Վաղ միջնադարյան
Հայաստանում
բարձր
զարգացման
է
հասել
շինարարական
արվեստը:
Կառուցվել
են
ամրակուռ
ամրոցներ,
ապարանքներ,
եկեղեցիներ,
կարավանատներ,
հյուրանոցներ,
կամուրջներ,
բնակելի
տներ
և
այլն:
Որպես շինանյութ
հիմնականում
օգտագործվել
է
բազմագույն
տուֆ
քարը,
որով
մեծապես
հարուստ
է
մեր
հայրենիքը:
Աշխարհիկ
շինությունները,
որպես
կանոն,
զոհ
են
գնացել
օտարների
արշավանքներին,
և
վաղ
միջնադարի
մեծաքանակ
շինություններից
մեզ
են
հասել
մեծ
մասամբ
եկեղեցիները,
որոնք
հատուկ
խնամքով
էին
կառուցվում:
Բացի
այդ,
օտարները,
վախենալով
«հայերի
աստծու»
վրեժխնդրությունից,
դրանք
սովորաբար
չէին
ավերում:
Հայ ճարտարապետության
գլուխգործոցներից
է
Հռիփսիմեի
տաճարը
Վաղարշապատում
(Էջմիածնում),
որը
618թ.
կառուցել
է
Կոմիտաս
կաթողիկոսը:
Տաճարը
լավ
պահպանվել
է
մինչև
մեր
օրերը
և
դիտողին
զարմացնում
է
իր
գեղեցկությամբ
ու
ներդաշնակությամբ,
իսկ
մասնագետներին՝
ճարտարապետական
լուծումներով:
VII դ. կեսերին
կառուցվում
է
Զվարթնոցի
հրաշագեղ
տաճարը
Երևանից
Էջմիածին
տանող
մայրուղուց
ոչ
շատ
հեռու:
Կառուցվել
է
Ներսես
Շինարար
կաթողիկոսի
կողմից,
ունեցել
է
50 մ
բարձրություն
և
կանգուն
է
մնացել
շուրջ
երեք
դար:
Կործանվել
է
երկրաշարժից,
չնայած
կարծիք
կա,
որ
այն
կործանել
են
արաբները:
Անգամ
ավերակ
վիճակում
այն
շատ
տպավորիչ
է:
Աշխարհիկ կառույցներից
պահպանվել
են
իշխանական
դղյակների,
ամրոցների,
նրանց
պարիսպների
մնացորդները:
Այդ
շրջանում
հայոց
ճարտարապետությանը
հատուկ
էր
պարզությունը
և
վեհությունը: