Կիլիկիայի հայկական թագավորություն (Միջին հայերեն՝
Կիլիկիոյ
Հայոց
Թագաւորութիւն,
հայտնի
է
նաև
որպես
Կիլիկյան
Հայաստան
կամ
Փոքր
Հայք
կամ
Հայաստան),
միջնադարյան
հայկական
անկախ
պետություն՝
ստեղծված
սելջուկ-թուրքերի
արշավանքների
հետևանքով
Կիլիկիա
գաղթած
հայերի
կողմից։
Գտնվելով
Մեծ
Հայքից
դուրս,
այն
զբաղեցնում
էր
պատմական
Կիլիկիա
շրջանը։
Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա
անունը
ծագել
է
եբրայերեն
«քելկիմ»,
«քալեկ»
կամ
հունական
«կալիս»,
«կալիկա»
բառերից,
որոնք
թարգմանաբար
նշանակում
են
«քարքարոտ»։
Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների
կողմից։
Մայրաքաղաքը
սկզբնապես
Տարսոնն
էր,
հետագայում
Ադանան
և
վերջիվերջո
Սիսը։
Կիլիկյան
Հայաստանը
մեծ
օգնություն
է
ցուցաբերել
Խաչակրաց
արշավանքների
մասնակիցներին
և
որոշ
ժամանակ
միակ
քրիստոնյա
պետությունն
էր
ամբողջ
Մերձավոր
Արևելքում։
Իզուր
չէ,
որ
նրան
երբեմն
անվանում
էին
«քրիստոնյա
կղզի
իսլամի
ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը
գտնվում
էր
օտարների
իշխանության
տակ,
ապա
կաթողիկոսի
նստավայրը
տեղափոխվեց
Կիլիկիա
և
հաստատվեց
Հռոմկլա
քաղաքում։
1198 թվականին
Լևոն
Բ
Մեծագործի
թագադրումով
Կիլիկյան
Հայաստանը
վերածվեց
Կիլիկիայի
հայկական
թագավորության։
1226 թվականին
գահն
անցավ
Ռուբինյանների
մրցակիցներին՝
Հեթումյաններին։
Քանի
որ
մոնղոլները
նվաճել
էին
ահռելի
տարածքներ
և
հասել
Կիլիկիայի
սահմաններին
Հեթում
Ա
արքան
որոշեց
չպատերազմել
նրանց
հետ,
այլ
համագործակցել
ընդդեմ
ընդհանուր
մուսուլման
թշնամիների,
հատկապես՝
մամլուքների
դեմ։
13-14-րդ
դարերում
մոնղոլներն
ընդունեցին
իսլամ,
խաչակրաց
պետությունները
վերացան՝
թողնելով
Կիլիկյան
Հայաստանը
միայնակ
ընդդեմ
մամլուքների։
Մի
քանի
արշավանքներից
հետո
մամլուքները
1375 թվականին
գրավեցին
մայրաքաղաք
Սիսը։
Սակայն
լեռներում
դեռևս
մնում
էին
կիսանկախ
հայ
իշխաններ,
որոնց
տիրույթները
վերջնականապես
զավթվեցին
օսմանյան-թուրքերի
կողմից
1515 թվականին։
Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների
նոր
ոճեր,
ֆրանսերեն
բառեր
և
տիտղոսներ։
Իսկ
հասարակարգը
վերածվեց
ավատատիրականի։
Խաչակիրներն
իրենք
շատ
բաներ
վերցրեցին
հայերից,
ինչպես
օրինակ
աշտարակների
կառուցումը
և
եկեղեցաշինության
որոշ
տարրեր։
Կիլիկյան
Հայաստանն
ուներ
հզոր
տնտեսություն,
որի
վառ
ապացույցն
է
այն
ժամանակվա
մեծագույն
նավահանգիստներից
մեկը՝
Այասը,
որտեղով
անցել
է
նաև
հայտնի
ճանապարհորդ
Մարկո
Պոլոն։
Комментариев нет:
Отправить комментарий