Սեբաստացու օրերի
Մի քիչ պատմեմ
այս
օրերի
մասին՝
Սեբաստացու
օրերի:
Կրթահամալիր
եկել
եմ
քաղաքի
այլ
դպրոցից,
որտեղ
չեն
եղել
այսպիսի
հետաքրքիր
տոներ,
այսպիսի
անմիջական
միջավայր:
Մի
քանի
օր
առաջ
Գեղարվեստի
դպրոցի
նորամուտ
էր՝
տանիքի
նորամուտ:
Առաջին
անգամ
այստեղ
հասկացա՝
ինչ
է
դա:
Երաժշտական
լաբորատորիայի
ելույթը
տանիքին,
իսկ
հանդիսատեսը՝
աշունով
լցված
այգում,
ունկնդրում
էր:
Այս
շաբաթ
այնքան
բան
սովորեցինք՝
լսեցինք
դասախոսություններ
Սեբաստացու
մասին,
դիտեցինք
ֆիլմեր,
ներկա
եղանք
մի
քանի
համերգների,
նկարեցինք
քարերի
վրա,
պատրաստեցինք
Սուրբ
Ղազար
կղզու
մակետը:
Մի
բան
էլ
նկատեցի.
տիար
Բլեյանը
լինում
է
բոլոր
դպրոցներում,
տեսնում
ամեն
ինչ,
ընկերաբար
զրուցում
մեզ
հետ,
նաև
կարծում
եմ,
որ
բոլորն
էլ
սիրում
են
տիար
Բլեյանին,
բայց
միայն
փոքրիկներն
են
վազում
ընդառաջ
ու
փարվում
նրա
ոտքերին:
Այսօրվա տոնախմբությունը շատ գեղեցիկ էր: Երգչախմբի ելույթը եկեղեցում, հետո Մարմարյա սրահի տոնը, հարիսայի ծեսը ինձ շատ դուր եկան: Դուր է գալիս նաև, որ ուսուցիչներ մեզ վերաբերվում են ընտանեբար, մտերմիկ, որն էլ թույլ է տալիս ազատ ու անկաշկանդ լինելու: Եվ վերջում, ես էլ եմ արդեն Սեբաստացի:
Комментариев нет:
Отправить комментарий