воскресенье, 1 марта 2015 г.

Տարբեր ընկերները


Մի իմաստունի հարցրին.
-Ընկերության քանի՞ ձև գոյություն ունի:
-Չորս,- պատասխանեց նա: Կան ընկերներ, ինչպես ուտելիքը`ամեն օր դու նրանց կարիքը ունես: Կան ընկերներ, ինչպես դեղերը` նրանց փնտրում ես, երբ վատ ես զգում:
Կան ընկերներ, ինչպես հիվանդությունը` նրանք ինքներն են փնտրում քեզ: Բայց կան ընկերներ, ինչպես օդը` նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:

Իմ կարծիքը

Ընկերներ, ընկերներ և այո կրկին ընկերներ….ԻՆչպես կարելի է ապրել առանց ընկերների, առանց նրանց հետ տեսնվելու և զրուցելու: Այո ընկերներն լինում են տարբեր, և մենք սիրում ենք նրանց յուրովի: Այս առակը ունի շատ խորը և փոխաբերական իմաստ: Ընկերներն տարբեր են լինում: ԻՆչպես նշված է առակում չորս տեսակի՝նրանք, ում հիշում ես միայն վատ ժամանակ, իհարկե նրանք չեն կարող համարվել իրական ընկերներ: Կամ ընկերներ ովքեր միայն ,երբ,իրենք են ունենում խնդիրներ հիշում են քեզ: Նրանք նույնպես ընկերներ են,բայց ոչ այն իրական և անկեղծ ընկերներն, ում հետ կարելի է կիսել բոլոր գաղտնիքներն, ընդունել նրանց ինչպես հարազատ: Եվ ընկերներ, որոնց միշտ հիշում ես, նրանց միշտ կարոտում ես, ուզում ես նրանց հետ լինել և տխուր, և ուրախ ժամանակ, ուրախանալ նրանց հաջողությունների համար և փորձել գտնվել միշտ նրանց կողքին, երբ նրանք մեր օգնության կարիքն ունեն:

            Կյանքը հետաքրքիր է և միևնույն ժամանակ բարդ, բայց այն  դառնում է ավելի ուրախ, երբ մենք ունենք մեր կողքին այնպիսի ընկերներ, որոնք նման են օդի. Առանց նրանց հնարավոր է ապրել մի միայն մի քանի րոպե:


Комментариев нет:

Отправить комментарий