понедельник, 23 мая 2016 г.

ժամանակների մաթեմատիկոսներ


                                               Արքիմեդ

  Նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ: Նա իր կյանքը
նվիրել է ֆիզիկայի և երկրաչափության ուսումնասիրությանը. ստեղծել է նոր տիպի բազմաթիվ մեխանիզմներ: Ծնվել է Սիցիլիա կղզու Սիրակուզա քաղաքում, որն այդ ժամանակ հունական գաղութ էր: Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի: Նրա հայրը Ֆիդիասն էր, ում մասին հայտնի է միայն, որ նա եղել է աստղագետ: Ինչպես գրում է Պլուտարքոսը, Ֆիդիասը և Սիրակուզայի տիրան Հիերոնն ազգականներ էին: Հավանաբար նա էր ազդեցություն թողել Արքիմեդեսի դեռևս մանկուց ցուցաբերած գիտական հետաքրքրությունների վրա:
 Արքիմեդը կրթություն է ստացել Ալեքսանդրիայում (Եգիպտոս), որը ժամանակի մշակութային ու գիտական կենտրոնն էր: Ալեքսանդրիայում Արքիմեդը ծանոթանում ու մտերմանում է ժամանակի հայտնի գիտնականների՝ Կոնոնի և Էրատոսթենեսի հետ: Ալեքսանդրիայում ուսումն ավարտելով, Արքիմեդը վերադառնում է Սիրակուզա, որտեղ արժանանում է հայրենակիցների ուշադրությանն ու հարգանքին:
 Կյանքի օրոք Արքիմեդի մասին հյուսվել են բազմաթիվ լեգենդներ: Ամենահայտնի լեգենդներից է Հիերոնի թագի պատմությունը՝ մի անգամ թագավորն իր մոտ է կանչել Արքիմեդին և հանձնարարել ստուգել՝ արդյո՞ք իր թագը մաքուր ոսկուց է պատրաստված: Արքիմեդին երկար ժամանակ չէր հաջողվում լուծել այդ խնդիրը, մինչև , որ մի անգամ լողատաշտ մտնելիս նկատեց, որ որքան խորն է ինքը ընկղմվում ջրում, այնքան ավելի շատ է բարձրանում ջրի մակարդակը: Նա մերկ դուրս ցատկեց լողատաշտից՝ բղավելով «էվրիկա, էվրիկա» («գտա, գտա»): Այնուհետև նա լողատաշտի մեջ ընկղմեց թագը և դուրս մղված ջրի զանգվածով հաշվեց դրա ծավալը: Ապա լողատաշտի մեջ ընկղմեց թագի քաշով մաքուր ոսկու ձուլակտորը: Տեսնելով, որ երկրորդ դեպքում ջուրն ավելի քիչ բարձրացավ, Արքիմեդը հասկացավ, որ թագը մաքուր ոսկուց չէ, և խարդախ ոսկերիչը մահապատժի ենթարկվեց:  
 Լեգենդները պատմում են, որ Արքիմեդեսը հաճախ մոռանում էր ուտելու մասին, երկար ժամանակ չէր լողանում և պատրաստ էր գծագրելու ամենուրեք. փոշու մեջ, ավազի վրա, մոխրի մեջ, նույնիսկ իր սեփական մարմնի վրա:
  Արքիմեդն ուսումնասիրել է նաև լծակների գործողության օրենքները: Այդ առիթով հայտնի է նրա հետևյալ ասացվածքը. «Տվեք ինձ հենման կետ, և ես կտեղաշարժեմ Երկիրը...»:
 Գիտնականին վերագրվող ամենահայտնի գյուտերից է Արքիմեդի պտուտակը, որն օգտագործվում էր ոռոգման նպատակով ջուր բարձրացնելու համար: Սակայն իրականում այդ պտուտակը Արքիմեդից շատ առաջ հայտնագործել էին հին եգիպտացիները:

