Երբեմն ես սեպտեմբերի մեկը նմանեցնում եմ Ամանորին, երբ բոլորս
սպասում ենք մի նոր հրաշքի կամ մի նոր զգացողության և փոփոխության: Այս սեպտեմբերը
իմ համար դարձավ հենց այդպիսին: Այս պահին մի փոքր ժպիտով եմ հիշում, թե ինչպես էի
ես սպասում առավոտվան, որպեսզի վեր կենամ և գնամ իմ նոր դպրոցը: Ես արդեն մտքումս ունեի
նրա նկարագիրը և այն ինձ համար կյանքի մի նոր փուլ էր, որ ես ուզում էի սկսել լավ տրամադրված և լի հույսերով: Նախքան սեպտեմբերը
ես առիթ էի ունեցել ծանոթանալ դպրոցին, ուսուցիչներին և արդեն ունեի թեթև նկարագիր
դպրոցի մասին:
Եվ ահա
սեպտեմբերի մեկ. Թեթև հուզմունք, լի հույսեր, լարված ժպիտներ: Այդ օրը անցավ հետաքրքիր
և միևնույն ժամանակ խառը . նոր մարդիկ, նոր առարկաներ, նոր դպրոց և վեջապես նոր մասնագիտական
ընտրության հնարավորություն: Օրը անցավ լավ, տուն վերադառնալիս ես փորձում էի մտաբերել
բոլորի անունները, ովքեր հասցրել էին ծանոթանալ ինձ հետ:Ես անհամբեր սպասում էի հաջորդ օրվան, արդեն հետաքրքրված դպրոցի ապագա ծրագրերով, ամենաշատը հետաքրքրված լինելով ճամբարներով, մեր արշավներով և կազմակերպվող ցուցահանդեսներով: Մեր առաջին արշավը դեպի Բյուրական էր, մի քանի օր, որը մեզ հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել միմյանց, ապրելով միասին և վայելելով շրջակա բնության գեղեցկությունը և թարմությունը:
Սևանում շատ ցուրտ էր, բայց տեսնելով այդ գեղեցկությունը հոգիդ լցվում էր տաքությամբ :
Դպրոցում
ես ծանոթացա նոր դասավանդման մեթոդների, որոնց շնորհիվ մենք ավելի լավ էինք կարողանում
արտահայտել սեփական ձգտումները: Դա ինքնաարտահայտվելու և սիրած զբաղմունքով զբաղվելու
լավ հնարավորություն էր: Ես դեռ մանկուց սիրում
եմ նկարել, քանդակներ անել, պարել այդ իսկ պատճառով դրանք դարձան իմ ամենասիրած առարկանները:
Ուսուցիչների օգնությամբ ես սկսեցի ավելի լավ նկարել, գտնել այն ոճը, որով կուզենայի
պատկերել իմ բոլոր նկարները:
Մեր դպրոցում կան տարբեր ակումբներ, որոնցից ես ընտրել եմ մուլտիպլիկացիան , ինձ դուր է գալիս այդ ակումբը , ես փոքրուց հիանում
էի այդ գործով եվ ուսումնասիրում, և մենք ունենք
ուսուցիչներ, որոնք մեզ բացատրում և ցույց
են տալիս, թե ինչպես է ստեղծվում մուլտֆիլմը: Առաջին օրերին մեզ տրվեց հնարավորություն
ընտրել մի կերպար , և ահա ես
պատրաստեցի առաջին կերպարը, որին շունչ տալու համար ես սպասում եմ, թե երբ եմ նկարելու իմ առաջին մուլտֆիլմը: Այն ես կցուցադրեմ մարդկանց նրանց կարծիքը իմանալու
համար:
Երկրորդ կիսամյակի ընթացքում ավելացավ ևս մի նոր առարկա՝ առողջագիտություն, որը հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչելու մարդու օրգանիզմը և մենք այդ դասաժամերի ընթացքում սովորեցինք առաջին օգնություն ցույց տալ :
Այս տարվա ընթացքում մեզ հնարավորություն տրվեց ցուցադրել
մեր լավագույն նկարները: Ցուցահանդեսի
ժամանակ հյուրերը նայում էին մեր գործերը՝ հայտնելով իրենց կարծիքը: Ես շատ ոգևորվեցի, երբ իմացա, որ
հյուրերին հետաքրքրել էին իմ նկարները: Ես ուրախացա, որ հյուրերը հավանեցին իմ գործերը և հասկացա,
որ նկարելը ինձ մոտ իսկապես ստացվում է: Հիմա
համեմատում եմ իմ հին ու նոր նկարները և զգում
առաջընթաց:
Առաջին տարին արդեն ավարտում ենք, մեզանից հեռանում են մեր տասներկուերորդ դասարանցիները, մի փոքր տխուր է, քանի որ մենք նոր էինք ընկերացել
նրանց հետ, բայց ինչ արած . ՛՛Մնաք բարով մեր տասներկուերորդ դասարանցիներ՛՛ :
Комментариев нет:
Отправить комментарий