Ք.ա. 220 թվականին Երվանդ վերջին թագավորը Երասխաձոր գավառում Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում հիմնեց Հայաստանի երրորդ մայրաքաղաք Երվանդաշատը:
Արաքս գետի աջ ափին բարձր քարափի վրա Երվանդ արքան կառուցեց Երվանդակերտ դաստակերտը, ուր ապրում էին արքան իր ընտանիքով և պալատականներով, արքունի պահակազորը
և
պալատի
սպասավորները:
Իսկ
ձախ
ափին
կառուցեց
բուն
մայրաքաղաք
Երվանդաշատը:
Երվանդաշատին
մոտիկ
Արշարունյաց
ձորում
արքան
հիմնեց
ՙԾննդոց՚
- կոչվող
անտառ,
որը
լցրեց
բազմատեսակ
գազաններով
և
թռչուններով:
Բարձր
պաիսպներով
շրջապատեց
անտառը,
որպիսի
գազանները
չկարողանան
փախչել:
Երվանդաշատից
հարավ
Երասխաձորում
արքան
հիմնեց
պտղատու
այգիներ
և
մշակովի
հողատարածքներ:
Պարիսպների
շուրջ
բոլորը
կառուցեց
գեղեցիկ
ծաղկանոցներ
և
բուրաստաններ:
Պատմահայր խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ:
Սելևկյան Անտիոքս 3-րդ թագավորի զորավար արտաշեսը ապստամբեց Երվանդի դեմ գրավեց Երվանդաշատը և Կարթագենի զորավար Հանիբալի խորհրդով հիմնեց մի նոր մայրաքաղաք և այն իր անունով կոչեց Արտաշատ:
Երվանդի մահից հետո Երվանդաշատը գոյատևեց մինչև մ.թ. 4-րդ դարը: Մեր թվարկության 4-րդ դարում
պարսից
Շապուհ
2-րդի
զորքերը
հիմնահատակ
կործանեցին
Երվանդաշատ
քաղաքը:
Մինչև այժմ էլ պահպանվել են Երվանդաշատի ավերակները: Վերջին շրջանում պարբերաբար կատարվում են պեղումներ: Պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները խոսում
են
հին
Երվանդաշատի
երբեմնի
հզոր
փառքի
մասին:
Գտածոներից
պարզ
է
դառնում,
որ
հին
Երվանդաշատում
եղել
է
զարգացած
բրուտագործություն,
զինագործություն,
ճարտարապետություն,
կաշեգործություն,
գինեգործություն,
իսկ
ամենից
կարևորն
այն
է,
որ
հայտաբերվում
է
նաև
ոչ
հայկական
ՙՀունական՚
արտադրության
բազմատեսակ
առարկաներ,
որոնք
խոսում
են
Հայաստանի
և
հարևան
երկրների
առևտրական
կապերի
մասին:
Комментариев нет:
Отправить комментарий