  Արքիմեդի մահվան մասին կան մի քանի պահպանված պատմություններ, ըստ որոնց նա մահացել է Սիրակուզայի պաշարման ժամանակ հռոմեացի զինվորի կողմից.
. Յոհաննես Ցեցես 75-ամյա Արքիմեդը իր տան մոտ, հենց ավազների վրա կատարված գծագրերի վրա մտածելիս է եղել: Այդ ճանապարհով անցնող հռոմեացի զինվորը անցել է ավազի վրայով և խառնել գծագիրը: Արքիմեդը բարկացած հարձակվել է զինվորի վրա ասելով «Ձեռք չտաս իմ գծագրերին», իսկ զինվորը սպանել է ծերունուն սրով:
 .Պլուտարքոսի պատմություն. Արքիմեդին է մոտենում մի զինվոր և ասում որ, իրեն կանչել է Մարկելուսը, բայց Արքիմեդը համառորեն նրան խնդրում է սպասել մի րոպե, որպեսզի վերջացնի խնդրի լուծումը: Այդ ժամանակ զինվորը բարկացած Արքիմեդի պատասխանից, սրով սպանում է նրան:
 . Դիոդորոս Սիկիլիացու պատմություն. Արքիմեդը մեխանիկական գծագրերի վրա աշխատելիս է լինում, և երբ հռոմեացի զինվորը մոտենալով նրան փորձում է քարշ տալ գերի վերցնելու համար, մտասուզված իր գծագրով Արքիմեդը չի նկատում որ դիմացինը զինվոր է, ասում է նրան «Հեռու գնա իմ գծագրից», ապա նկատելով զինվորին բացականչում է «Ինչ-որ մեկդ, բերեք իմ պատրաստած մեքենաներից մեկը»: Հռոմեացին սպանում է ծերունի Արքիմեդին: Երբ Մարկելուսն իմացավ այդ մասին, խիստ վշտացավ և այլ քաղաքացիների հետ կազմակերպեց մեծ գիտնականի հուղարկավորությունը, իսկ նրան սպանող զինվորը ենթադրաբար գլխատվեց:
. Մեկ այլ պատմության համաձայն, Արքիմեդն ինքն էր գնացել Մարկելուսի մոտ, նրան ցույց տալու արեգակի մեծությունը չափող իր սարքը: Ճանապարհին նրա ձեռքի բեռը տեսնելով հռոմեացի զինվորները կարծելով որ դա ոսկի է կամ թանկարժեք այլ բան, կտրում են նրա վիզը:
 Պլուտարքոսը պնդում էր, որ դեսպան Մարկելուսը բարկացել է Արքիմեդի սպանության պատճառով՝ հրամայված է եղել, որ նրան պետք է չվնասեին:
Ցիցերոնը իր «Տուսլուլանյան խորհրդածություններ» գրքում գրում է, որ Արքիմեդի մահվանից 137 տարի անց՝ մ.թ.ա. 75 թ. իրեն հաջողվել է գտնել Արքիմեդի կիսաքանդ գերեզմանը, որի վրա, ինչպես և կտակել էր Արքիմեդը պատկերված էր գունդ՝ գլանի մեջ:


                                             Կառլ Գաուս

  Գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ։ Ծնվել է 1777 թ. ապրիլի 30:

 Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։ Նա 1795 - 1798 թթ. սովորել է Գյոթինգի համալսարանում, իսկ 1807 թ. եղել է այդ ամբիոնի վարիչ և Գյոթինգի աստղադիտարանի տնօրեն։ 1832 թ. Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը։ 1839 թ. շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես՝ էլեկտրաստատիստիկայի հիմնական թեորեմը։ 1840 թ. նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845 թ. արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը։ Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ «հելիոտրոպ»։ Նա առաջիններից մեկն է հանգել ոչ Էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին։ Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են «Ցերեյա», «Պալադա» և այլ փոքր մոլորակներ։ Հանրահածվի, թվերի տեսության, դի, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն և այլ սկզբունքներ ու հասկացություններ։
Մահացել է փետրվարի 23, 1855թ.

Комментариев нет:

Отправить комментарий