերցումներ դասարանում, տանը, դպրոցում,  ընդհանուր պարապմունքներին:
Այս նախագծով սկսում ենք կատարել հետևյալ առաջադրանքները.
  • Կարդում ենք Չարենցի մասին (կենսագրություն, գրական անունը, հետաքրքիր դեպքեր նրա կյանքից)
  • Սովորում ենք Չարենցի ստեղծագործությունները
  • Ութնյակներ արևին, առանձին բանաստեղծություններ, «Տաղարան» ժողովածուն, «Տաղ անձնական» բանաստեղծությունը
  • Մեկնաբանում, վերլուծում ենք տարբեր ստեղծագործություններ
  • Երգում ենք բանաստեղծի խոսքերով
  • Նկարում ենք դուր եկած ստեղծագործություների կերպարներ
  • Ռադիոնյութի պատրաստում
  • Չարենցի մասին պատմող տեսանյութի դիտում
  • Աշխատանքները տեղադրվում են բլոգներում, հրապարկվում կայքերում

среда, 4 марта 2015 г.

Անտառների հիմնախնդիր

Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլիոն կմ²՝ ցամաքի մակերեսի 30%։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։
Կախված տեղից, անտառների տարիքից, նրանց տեսակից՝ գոյություն ունեն անտառների մի քանի դասակարգումներ։


1.Թաց արևադարձային անտառներ (սելվա, գիլեա, ջունգլիներ)՝ հասարակածային մշտադալար անտառներ, ունեն ֆլորայի և ֆաունայի մեծ տեսականի։ Բոլոր արևադարձային անտառների կեսից ավելին արդեն ոչնչացված է։ Դասական օրինակ կարող են լինել Ամազոնիայի, Հնդկաստանի և Կոնգո գետի ավազանի ջունգլիները։

2.Կաատինգա՝ չոր տերևաթափվող արևադարձային անտառներ, երաշտի ժամանակ տերևաթափ են լինում։

3.Ավստրալիայի էվկալիպտի անտարներ՝ մշտադալար մերձարևադարձային անտառներ։

4.Տերևաթափվող անտառներ լայնատերև և մանրատերև. Հիմնականում գտնվում են հյուսիսային կիսագնդում։ Շնորհիվ լույսի թափանցման՝ կյանքը ներքին հարկերում ավելի ակտիվ է։

5.Տայգա՝ փշատերև անտառ, ամենատարածվածն է։ Ներառում է Սիբիրի, Կանադայի, Սկանդինավիայի, և Ալյասկայի անտառների 50%-ից ավելին։ Հարավային Ամերիկայում գոյություն ունեն նաև առաուկարիային պուրակներ։ Ֆլորան հիմնականում ներկայացված է մշտադալար փշատերև անտառներով և բույսերով։

6.Խառը անտառներ՝ անտառներ, որոնցում աճում են ինչպես տերևային, այնպես էլ փշատերև ծառեր։ Տարածված է գրեթե ողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում։