Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բնակչության տեսակարար կշռի տեսանկյունից ոչ մի ժողովուրդ
չկրեց
այնպիսի
խոշոր
կորուստներ,
ինչպիսին
հայերը:
1915 թվականին
հայ
ժողովուրդը
ենթարկվեց
աշխարհում
առաջին
կանխամտածված
ցեղասպանությանը'
գենոցիդի,
որը
մարդկության
դեմ
ուղղված
ամենամեծ
հանցագործությունն
է:
Շուրջ
1,5 միլիոն
հայեր
տեղահանվեցին
իրենց
բնօրրանից
եւ
դաժանաբար
կոտորվեցին:
Բացի մարդկային կորուստներից, ահռելի էին նյութական
կորուստները'
ավերվեց
շուրջ
66 քաղաք
ու
ավան,
25000 գյուղ,
2350 վանք
ու
եկեղեցի,
1500 դպրոց:
Անդառնալի
էին
նաև մշակութային կորուստները, պատահական չէ, որ հայոց
ցեղասպանությանն
անդրադարձողները
հաճախ
օգտագործում
են
նաև
«մշակութային
եղեռն»
արտահայտությունը,
քանի
որ
Արևմտյան
Հայաստանում
բնակվող
հայերին
ոչնչացնելով
թուրքերը
հենց
այդ
և
հետագա
տարիներին
ծրագրված
սկսեցին
ոչնչացնել
նաև
հայկական
հարուստ
քաղաքակրթության
հետքերը,
պատմաճարտարապետական
և
այլ
մշակութային
արժեքներ:
Եղեռնի հետևանքով հսկայական էին հայկական ձեռագրական մշակույթի կորուստները:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայերեն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն պահվում էր Էջմիածնի կաթողիկոսարանի մատենադարանում : 1915 թ. փետրվարի
սկզբին
պատերազմի
հնարավոր
հետևանքներից
խուսափելու
համար
Էջմիածնի
վանքում
պահվող
մի
շարք
թանկագին
իրեր
և
բոլոր
4660 ձեռագրերը
տեղավորվում
են
արկղերի
մեջ
և
ուղարկվում
Մոսկվա,
ուր
պահվում
են
Հայոց
Վերացման
Ս.
Խաչ
եկեղեցու
խորաններում
: Նույն
թվականին,
երբ
Արևմտյան
Հայաստանը
դարձել
էր
ռազմական
գործողությունների
թատերաբեմ,
իսկ
թուրքական
իշխանությունն
օգտվելով
ստեղծված
կացությունից
իրականացնում
էր
տեղի
հայ
բնակչության
տեղահանությունն
ու
կոտորածը,
Հայոց
Գեւորգ
Ե
կաթողիկոսը
հատուկ
հրամանով
հանձնարարում
է
Վանա
լճի
Լիմ
կղզու
վանքի
վանահայր
Հովհաննես
վարդապետ
Հյուսյանին
կորստից
փրկել
եւ
Էջմիածին
ուղարկել
Լիմ,
Կտուց,
Աղթամար
կղզիների
վանքերի,
Վան
քաղաքի
եկեղեցիների
և
այլ
վայրերի
ձեռագրերը
: Հյուսյանին
դա
հաջողվում
է
անել
մասամբ
: Նրա
եւ
այլ
նվիրյալների
անձնվեր
ջանքերով
հաջողվում
է
1915-16 թվականներին
Էջմիածին
տեղափոխել
շուրջ
1450 ձեռագիր
: Սակայն
կորուստները
բազմապատիկ
ավելի
էին
: Բավական
է
նշել,
որ
հազարից
ավելի
ձեռագրեր
ունեին
միայն
Լիմ
եւ
Աղթամար
վանքերը:
Սակայն
Վասպուրական
գավառը
մոտ
էր
Արեւելյան
Հայաստանին
եւ
այստեղի
մատյանների
մի
մասը
փրկվեց
ռազմաճակատի
գծի
առաջ
շարժվելու
շնորհիվ
: Մինչդեռ
ավելի
խորք
ընկած
գավառներում
, Փոքր
Հայքի
եւ
Անատոլիայի
հայաշատ
վայրերի
մշակութային
արժեքներն
ու
ձեռագրերը
շատ
դեպքերում
իսպառ
կորստի
մատնվեցին
: Հայտնի
է,
օրինակ
, որ
Կեսարիայում
շուրջ
700 մատյան
է
ոչնչացել
:
Առաջին համաշխարհային պատերազմի եւ նախընթաց տարիներին տեղի ունեցած ձեռագրական հսկայական կորուստների փաստագրմանն է նվիրված պրոֆեսոր Սուրեն Քոլանջյանի ընդարձակ հոդվածաշարը, որը 1965-67 թվականներին
տպագրվել
է
«Էջմիածին»ամսագրում:
Մանրամասների
մեջ
չխորանալով
նշենք,
որ
կորած,
ոչնչացված
մատյանների
մեջ
եղել
են
նաեւ
եզակի
արժեքներ,
ինչպես
օրինակ
10-րդ
դարից
պահպանված
եւ
Գրիգոր
Նարեկացու
ինքնագիրը
համարված
ձեռագիրը,
որը
ոչնչացվել
է
Ալյուր
գյուղի
եկեղեցում
:
Հիշատակելի է նաեւ, որ եղեռնից մազապուրծ գաղթական հայերը փրկել ու իրենց հետ զանազան երկրներ են տարել մի շարք ձեռագրեր, որոնք հետագայում հայտնվել են տարբեր թանգարաններում կամ «հայրենադարձվել»
են
Հայաստան:
Պատերազմի ավարտից և քաղաքական վայրիվերումների տեւական շրջանից
հետո
1922 թ.
Մոսկվայից
Էջմիածին
են
վերադարձվել
մատենադարանի
4660 մատյանները
և
այստեղ
միացել
մինչ
այդ
հավաքված
1730 ձեռագրերին
: 1939-ին,
դեռեւս
1920 թ.
խորհրդային
իշխանության
կողմից
պետականացված
մատենադարանը
տեղափոխվել
է
Երեւան
: Այսօր
Մեսրոպ
Մաշտոցի
անունը
կրող
գիտահետազոտական
ինստիտուտ
Մատենադարանում
հայերեն
ձեռագրերի
թիվը
հասնում
է
11 հազարի:
Դրանց
թիվը
կարող
էր
առնվազն
կրկնակի
լինել,
եթե
տեղի
չունենար
1915-ի
հայոց
ցեղասպանությունը:
Комментариев нет:
Отправить комментарий