Անտառը
երկրագնդի մակերևույթի մաս է,
որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլիոն կմ²՝ ցամաքի
մակերեսի 30%։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ
քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։
Կախված տեղից, անտառների տարիքից, նրանց տեսակից՝ գոյություն ունեն անտառների մի քանի դասակարգումներ։
1.Թաց արևադարձային անտառներ (սելվա, գիլեա, ջունգլիներ)՝ հասարակածային
մշտադալար անտառներ, ունեն ֆլորայի
և ֆաունայի մեծ
տեսականի։ Բոլոր արևադարձային անտառների
կեսից ավելին արդեն ոչնչացված
է։ Դասական օրինակ
կարող են լինել
Ամազոնիայի, Հնդկաստանի և Կոնգո
գետի ավազանի ջունգլիները։
2.Կաատինգա՝ չոր
տերևաթափվող արևադարձային անտառներ, երաշտի ժամանակ տերևաթափ են
լինում։
3.Ավստրալիայի էվկալիպտի անտարներ՝ մշտադալար
մերձարևադարձային անտառներ։
4.Տերևաթափվող անտառներ լայնատերև և մանրատերև.
Հիմնականում գտնվում են հյուսիսային
կիսագնդում։ Շնորհիվ լույսի թափանցման՝
կյանքը ներքին հարկերում ավելի
ակտիվ է։
5.Տայգա՝ փշատերև անտառ, ամենատարածվածն է։ Ներառում է Սիբիրի,
Կանադայի, Սկանդինավիայի, և Ալյասկայի
անտառների 50%-ից ավելին։
Հարավային Ամերիկայում գոյություն ունեն նաև
առաուկարիային պուրակներ։ Ֆլորան հիմնականում
ներկայացված է մշտադալար
փշատերև անտառներով և բույսերով։
6.Խառը անտառներ՝ անտառներ,
որոնցում աճում են ինչպես
տերևային, այնպես էլ փշատերև
ծառեր։ Տարածված է գրեթե
ողջ Կենտրոնական և
Արևմտյան Եվրոպայում։
Անտառը փոխազդում է շրջակա միջավայրի հետևյալ բաղադրիփների հետ՝
.Արևային էներգիա. Անտառային գոյության հիմնական
աղբյուրներից է։ Շնորհիվ
արևի էներգիայի՝ անտառն
իրագործում է ֆոտոսինթեզի
գործառույթը։
.Հիդրոսֆերա. Անտառն անմիջականորեն մասնակցում
է բնության մեջ
ջրի շրջապտույտի և
այդպիսով փոխազդում է հիդրոսֆերայի
հետ։
.Մթնոլորտ. Անտառը մասնակցում է
բնության մեջ թթվածնի
շրջապտույտին ամենաակտիվ կերպով։ Շնորհիվ
անտառի հսկայական ծավալի՝ մեծ
ազդեցություն ունի երկրի մթնոլորտի
գազաբաղադրության վրա։
.Կենդանական աշխարհ. Անտառը բազմաթիվ կենդանիների
բնակության միջավայրն է։ Կենդանիներն
իրենց հերթին անտառում սանիտարի
դեր են կատարում։
.Մարդ. Անտառը
հսկայական նշանակություն ունի մարդու առողջության
և կենսագործունեության համար։
Մարդու կենսագործունեությունն իր հերթին
ազդում է անտառի
վրա։
.Լիտոսֆերա. Լիտոսֆերայի վերին շերտերի կազմությունը
կապված է համապատասխան
տեղերում անտառի աճելու հետ։
Անտառը մարդկանց համար մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Առավել թթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրէասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրէները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։ Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրէների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։
Հնում Ռուսիայում ասում էին. «Անտառի մոտ ապրել, նշանակում է սոված չլինել. Անտառը թագավորից հարուստ է։ Կարելի է առանձնացնել տնտեսական նպատակներով անտառի օգտագործման հետևյալ հիմնական ուղղությունները։
Սննդի աղբյուր (սնկեր, հատապտուղներ, գազաններ, թռչուններ, մեղր),
Էներգիայի աղբյուր (փայտ),
Արտադրության հումք (թղթի արտադրություն),
Բնական գործընթացների կագավորիչ (անտառատնկումներ քամահարությունից հողը պաշտպանելու համար)։
Աշխարում
կան բնական աղետներ որոնցից ՝
Փոթորիկ: Անսովոր
ուժի (արագությունը մինչև 30-50 մետր/վայրկյան) քամի։ Իր կործանարար ներգործությամբ
փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղետի, ինչպիսին երկրաշարժն է։ Փոթորկի հետևանքով
մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր
և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում
դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը։
Խորշակ: Խորշակը
խիստ տաք և չոր, գլխավորապես հարավարևելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։
Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։ Խորշակը մեծ վնաս է պատճառում
բուսականությանը։
Երաշտ: Երաշտը
օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր երևույթ է։ Երաշտը սկսվում է տարվա
տաք ժամանակ՝ ամռանը, երբ տևական ժամանակամիջոցում անձրևներ չեն գալիս, բույսերի աճի
շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։Հաճախ երաշտի նախադրյալները
երևան են գալիս նախորդ տարում՝ դրսևորվելով աշնան և ձմռան անբավարար տեղումներով, օդի
և հողի խոնավության սակավությամբ։Երաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ,
դառնալ հանրապետության որևէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի
աղբյուր։Երաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային
անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու,
մշակաբույսերի ոչնչանալու վտանգը։ 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ
էր։
Փոշեփոթորիկ: Փոշեփոթորիկն
ուժեղ քամու հետևանքով երկրի մակերևույթից փոշու կամ ավազի տեղափոխումն է։ Հերկած տարածքներում առաջացնում է կուլտուրական
մշակաբույսերի արմատների մերկացում։ Փոշեփոթորկի դեմ պայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի
ստեղծումն է և ճիշտ ագրոտեխնիկան։
Աղետներից տուժվում է ոչ միայն մարդը այլ
նաև բնությունը:
Անտառների վերացման պատճառ կարող է հանդիսանալ նաև մարդը ՝ իր սխալ գործունեությամբ:
Հայաստանում կան մի շարք արգելոցներ և
արքելավայրեր, դրանք որոշակի կոնկրետ տարածքներ
են որտեղ պահպանվում են տարբեր տեսակի կենդանիներ
և բույսեր կցանկանայի խոսել Խոսրովի անտառ
մասին :
Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից
4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի
մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Անտառի առանձին հատվածներ պահպանվել են մինչև
մեր օրերը, դրանք ընդգրկված են «Խոսրովի անտառ» պետարգելոցում, որը զբաղեցնում է մոտ
27000 հեկտար տարածություն, կազմակերպվել է 1958 թվականին և գտնվում է 1600-2300 մ
բարձրության վրա։ Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27000 հա
տարածք։ Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից
լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին։ Գտնվում է 1600-2300 մ բարձրությունների
վրա։ Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսանում է պետական արգելոց։
Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների
ստացման նպատակով։ Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին
բարձրություններում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով։ Կան նաև
լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս։ Ավելի բարձր՝ լեռնատափաստանային
բուսածածկույթ է։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի
ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ,
լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն։ Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը, հանդիպում
են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն։ Կան բազմաթիվ
սողուններ, մասնավորապես՝ թունավոր գյուրզան։ 1954 թ-ից կլիմայավարժեցվում է ուսսուրական
բծավոր եղջերուն։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը,
միջնադարյան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ։ Խոսրովի անտառով անցնում է ջրառատ
Ազատ գետը, որի վտակների վրա կան բազմաթիվ հիասքանչ ջրվեժներ։
Անտառները նույնպես զարգացած են բույսերով եվ կենդանիներով :Աշխարհում
կան բազմաթիվ բույսեր ,ես առանձնացրել եմ գիշատիչ բույսերը, իսկ կենդանիներից
ընձառյուծ:
Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը, թփերը, թփիկները, լիանաները, որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ նաև այլ մանր կենդանիներ և օգտագործում որպես լրացուցիչ սնունդ: Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր: Տարածված են ամենուրեք, առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:
Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա խոտաբույսեր են: Ցողունի երկարությունը մինչև 100 սմ է: Տերևները կտրտված են, դրանց մի մասը ձևափոխվել է մանր փամփշտիկների, որոնցով որսում են ջրային մանր կենդանիներ, միջատներ, որդեր, թրթուրներ և այլն: Խորշաբույսի կամ ջրատիկի փամփշտիկը կանաչ կամ կապտականաչ է, ունի փոքր անցք (երախ), որը ծածկված է հատուկ փականով, իսկ երախի շուրջը կան միջատներին գրավող լորձապատ մազիկներ: Ազոտային քաղցը, ֆոսֆորի, կալիումի և այլ նյութերի անբավարարությունը նրանք լրացնում են ի հաշիվ կենդանական կերի: Ունեն միջատներ որսալու տարբեր հարմարանքներ՝ սափորիկներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, նաև արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն ու հոտավետ նյութեր:
Պինգուիկուլայի տերևները ծածկված են գեղձային կարճ ու երկար մազիկներով, որոնք արտադրում են միջատաորս կպչուն, լորձանման նյութ և ֆերմենտներ:
Ցողաբույսը (ցողիկը) միջատներին գրավում է գինեկարմիր գեղձակիր թարթիչների արտադրած կպչուն, ցողի կաթիլներ հիշեցնող հեղուկով, ցողատերևը և ալդրովանդան միջատներ են որսում տերևակոթունների վրա եղած խոզանավոր, ծալվող թիթեղիկներով: Ճանճորսի որսացող ապարատները տերևաթիթեղիկների
փշիկները կամ խոզաններն են, սափորատունկինը (ցնցղենի) տերևակոթունի վրա դեղին կամ կարմիր, անուշաբույր սափորանման ձևափոխումներն են, որոնց եզրերը շատ ողորկ են, և միջատները նեկտար քաղելու հույսով դրանց վրա նստելիս իսկույն սահում են դեպի հատակը, որտեղ մարսող հեղուկն է:
Վերգետնյա գիշատիչ բույսերի արմատային
համակարգը թույլ է զարգացած: Կենդանական սնունդն արագացնում է նրանց զարգացումը, ծաղկումն
ու պտղատվությունը: Գիշատիչ բույսերը, իրենց հերթին, շատ զգայուն են արտաքին գրգռիչների
նկատմամբ:
Ընձառյուծների մարմնի համաչափ է, գեղակազմ, երկարությունը՝ մինչև 165 սմ, պոչինը՝ 75–110 սմ, քաշը՝ 60 կգ։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, կան նաև լրիվ սև մորթով հովազներ հանդիպում է Ճավա կղզում։ Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։ Ականջները կարճ են ու կլորավուն։
Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։
Տարածված է Հարավային Ամերիկայի հյուսիսային կեսում և Ասիայի որոշ շրջաններում։ ՀՀ է անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։ Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով։ Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի` դարանակալելով։ Ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս։ Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն։ Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի։ Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի
վաղ Հոլոցենից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով։[1]
Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատների։
Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի անտառ արգելոցում, որ գտնվում է Երևանից
հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև
2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել։[2] Ընձառյուծները
տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն
2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։
Իմ կարծիքը
Մեզ շրջապատող միջավայրը՝բնությունը, մարդիկ, կենդանիները,եղանակը
մեծ նշանակություն ունեն մեզ համար : Անտառները բնության անբաժանելի մասնիկներն են,
այդ իսկ պատճառով մենք պետք է հասկանանք դրանց
կարևորությունը:Մենք պետք է փորձենք խնամել և պահպանել անտառները, ոչ թե դրանք
օկտագործենք բարիքներ և ռեսուրսներ ստանալու համար: Անտառները լինելով մեծ նշանակությամբ տարածքներ բացի իրենց
օգտակար հատկություններին համարվում են բնության գեղեցիկ մի մասնիկը:
Комментариев нет:
Отправить комментарий