Ծնվել է 1903թ. նոյեմբերի 26-ին, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում: Նա տաղանդավոր ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի կինն էր և կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի մայրը: Պատանեկությունը անց է կացրել
Թիֆլիսում,
որտեղ
էլ
նա
ամեն
օր
ներկա
էր
գտնվում
Թիֆլիսում
մշտապես
հանդես
եկող
Հասմիկի,
Արուս
Ոսկանյանի,
Օլգա
Գուլազյանի,
Ավետ
Ավետիսյանիելույթներին
և
հրապուրվում
նրանց
բեմարվեստով։
1919թ. խաղացել է Թիֆլիսում, Հ. Ոսկանյանի թատերախմբում:
1924թ. Արուս Ասրյանն աշխատել է Թիֆլիսի հայ դրամայի թատրոնում, ուր մարմնավորել է մի շարք դերեր Դեմբի «Քին», Ելենա` «Դեզերտիրկա», Շուշիկ` «Մի կտոր հողի համար»,
Մարսելլա`
«Այգեպանի
շունը»,
Սոնա
` «Խալխի
նոքար»:
1922 թվականին,
երբ
դերասանուհին
Օլգա
Մայսուրյանը
դերասաններ
էր
ընտրում
Մոսկվայի
հայկական
դրամատիկական
ստուդիայում
սովորելու
համար,
Ասրյանը
գերազանց
քննություններ
է
հանձնում,
բայց
հրաժարվում
է
մեկնելուց՝
ընտանիքի
նյութական
ծանր
վիճակի
պատճառով։
1940 թ. Արուս Ասրյանը հրավիրվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական
թատրոն։
Այստեղ
տաղանդավոր
դերասանուհին
ստեղծում
է
լավագույն
կերպարներ,
որոնց
մեջ
փայլում
են
հատկապես
մայրերի
և
մամիկների
կերպարները։
Մարգարետ
(«Բրոուդիի
ամրոցը»),
Հեղինե,
(«Գարնան
անձրև»),
Մարե
(«Հանրապետության
նախագահ»),
Նուբար
(«Աշխարհն,
այո',
շուռ
է
եկել»),
Անուշ
(«Բաղդասար
Աղբար»)
և
վերջապես
Տատիկը՝
Վ.Սարոյանի
«Իմ
սիրտը
լեռներում
է»
պիեսում։
Այս
փոքրիկ
համարյա
անբառ
դերում,
հայ
ժողովրդական
«Կռունկ»
երգի
կատարումով
Ասրյանը
այնքան
տրամադրություն
է
դնում
օտար
ափերում
տառապած
ավանդական
հայ
կնոջ
կերպարում,
որ
այն
դառնում
է
պիեսում
հիմնական
կերպարներից
մեկը։
1929թ. հաստատվել է Լենինականի պետական թատրոնում: Այստեղ Ա. Ասրյանը կայացել է որպես քնարական և կոմիկական դերերի գերազանց մարմնավորող: Նրա լավագույն
կատարումներից
են
Քենյաէ
Լավրենովի
«Բեկում»,
Նաստյա`
Մ.
Գորկու
«Հատակում»,
Լուիզա
` Շիլլերի
«Սեր
և
խարդավանք»,
Լաուրա
`«Քարե
հյուրը»,
Միրանդոլինա`
«Երկու
տիրոջ
ծառա»,
Տանյա`
Արբուզովի
«Տանյա»
դրամայում,
Շողակաթ`
Հ.
Պարոնյանի
«Մեծապատիվ
մուրացկաններ»
և
այլ
թատերերգություններում:
1940թ. Արուս Ասրյանը տեղափոխվել է Երևան, ուր առավել է բացահայտվել դերասանուհու տաղանդը: Մայր թատրոնում
անձնավորել
է
հայրենասեր
կանանց
մի
ամբողջ
շարք.
Վալյա
Անոշչենկո`
Կ.
Սիմոնով,
«Ռուս
մարդիկ»,
Մարուսյա`
Ալ.
Կոռնեյչուկ.
«Ռազմաճակատ»:
1945թ. արժանացել է ՀԽՒՀ, 1972թ. `ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:
Կերպարներ է կերտել «Պաղտասար Աղբար», «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», «Հիշիր վաղվա
օրը»,
«Աշխարհն
այո
շուռ
է
եկել»,
«Մեր
ջահելության
թռչունները»,
«Իմ
սիրտը
լեռներում
է»
, «Փորձադաշտ»,
«Ծանր
է
Հիպոկրատի
գլխարկը»
և
այլ
պիեսնորում:
Մասնակցել
է
հեռուստա
և
ռադիոբեմադրությունների,
նկարահանվել
կինոյում:
1964թ. լույս է տեսել Ալեքսանդր Արաքսմանյանի, իսկ 2005թ. Բախտիար
Հավակիմյանի
«Արուս
Ասրյան»
մենագրությունները:
Ասրյանի բեղմնավոր գործունեությունը պատկանում է հայ բեմին
(մոտ
250 դեր)։ Սակայն դերասանուհին
հմայիչ
կերպարներ
է
ստեղծել
նաև
կինոյում։
1940 թվականին
«Հայֆիլմ»
կինոստուդիան
նկարահանում
է
«Քաջ
Նազարը»։ Ֆիլմի ռեժիսոր
Ամասիյ
Մարտիրոսյանը
հրավիրում
է
շնորհալի
դերասանուհուն
ֆիլմում
խաղալու
Ուստիանի
դերը։
Ասրյանի
փայլուն
կատարումով
այսօր
էլ
«Քաջ
Նազար»
ֆիլմը
դիտելիս
հանդիսատեսը
հմայլվում
է
Ուստիանով։
1943 թ.
Համո
Բեկնազարյանը
նկարահանում
է
«Դավիթ
Բեկը»
ֆիլմում
կար
մի
էպիզոդիկ
դեր,
որի
համար
ռեժիսորը
որոնումների
մեջ
էր։
Դա
սևամորթ
աղախնու՝
Զեյնաբի
դերն
էր,
որ
շատերն
էին
փորձել
չէին
գոհացրել։
Փորձի
հրավիրված
Արուս
Ասրյանը,
երբ
երգում
է
ֆիլմում
նախատեսված
թախծալի
երգը
Համո
Բեկնազարյանը
հուզված
բացականչում
է.
«Սա
արդեն
այն
է,
ինչ
ես
ուզում
եմ»։
Իր բեղմնավոր աշխատանքի, լուսավոր ու բարձր արվեստի համար, Ա.Ասրյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի
2 շքանշանով
և
այլ
մեդալներով։
Մահացել է 1987թ. հունիսի 28-ին Երևանում:
Комментариев нет:
Отправить комментарий