1.Ակսել Բակունցը և ժամանակաշրջանի առանձնահատկությունները։
Բակունցը ծնվել է նախահեղափոխական Հայաստանում: Մանկությունն
անցել
է
թախծի
ու
տառապանքի
մեջ:
1917-18թթ.-ին որպես
շարքային
զինվոր
մասնակցել
է
Աշկալայի,Արդահանի
կռիվներին
և
Սարդարապատի
ճակատամարտին: Ակսել Բակունցի հասուն տարիները համընկան ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանին:Նրան բանդարկել են, այնուհետև 1937-ի հուլիսի 18-ին գնդակահարել: Ակսել Բակունցի ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։
2.Մեկ հետաքրքիր դրվագ Բակունցի կյանքից։
Ակսել Բակունցի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ
են
ուղարկել՝
հետն
էլ
խնդրելով,
որ
որդու
անունը
Ալեքսանդր
դնի
ի
պատիվ
իրենց
քաղաքի։
Գրողի
հայրն
այդպես
էլ
անում
է։
Սակայն
Ալեքսանդր
անունը
կես ճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից
մեկի՝
Ակսելի
դերը,
և
ընկերներն
Ալեքսանդրի
փոխարեն
սկսում
են
նրան
Ակսել
կոչել
այնքան
ժամանակ,
մինչև
Ալեքսանդր
անունը
մոռացության
է
տրվում,
և
գրողն
ընդունում
է
Ակսել
անձնանունը։
3.Ընդհանուրը Բակունցի պատմվածքներում։
Բակունցը իր պատմվածքներում խուսում է սիրո,
հայրենիքի, բնությոան և գունագեղությոան մասին: Այս թեմաներն ավելի լավ արտահայտվում են <<Միրհավ>>-ում, <<Սպիտակ ձի>>-ում,
<<Ալպիական մանուշակ>>- ում ստեղծագործություններում:
4.«Միրհավը» պատմվածքի առանցքային նախադասությունը (հիմնավորեք)։ Գունագեղությունը «Միրհավը»
պատմվածքում։
Սարերը կապտավուն են, մասրենին կարմրին է տալիս, ծերունին ճերմակել է, իսկ նրա հուշերում Սոնան ոսկեդղձան է, իսկ վարսերի ծայրերը` խանձված` կարմրադեղին, շագանակագույն: Ընկուզենու
չոր
կոճղի
վրա
նստած
Դիլան
դային
խորհում
է
Սոնայի,
անցած-գնացած
օրերի
մասին
աշնանը,
երբ
ամենը
կարմիր
ու
դեղին
է,
ոսկի,
շագանակագույն,
երբեմն
տեղ-տեղ կանաչ
ու
այդ
բոլոր
գույները`
իրենց
բազում,
անթիվ
երանգներով,
լույս
ու
ստվերով:
Հետո
թևը
ջարդված
հավքի
պես
Սոնան
ամաչկոտ
դուրս
թռավ
հնձանինց,
մի
անգամ
էլ
շորօրաց
այգու
շաղոտ
խոտերի
վրա
և
ներսը
թողեց
լաջվարդ
շապիկի
բույրը։
Միայն
իրիկվա
հովից
խշշում
էին
սիմինդրի
կոշտացած
ցողունները.
չորացած
տերևներն
անհանգիստ
խմբվում
էին
այս
ու
այն
անկյունում,
թպրտում
հուսահատ
և
անմռունչ
պառկում
սև
գուբի
մեջ։
5.«Սպիտակ ձին» պատմվածքում ձիու խորհրդանշական իմաստը (աչքի ընկնող
ձիրեից
յուրաքանչյուրի
բնութագիրը)։ Հեղինակի ասելիքը՝
մեկ
նախադասությամբ։
Սպիտակ
ձին այս պատմվածքում դարձել է ազատության, հույսի, երազանքների խորհրդանիշն: Այն իր մեջ կարծես թե արտացոլում է ազատատենչ մարդու կերպարը։ Նրան ոչինչ
չի
պահում, նա ազատ է, ազատ ամենքից և ամեն ինչից.
Եթե ոչ իր գործողություններով, գոնե մտքերով և հայացքներով:
6.«Ալպիական մանուշակ» պատմվածքում համեմատությունները, դրանց
գեղագիտական
արժեքը:
Ալպիական մանուշակ պատմվածքում պատմվածքի հերոսուհուն համեմատում են ալպիական մանուշակի
հետ՝ նրա վերագրելով մանուշակի առանձնահատկությունները, այդ ծաղիկի գեղեցկությունը, համեստությունը, նրբությունը:
Յուրաքանչյուր գեղեցիկ և նուրբ էակ կարիք ունի խնամքի և ուշադրության, որպեսզի կարողանապահպանել
իր գեղեցկությունը: Իսկ կինը նման է նուրբ և քնքուշ ծաղիկի, ով միշտ պահանջում է այդ
ուշադրությունն ու սերը: Ինչպես օրինակ ամենադիմացկուն ծաղիկն է թոշնում առանց ջրի,
այնպես է կնոջ աչքերի փայլն է մարում առանց այդ ուշադրության:
7.Բակունցի ոճի բնութագիրը՝ ըստ նշված երեք պատմվածքների(ամփոփում)։
Բակունցն շատ իրատեսորեն է պատկերում երևույթներն ու իրադարձությունները:
Նրա խոսքը շատ հարուստ է, երբեմն դժվարընկալելի, սակայն գեղեցիկ և հոգու խորքերը թափանցող:
Նա շատ է սիրում օգտագործել համեմատություններ՝ դրանք դարձնելով իր ստեղծագործությունների
հիմնական մասը: Իր ստեղծագործությունները աշքի են ընկնում համեմատություններով, գույների
խաղով:
Комментариев нет:
Отправить комментарий