понедельник, 17 ноября 2014 г.

ԱռաջադրանքՀաղարծնի հնամենի ընկուզենին 
 
10-րդ դաս.

Աշխարհի ամենագեղատեսիլ  յոթ անկյուններից  մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի  վանքըԱյստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան:

Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:

-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը:-Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:

Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

Առաջադրանքներ

1.Համացանցից գտիր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին:
Հաղարծնի վանքի հիմնադրման ժամանակն ստույգ հայտնի չէ: Վանքը ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր վարդապետ Տարոնացու (Հաղարծնեցի) վանահայրության օրոք: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակել են Ստեփանոս Օրբելյանը, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ: Համալիրն  ունի 3 եկեղեցի, 2 գավիթ (մեկն ավերված է), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հնագույնը Սբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար). ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, 4 անկյուններում ավանդատներով գմբեթավոր կառույց է:
XI դարում վանքն ավերվել է սելջուկյան թյուրքերի արշավանքներից: XII դարում Վրաց Գեորգի III թագավորի և հայոց իշխանների հրամանով համալիրը նորոգվել է, վերականգնվել են վանքի հողատիրական իրավունքները: 1194 թ-ին Հարբա որդի Խալթը Սբ Գրիգոր եկեղեցուն կից կառուցել է միանավ, թաղածածկ Կաթողիկե փոքր եկեղեցին, իսկ XII դարի վերջին իշխան Իվանե Զաքարյանը Սբ Գրիգոր եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառասյուն մեծ գավիթ: Գավթի առաստաղի անկյունային հատվածներին կան հարթաքանդակներ: 1244 թ-ին Սբ Գրիգոր եկեղեցու արևելյան կողմում կառուցվել է Սբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին՝ կապտավուն բազալտից, նրբագեղ մանրամասերով:
XIII դարում Հաղարծնի վանքին նվիրաբերվել է 350 կգ կշռով բրոնզե կաթսա, որը հայկական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: 1281 թ-ին տեր Հովհաննեսն ու տեր Սարգիսը բարերարների օժանդակությամբ հիմնավորապես վերակառուցել են վանքի գլխավոր՝ Սբ Աստվածածին եկեղեցին (հիմնադրվել է հավանաբար  X–XI դարերում): Եկեղեցին 1 զույգ մույթով գմբեթավոր դահլիճ է, ճակատներին (բացի արևմտյանից)՝ «հայկական խորշեր»: Գմբեթի բարձր թմբուկը զարդարված է դեկորատիվ կամարաշարով, հարավային և արևմտյան դռներն ունեն XIII դարին բնորոշ շքամուտքեր: Արևելյան ճակատին 2 հոգևորականի կտիտորական պատկերաքանդակն է՝ եկեղեցու մանրակերտով:
1248 թ-ին ճարտարապետ Մինասը կառուցել է վանքի սեղանատունը, որը միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության լավագույն ստեղծագործություններից է. ընդարձակ, ուղղանկյուն դահլիճ է՝ 1 զույգ մույթով բաժանված 2 հավասար, երդիկավոր մասերի. յուրաքանչյուրը ծածկված է 2 զույգ փոխհատվող կամարների համակարգով: Հայկական ճարտարապետության մյուս նմանատիպ կառույցը պահպանվել է Հաղպատում: 1671 թ-ին թիֆլիսաբնակ Հոգիջանի ընտանիքը նորոգել է Սբ Ստեփանոս, 1681 թ-ին Չիթաղյանները՝ Սբ Գրիգոր և Սբ Աստվածածին եկեղեցիները:
XVIII դարի վերջին վանքն ավերվել է Աղա Մահմեդ խան Ղաջարի արշավանքի ժամանակ: Վերստին գործել է 1862 թ-ից, վերանորոգվել է 1901 թ-ին: Վանքի տարածքում կան թաղածածկ մատուռներ, գեղաքանդակ խաչքարեր:

2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:

Քարե  և կանաչ հուշարձաներն էյն, քարերն, շենքերը էին իսկ կանաչիները  ընկուզենիները:

3. նախադասությունը:Ինչպես ես հասկանում ‹‹Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը››

Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում արտահայտությունը կարելի է բացատրել այսպես. Այն որ, երբ մարդիկ տաճար են մտնում նրանք զգում են հանգստություն, հոգևոր խաղաղություն և համերաշխություն: Այստեղ խոսքը այն հոգևոր սնունդի մասին է, որ մենք ստանում ենք տաճար մտնելուց, թանգարաններ այցելելուց, նկարներ նայելուց և այլն: Այս արտահայտությամբ մեծ կարևորություն է տրվում  հոգևոր արժեքներին դերին և տեղին մարդու կյանքում: Իսկ ընկուզենին  ուտելիս մարդ իրեն լավ է զգում, դրա  համից:

4.Դուրս գրիր հատուկ գոյականները և թվականները:

ԳոյականերըԴիլիջան,Հաղարծին, Սուրբ Աստվածածին
Թվականներ- յոթ, 1281, 700

5.Ավարտուն աշխատանքդ տեղսդրիր քո բլոգում:

Առաջադրանք 10-րդ դաս.

