Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը
բովանդակում
է
քրիստոնեության
հիմնական
գաղափարը՝
Հիսուս
Քրիստոսի
փրկագործությունը:
Գլխավոր
տարրը
խաչն
է՝
որպես
Խաչեցյալի՝
Քրիստոսի,
Կենաց
ծառի,
խոստացված
երկնային
հոգևոր
դրախտի
ու
փրկության
խորհուրդ.
այն
հայերի
համար
փոխարինել
է
սրբապատկերներին:
IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական
կարևոր
դեպքերը
հավերժացնելու
համար
կամ,
որպես
ճարտարապետական
զարդ,
ագուցվել
եկեղեցիների
որմերին:
Խաչքարը
ծառայել
է
նաև
որպես
տապանաքար՝
հանգուցյալի
հոգու
փրկության
համար,
օրինակ՝
Նորատուսի,
Սաղմոսավանքի,
Հին
Ջուղայի (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը:
Վերջիններս
նաև
պատմական
վավերագրեր
էին,
որոնց
արձանագրությունները
բովանդակում
էին
երկրի
ներքին
ու
արտաքին
կյանքին
վերաբերող
կարևոր
տեղեկություններ:
Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը,
Պողոսը
(XIII դար),
Քիրամ
Կազմողը
(XVI–XVII դարեր)
և
ուրիշներ:
X–XIII դարերում
ձևավորվել
և
ոճական
առումով
կատարելության
են
հասել
խաչքարի
արվեստի
հիմնական
տեսակները.
կերտվել
են
ամբողջական
քարերից
և
դրվել
պատվանդանի
վրա,
ագուցվել
կամ
փորվել
են
եկեղեցիների
պատերին,
ժայռազանգվածներին
կանգնեցվել
են
նաև
խմբակային
խաչքարեր:
Մեզ
հասած
ամենավաղ
խաչքարերից
են
Կատրանիդե
թագուհու
(879 թ.,
Գառնի),
Գրիգոր
Ատրներսեհ
իշխանի
(881 թ.,
Մեծ
Մազրա)
և
ուրիշների
կանգնեցրած
խաչքարերը:
Միջնադարում
խաչքարերը
երբեմն
ներկել
են
կարմիր,
ավելի
հազվադեպ՝
սպիտակ
և
կապտավուն:
Խաչքարերի
տեսակներից
Նորատուսի գերեզմանատան խաչքարերը (հատված,
IX–XVIII դարեր)
են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում
«Ամենափրկիչ»,
«Դեիսուս»
կամ
«Բարեխոսություն»,
«Համբարձում»,
«Ծնունդ»
և
այլ
տեսակներ:
Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ
տոգորված
փրկության
խորհրդով,
այն
ունի
զուտ
աստվածաբանական
պաշտամունքային
դեր
ու
նշանակություն:
Խաչքարի
արվեստը
վերածնվել
է
վերջին
տասնամյակներում.
բազմաթիվ
քարգործ
վարպետներ
ու
քանդակագործներ
շարունակում
են
խաչքարեր
կերտելու
ավանդույթները:
Комментариев нет:
Отправить комментарий