Ամսի 22-ին մեր
դպրոցին հրավիրեցին Գյումրի ցուցահանդես , մասնակցում
էին մեր ուսուցիչները, ցուցահանդեսը նվիրված էր հայոց եղեռնի 100-ամյակին՝ <<Կամք
առ կյանք>>: Ես շատ ուրաղացա, որ հնարավորություն ստացա տեսնել իմ ուսուցիչների նկաները
և միևնույն ժամանակ այցելել Գյումրի
:
Գյումրի հասնելուց առաջ մենք այցելեցինք Մաստարաի Սուրբ Հովհանես եկեղեցին, ինձ շատ
դուր եկավ այդ եկեղեցին , մենք մի փոքր հանգստացանք, նկարվեցինք 
և շարունակեցինք մեր ճանապարը դեպի Գյումրի : Գյումրին գեղեցիկ էր նույնիսկ իր փլատակներով , ես կցանկանայի տեսնել այն ժամանակների Գյումրին եվ համեմատել այսօրվա Գյումրիի հետ: Հետո մենք դուրս եկանք և մի փոքր զբոսնեցինք. ժամանակը սահմանափակ Էր, մենք պետք է հասցնեինք ամեն ինչ անել , այդ իսկ պատճառով մենք երկար չմնացինք ,

մենք գնացինք մի շատ հետաքրքիր թանգարան՝ Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան՝ ծանոթացում ժողովրդական արհեստներին:






Դուրս գալուց
առաջ ես իմացա, որ մեր դպրոցի Ստելայի հեռախոսը
գողացել են , մենք շատ վախեցանք
և սկսեցինք ստուգել մեր պայուսակների և գրպանների պարունակություները:

Հետո մենք հասանք Ստիլ ցուցահանդես , այնտեղ կային գեղեցիկ նկարներ ,ամեն մի նկարի մեջ կարելի էր գտնել իմաստ, ես նկարի միջոցով հասկացա թե մարդիկ ինչ են զգացել այդ օրերին, ինձ շատ դուր եկան այդ նկարները ,





նկարները դիտելուց հետո մենք դուրս եկանք և այցելեցինք Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին , ինձ դուր եկավ այդ եկեղեցու կառույցը:


Դասատուները դուրս գալուց նկատեցին ոստիկանություն և նրանք որոշեցին տեղեկություն հայտնել գողության մասին և մենք գնացինք ոստիկանական բաժին, մենք նստած սպասում էինք, թե ինչ կպատահի : Եվ ահա մի քանի րոպե անց նրանք դուրս եկան շատ լավ տրամարությամբ , մենք մի փոքր զարմացանք և մտածեցինք, որ կարող է նրանք գտել են հեռախոսը , բայց պարզվեց, որ ոչ, ուղղակի նրանք շատ լավ տպավորություն են ստացել :Մենք շատ հոգնած էինք և ցանկանում էինք գնալ տուն, բայց ճանապարին մեզ միացան գծանկարի ուսուցիչը և մեր տնօրենը, մի փոքր շարժվելուց հետո մեր տնօրենը նկատեց մի գյուղ, որտեղ ապրում էր նրա մտերիմ ընկերը և նա տաղանդավոր արվեստագետ էր: Նա ասեց, որ մենք չենք կարող արհամարհել եվ չգնալ այդ արվեստանոցը : Եվ մի քանի րոպե համոզելուց հետո մենք գնացինք Համլետ Հովհանիսյանի արվեստանոց : Ինձ շատ դուր եկավ այդ մարդը՝ շատ բարի աջքերով, ժպիտով մարդ, նա ուներ շատ գործեր և կային նաև գործեր դեռ չվեջացրած, մի փոքր շրջայցից հետո մենք գնացինք և նստեցինք ավտոբուս , բայց մեր ուսուցիչները մնացին հարցազրույց վերցնելու համար , մինչ ուսուցիչների գալը մենք շփվեցինք, խաղեր խաղացինք, ծիծաղեցինք: Մի քիչ հետո վերադարցան մեր ուսուցիչները և մենք ճանապահը շարունակեցինք դեպի Երևան , ճանապարհին մենք որոշեցինք մի փոքր քնել, և այդպես հասանք Երևան , ես և Աստղիկը մի փոքր շուտ դուս եկանք ավտոբուսից, ճանապարին՝ դեպի տուն, մենք կիսվեցինք կարծիքներով այդ օրվա մասին : Այդպես անցավ այդ օրը՝ ծիծաղալի, լարված և շատ լավ տպավորություններով:
Комментариев нет:
Отправить комментарий