1.Տեքստից  դուրս գրիր  գոյականները:

Շուրջը անդորր ամայություն  էրԱրծաթագույն սփռոցի նմավող  ծովը փռված էր  չորս կողմը, և  լսվում էր միայն պղտոր ջրի ճողփյունըՆավը շարժվում էր  քամուն համընթաց: Ծովի երեսը պատել էր թանձր մառախուղը, որ հոգնեցնում էր մարդու հայացքը:
Ամայություն, սփռոց, ծով, ջրի, ճոխփյունը, նավ, քամի, երես մառախուղ, մարդ, հայացք:

2.Գրիր հետևյալ բառերի.հոգնակի թիվը.

Նավավար-նավավարներ, արծվաբույն-արծվբներ, տպատառ-տպատառեր, ոտնաչափ-ոտնաչափեր, գյուղագիր-գյուղագրեր, հորաքույր-հորաքույրեր, վիրաբույժ-վիրաբույժներ:

3. Նախադասության մեջ տեղադրիր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Գերանը  վաղուց տեղաշարժվել էր ՝  դեռ  անցյալ գարնանը հաճախադեպ  տեղատարափ  անձրևի   ժամանակգուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն  նկատեց:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատփոքր-ինչ   մոռացված մեղեդին  թախիծով  պարուրեց զինվորականի՝  դաժան   մարտերում կարծրացած  հոգին և  տխրեցրեց նրան:

(տխրելմոռանալզինվորական, մարտ)

Շրջակա  գյուղերից եկել, նախօրոք  խառնվել էին  քաղաքի  մայր   եկեղեցու առջևմյուսները  կուտակվել էին  մոտակա  փողոցներում, շենքերի  տանիքներին:
(եկեղեցիշենք, գալկուտակել)

4.Կազմիր մի փոքրիկ տեքստ՝ օգտագործելով հետևյալ բառերն   ու բառակապակցությունները:

Առավոտ, մռայլ երկինքսարերի կատարներ, ոսկեշող արեգականսպասելի  քամի, թաքնվելամայի տարածությունուշ երեկո,   երկար  ճանապարհ, տաք վառարան:
Օտար ճամփորդի դեմքին ժպիտ հայտնվեց, երբ նա առավոտյան պատուհանից տեսավ ոսկեշող արեգակը, որը իր ճառաքայրներով հալեցնում էր սարերի կատարներին կուտակված ձյունը: Նրան սպասում էր երկար ճանապարհ, նա ստիպված էր ոտքով անցնել կիլոմետրեր ձգվող ամայի տարածություններ: Արդեն ճանապարհ ընկնելու ժամանակն էր և նա դուրս եկավ տնից՝չնկատելով արդեն մռայլված երկինքը և անսպասելի սկսված քամին: Երկար քայլելուց հետո նա հանկարծ կտրվում է իր մտքերց և նկատում, որ ուշ երեկո է, արևը մայր է մտել վաղուց, և ցուրտ է: Վախեցած և զգալով, որ նա մոլորվել է, և մրսում է նա հայացքով փորձում է գտնել ինչ-որ թաքնվելու տեղ, մտածելով տաք վառարանի  և տաք թեյի մասին:

5.Շարունակիր բնության նկարագրությունը.
Փոշին  հաստ  շերտով  նստել  էր  ճանապարհի  եզրին  բուսած  արևածաղկի  թերթերի  և կարտոֆիլի  թփերի  վրաառուն  բարակել   էր  և օձանման  պտույտներով  բակերն  էր  մտնումշտապ  կտրում  փողոցի      լայնքը  և  արևի  տապից   փախչելով՝    իջնում   բանջարանոցներըուր   արևածաղիկն  ու եգիպտացորենը  բարդիների  պես  ստվեր  էին    գցում  առվակի բայց այդքանով չէր ավարտվում ջրի ճանապարհը, նա դեռ վազում էր առաջ մերթ ընդ մերթ փոխելով իր ձայնը և ոլորները: Լռության մեջ լսվում էր միայն առվի ձայնը: Օդը ծանր էր, և ավելի թանր էր դառնում խեղդող շոգի և ամենուր տարածված փոշու պատճառով:

Ա. Բակունց

Комментариев нет:

Отправить комментарий