Հ.Թումանյան համայն հայոց բանաստեղծ: Անգնահատելի է նրա դերի
և ստեղծագործությունների ազդեցությունը: Մեր դասաժամերի ընթացքում մենք կարողացանք
տեղեկություններ ստանալ նրա կյանքի և կենսագրության մասին, ուսումնասիրեցինք նրա ստեղծագործությունները,
որոշ բանաստեղծություններ սովորեցինք անգիր, կարդալով քառյակներն մենք կազմակերպում
էինք քննարկումներ,այդ քննարկումների ընթացքում յուրաքանչյուրիս հնարավորությունէր տրվում արտահայտել սեփական կարծիքը դրանց
մասին:Այդ ընթացքում մենք հասցրեցինք կարդալ նրա հեքիաթները: Երևի բոլորս էլ մանկության
տարիներին կարդացել ենք այդ հեքիաթներն, բայց դրանք կարդալով հիմա՝այս տարիքում, դրանք
հասկանում ենք մի այլ ձև, հիմա ավելի հեշտ է հասկանալ և ըմբռնել այդ հեքիաթների իմաստը,
ավելի խորանալ նրանցիմաստի մեջ: Իրականում մարդիկ երբեք չեն ծերանում հեքիաթների համար, հեքիաթներ
կարելի է կարդալ ամեն տարիքում և ամեն անգամ դրանցից սովորել ինչ-որ բան: Բացի ստեղծագործություններ
կարդալուց, մենք սովորեցինքերգել ,,Ախ
ինչ լավ է սարի վրա՛՛ ստեղծագործությունն: Ամփոփելով վերոշարադրածս կցանկանայի ևս մեկ անգամ նշել Հ.
Թումանյանի բանաստեղծությունների, հեքիաթների կարևորությունն ու դրանց ուսումնասիրման
անհրաժեշտությունն յուրաքանչյուրի համար:
Комментариев нет:
Отправить комментарий