Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք` 643–652 թթ-ին: Տաճարը
Զվարթնոց
է
անվանել
պատմիչ
Սեբեոսը,
այլ
աղբյուրներում
հիշատակվում
է
նաև
Վաղարշապատի
Սբ
Գրիգոր,
Առապարի
Սբ
Գրիգոր
անուններով:

«
Զվարթնոց»
անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին:
Ենթադրվում է,
որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը:
Ըստ Սեբեոսի՝ 301
թ-
ին այստեղ
են
հանդիպել
Հայոց
Տրդատ
Գ
արքան
և
Գրիգոր
Լուսավորիչը:
Տաճարի
ավերման
մասին
պատմական
աղբյուրներում
տեղեկություն
չկա
(
հավանաբար
ավերվել
է
երկրաշարժից).
հայտնի
է,
որ
այն
կանգուն
է
եղել
մինչև
X
դարը:
XX
դարի
սկզբին
ավերակ
տաճարը
ծածկված
էր
հողով.
պեղումներ
կատարվել
են
1901–07
թթ-
ին՝ Խաչիկ
վարդապետ
Դադյանի
նախաձեռնությամբ,
1904-
ից՝
Թորոս
Թորամանյանի
գիտական
ղեկավարությամբ:
Ըստ
պեղված
նյութերի՝
նախքան
Զվարթնոցն
այստեղ
եղել
են
հեթանոսական և IV–V
դարերի կառույցներ:
Հնագույնը 0,63
մ x 2,7
մ չափերի
կոթողն
է
(
գտնվում
է
Զվարթնոցի
թանգարանում)
՝ Ռուսա
Բ-
ի սեպագիր
արձանագրությամբ:
Պեղումներով
հայտնաբերվել
են
տաճարը,
կաթողիկոսական
պալատը՝
օժանդակ
շինություններով
(
բաղնիք,
խցեր
և
այլն):
Պահպանվել
են
տաճարի
հատակը,
տեղ-
տեղ՝ ստորին
որմնաշարը,
սյուների
խոյակներ,
խարիսխներ,
արևի
քանդակազարդ
ժամացույցը,
խճանկարի,
որմնանկարի
և
այլ
մնացորդներ:
Տաճարի
կառուցման
համար
օգտագործվել
են
տարբեր
որակների
և
երանգների
տուֆեր,
պոչավոր
քարեր,
չեչաքար,
պեմզա,
վանակատ
և
այլն:


Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում: Արտաքուստ` եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է: Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով,
որոնք
վերին`
կապող
4 կամարների
և
առագաստների
հետ
կազմում
են
գմբեթակիր
միաձույլ
համակարգ:
Տաճարն
ունեցել
է
5 շքամուտք:
Տաճարի
առաջին
աստիճանի
ճակատային
վերին
մասն
ընդգրկող
գոտին
քանդակազարդված
է
խաղողի
որթերով,
նռնազարդ
ճյուղերով.
որմնակամարների
հանդիպման
մասում
հոգևոր
և
աշխարհիկ
անձանց
32 բարձրաքանդակից
պահպանվել
են
9-ը:
Տաճարի
ներսում
խոյակների
թևատարած
արծիվները,
որմնասյունազարդի
ռիթմը,
մույթերի
սլացքը,
բարձրադիր
գմբեթը՝
ողջ
զարդարանքի
հետ,
կառույցին
հաղորդել
են
վերասլացություն:
Տաճարի
բարձրաքանդակներից
մեկի
վրա
պահպանվել
է
Յոհան,
հավանաբար`
տաճարի
ճարտարապետի անունը:
Комментариев нет:
Отправить комментарий