Պարույր Սևակը ծնվել
է
1924 թվականի
հունվարի
24-ին
Արարատի
մարզի
Չանախչի
(այժմ՝
Զանգակատուն)
գյուղում։
Նորածնին
կնքահայր
է
դարձել
համագյուղացի
Մադոյենց
Խաչատուրը՝
այգեգործ
մի
մարդ։
Նա
նորածնի
անունը
Պարույր
է
դրել
ի
պատիվ
նույնանուն
սպայի,
որի
զինվորն
է
եղել
ինքը՝
կնքահայրը։

Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ
է
տալիս
նրան
օրինական
ձևով
հաճախել
դպրոց՝
անուն-ազգանունը
գրանցելով
մատյանում։
Գյուղական
փոքրիկ
դպրոցում
լավ
սովորողները
քիչ
չէին,
բայց
տարեկիցներից
ոչ
մեկը
չէր
կարող
մրցակից
դառնալ
Պարույրին
սովորելու
մեջ։
Դպրոցը
գյուղական
երեխայի
առջև
բացեց
մի
ուրիշ
աշխարհ՝
գրքերի
աշխարհ,
իսկ
գիրք
չկար։
«Զարթոնքի
տարիներն
էին,
բայց
և
դժվարին
տարիներ։
Չկար
թուղթ
ու
մատիտ։
Չկար
դասագիրք։
Հաճախ
ամբողջ
դասարանը
սովորում
էր
մեկ
հատիկ
դասագրքով։
Պակասում
էին
ուսուցիչները։
Եղածներն
էլ՝
միջնակարգ
և
նույնիսկ
թերի
միջնակարգ
կրթության
տեր։
Իններորդ
դասարանում,
օրինակ,
մեր
ֆիզկուլտուրայի
դասատուն
որքան
հաղթանդամ,
նույնքան
համակրելի
մի
երիտասարդ
էր։
Նույն
այդ
երիտասարդը
10-րդ
դասարանում
ստիպված
էր
մեզ
գրականության
դասավանդել։
Երեկ՝
ֆիզկուլտուրա,
այսօր՝
գրականություն։
Եվ
դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան
նա
թելադրում
էր
մեզ
իմ
գրածը,
ընդ
որում՝
բոլորի
հետ
մեկտեղ
նրա
թելադրածը
գրում
էի
նաև
ես։
Եվ
այդպես՝
կլոր
տարին․․․»։
Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում
առավել
ևս,
գիրքը՝
վեպ
լիներ,
թե
բանաստեղծությունների
ժողովածու,
պատմագիտական
ուսումնասիրություն,
թե
փիլիսոփայական
տրակտատ,
միևնույնն
է,
ինչ
էլ
կարդալիս
լիներ՝
մատիտը
կամ
գրիչը
անբաժան
էին
նրանից։
Բնավ
չէր
հավանում
այն
գրքերը,
որտեղ
մատիտը
պետք
չէր
գալիս։
Սիրում
էր
պոեզիան
և
հայ
բանաստեղծներից
շատերի
գործերը
անգիր
գիտեր։
Շատ
էր
սիրում
Հովհաննես
Թումանյանին։
«Ես՝
գաղտնիքս
մեծ,
ինքս՝
փոքրիկ,
արդեն
վաղուց
համոզված
էի,
որ
դառնալու
եմ
«էն
«Գիքոր»-ը գրողի
պես
մարդ»,
այսինքն՝
գրող
կամ
բանաստեղծ։
Բայց
այդ
մասին
գիտեի
լոկ
ես
ու
մեկ
էլ․․․․Աստված»։
Комментариев нет:
Отправить комментарий