Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բնակչության տեսակարար կշռի տեսանկյունից ոչ մի ժողովուրդ
չկրեց
այնպիսի
խոշոր
կորուստներ,
ինչպիսին
հայերը:
1915 թվականին
հայ
ժողովուրդը
ենթարկվեց
աշխարհում
առաջին
կանխամտածված
ցեղասպանությանը'
գենոցիդի,
որը
մարդկության
դեմ
ուղղված
ամենամեծ
հանցագործությունն
է:
Շուրջ
1,5 միլիոն
հայեր
տեղահանվեցին
իրենց
բնօրրանից
եւ
դաժանաբար
կոտորվեցին:
Բացի մարդկային կորուստներից, ահռելի էին նյութական
կորուստները'
ավերվեց
շուրջ
66 քաղաք
ու
ավան,
25000 գյուղ,
2350 վանք
ու
եկեղեցի,
1500 դպրոց:
Անդառնալի
էին
նաև մշակութային կորուստները, պատահական չէ, որ հայոց
ցեղասպանությանն
անդրադարձողները
հաճախ
օգտագործում
են
նաև
«մշակութային
եղեռն»
արտահայտությունը,
քանի
որ
Արևմտյան
Հայաստանում
բնակվող
հայերին
ոչնչացնելով
թուրքերը
հենց
այդ
և
հետագա
տարիներին
ծրագրված
սկսեցին
ոչնչացնել
նաև
հայկական
հարուստ
քաղաքակրթության
հետքերը,
պատմաճարտարապետական
և
այլ
մշակութային
արժեքներ: