вторник, 21 апреля 2015 г.

Առաջադրանքներ


1.Հասմիկն ուզում է 2**8 թվի մեջ դատարկ տեղերը լրացնել այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3- ի: Քանի՞ այդպիսի հնարավորություն գոյություն ունի:
(A) 29    (B) 30    (C) 19    (D) 20    ( Е) 33
2.  Երկու անհայտ թվեր և 3 և 4 թվերը գրված են 2 x 2 աղյուսակի վանդակներում: Հայտնի է, որ տողերում գրված թվերի գումարը 5 և 10 է, իսկ սյուներից մեկում գրված թվերի գումարը` 9: Անհայտ թվերից մեծը հավասար է` (A) 5    (B) 6    (C) 7   (D) 8    ( Е) 3 





3. Տրված են –9 ; 0 ; –5 ; 5 ; –4 ; –1 ; –3 յոթ թվերը: Դրանցից վեցը բաժանենք երկու թիվ պարունակող խմբերի այնպես, որ յուրաքանչյուր խմբի թվերի գումարը լինի նույնը: Ո՞ր թիվը դուրս կմնա:
 (A) 5    (B) 0    (C) -3    (D) -4    ( Е) -5
4. Ուղղանկյուն զուգահեռանիստի կողմերը ամբողջ թվեր են (չափման միավորը` սանտիմետր) և կազմում են q=2 հայտարարով երկրաչափական պրոգրեսիա: Նշված թվերից ո՞րը կարող է լինել այդ զուգահեռանիստի ծավալը:
 (A) 120 սմ3     (B) 188 սմ3     (C) 216 սմ3      (D) 350 սմ3    (E) 500 սմ3
5. 1. Ակվարիումում կա 200 ձուկ: Դրանց 1%- ը կապույտ է, մնացածը` դեղին: Քանի՞ դեղին ձուկ պետք է վերցնել ակվարիումից, որպեսզի կապույտ ձկները կազմեն ակվարիումի ձկների 2%- ը:
 (A) 2     (B) 4     (C) 20    (D) 50    (E) 100
6. Մարիամը, Վիգենը և Լուսինեն գնացին սրճարան: Նրանցից յուրաքանչյուրը վերցրեց երեք բաժակ հյութ, երկու պաղպաղակ և հինգ կարկանդակ: Որքա՞ն է կազմել վերջնական հաշիվը: (A) 39,20     (B) 38,20     (C) 37,20     (D) 36,20    (E) 35,20
7. Ի՞նչ թիվ է գրված *-ի տեղում, եթե հայտնի է, որ երկու տողերում թվանշանների գումարը նույնն է։ (A) 1010     (B) 1020     (C) 1910    (D) 1990    (E) 2020
1
2
3
4
5
6
7
8
9
10
2010
11
12
13
14
15
16
17
18
19
20
*


8.
Երկու դատարկ խորանարդների հիմքերի մակերեսները 1 դմ2  և 4 դմ2 են։ Մենք ուզում ենք փոքր խորանարդի միջոցով աղբյուրից ջուր բերելով՝ ամբողջությամբ լցնել մեծ խորանարդը։ Քանի՞ անգամ պետք է գնանք աղբյուրը։
 (A) 2 անգամ (B) 4 անգամ (C) 6 անգամ (D)8 անգամ (E) 16 անգամ
9. Արկղում կան գնդակներ։ Յուրաքանչյուր գնդակի վրա գրված է մեկական բնական թիվ: Բոլոր թվերը տարբեր են։ Գնդակներից 30- ի վրա գրված է 6- ի բազմապատիկ թիվ, 20- ի վրա՝ 7- ի բազմապատիկ թիվ, իսկ 10 վրա`42- ի բազմապատիկ թիվ։ Առնվազն քանի՞ գնդակ կա արկղում։
(A) 30    (B) 40    (C) 53    (D) 54   (E) 60
10. Ուղեբեռի համար ավիաընկերությունը չի պահանջում վճարել, եթե այն չի գերազանցում ինչ-որ սահմանված չափ։ Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար վճարվում է ֆիքսված գումար։ Տեր և տիկին Հակոբյանների ուղեբեռը 60 կգ էր, և նրանք լրացուցիչ վճարեցին 3 եվրո: Պրն. Պողոսյանի ուղեբեռը նույնպես 60 կգ էր, սակայն նա վճարեց 10,50 եվրո։ Ո՞րն է այն առավելագույն կշիռը, որը կարող է իր հետ տանել մեկ ուղևորը՝ առանց լրացուցիչ վճարի։
 (A) 10 կգ    (B) 18 կգ    (C) 20 կգ   (D) 25 կգ  (E) 39 կգ
11 . 3x3x3 խորանարդը կառուցված է 27 միանման փոքր խորանարդից։ Հարթությունը ուղղահայաց է մեծ խորանարդի անկյունագծին և անցնում է դրա կենտրոնով։ Քանի՞ փոքր խորանարդ է հատում այդ հարթությունը։

(A) 17    (B) 18    (C) 19    (D) 20    (E) 21

Комментариев нет:

Отправить комментарий