Ինչու են երկրաչափությունը
հաճախ համարում սառը և չոր: Պատճառներից մեկն այն է, որ նա չի կարողանում նկարագրել ամպերի , սարերի , ծառերի, ծովերի և օվկիանոսների
ափերի ձևերը: Անպերը ՝ դրանք գունդ չեն , սարերը
՝բուրգ չեն, ափերը՝ շրջանագիծ չեն, կայծերը՝ ուղիղ չի շարժվում, ծառերի կեղեևը՝ հարթ
չի :
Բնության մեջ հանդիպող օբյեկտները, ոչ թե շատ ավելի բարձր
աստիճանի օբյեկտներ են, այլ լրիվ այլ մակարդակի բարդության օբյեկտներ:
Պրակտիկորեն բնության
բոլոր օբյեկտներն ունեն գծից հարթություն, հարթությունից ծավալաին անցումային ձևերը,
այսինքն ունեն մասնատված, մասերի տրոհված չափեր: Այդպիսի օբյեկտներին Բենուա Մանդելբրոտն անվանել է ֆրակտալ: Այս օբյեկտներն երկրաչափության
մեջ չունեն համապատասխան տեղը:
Մանդելբրոտը նշում էր. <<Մաթեմատիկոսները գերադասեցին
հեռանալ բնությունից, բոլոր հնարավոր տեսություններ հայտնաբերելու ճանապարհով, որոնք
ոչ մի կերպ չէին բացատրում, ինչ ենք մենք տեսնում և զգում>>:
Ֆրակտալ / լատիներեն fractus բառից է, որն նշանակում է ոլոր-մոլոր,
ծուռումուռ -ինքնանման ձև,մաս նման ամբողջին/, որի ֆրակտալ չափերը մեծ են տոպոլոգիականից:
Ֆրակտալի ցանկացած մասը նման է ամբողջին:Այսպես ծառի առանձին ճյուղը նման է և հիշեցնում
է ամբողջ ծառի կառուցվածքին:
Մանդելբրոտի կողմից հայտնագործած ֆրակտալ երկրաչափությունը
մաթեմատիկական հասկացություն է, որը նկարագրում է բնության բազմազան ձևերի ոչ ստանդարտ
երկրաչափությունը:
/Էվկլիդյան երկրաչափությունը / հիմնականում նկարագրում է
այն օբյեկտները, որոնք ստեղծված են մարդու կողմից: Օրինակ՝տունը, որը նախագծված է մարդու
կողմից կառուցված է էվկլիդյան երկրաչափության օգնությամբ: Սակայն բնության կողմից ստեղծված
օբյեկտները չենք կարող նկարագրել էվկլիդյան երկրաչափության օգնությամբ, քանի որ այդ
օբյեկտների ձևերը չեն դասվում էվկլիդյան երկրաչափության դասին:
Մանդելբրոտը գտնում էր, որ դպրոցում անհրաժեշտ է ուսուցանել
ֆրակտալ երկրաչափության գաղափարը: Մանդելբրոտի համար գլխավորն այն բնական հարցերն էին,
որոնք տալիս էին երեխաները, թե ինչպիսի ձև ունեն ամպերը, սարերը, ծառերը և այլն: Սրանք
միաժամանակ շատ բարդ հարցեր էին և հենց այդ պատճառով գիտությունը դեռ պարզապես մի կողմ
է թողնում դրանց պատասխսնները: Ֆրակտալ երկրաչափությունը պատասխանեց այդ հարցերից շատերին:
Комментариев нет:
Отправить комментарий