Ջուրը մարդու համար շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Բոլոր կենդանիների
և բուսականության մեջ կա ջրի որոշակի քանակություն: Կենդանիների մեջ՝ 75%, մեդուզաների
մեջ՝ 99%, խնձորի մեջ՝ 85% :Նույնիսկ մարդու 70-90% (կախված տարիքից) բաղկացած է ջրից:
երեխաների մեջ ջրի պարունակությունը կազմում է 86%, իսկ ծերերինը՝ 50%: Ջուրը բնության
մեջ հանդիպում է երեք վիճակներում՝ հեղուկ, պինդ և գազային :
Առանց ջրի մարդը շատ քիչ կարող է ապրել:
Ջրի պահանջը մարդու մոտ գտնվում է երկրորդ տեղում՝ թթվածնից հետո: Առանց ուտելիքի մարդը
կարող է գոյատևել մոտ 6 շաբաթ, իսկ առանց ջրի՝ 5-6 օր: Կենսագործունեությունը ապահովելու
համար մարդը ամեն օր խմում է երկու լիտր ջուր և մեկ ու կես լիտր էլ կլանում է մաշկի
միջոցով` լոգանք ընդունելով:
Ջուրը ոչ միայն կյանք է տալիս, այլև կարող
է այն վերցնել: Աշխարհի հիվանդությունների 85%-ը բաժին է հասնում ջրին: Գոյություն
ունի նաև վտանգավոր ջուր: Մեր հարևան Ադրբեջանում կա ջուր, որի մեջ մեթանը շատ է, և
դրա համար էլ լուցկին մոտեցնելիս արագ բռնկվում է: Իսկ Սիցիլիայում լճերից մեկում կան
թթվածնի ստորջրյա աղբյուրներ, որոնք թունավորում են այն լիճը:
Եթե մարդը կորցնում է իր մարմնի ջրի
2%-ը, նրա մոտ ուժեղ ծարավ է առաջանում: Եթե կորցրած ջրի տոկոսները հասնում է 10-ի,
մարդու մոտ սկսվում է զգայապատրանք: 12% ջրի կորստից հետո մարդը չի կարող վերականգնվել
առանց բժշկի օգնության: Իսկ ջրի 20% կորստի դեպքում մարդը մահանում է:
Ջրի հիմնական աղտոտողներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ըստ բնույթի աղտոտումը լինում է . Հանքային, օրգանական, բակտերիալ և կենսաբանական:
Օրգանական - Բուսական յուղ, թուղթ, կենդանի մնացորդներ և այլն.
Բակտերիալ և կենսաբանական տարբեր միկրոօրգանիզմներ, բորբոսասունկ, մանր ջրիմուռներ և այլն.
Մակերևույթային ակտիվ նյութեր (փռփուռ), դրանցից հատուկ առանձնացնում ենք սինթեթիկ լվացքի միջոցներ:
Ջուրը աղտոտում են նաև նավթամտերքներով, մթնոլորտային տեղումներով:
Կենցաղային արտադրական ջրերի համար գոյություն
ունի երեք եղանակ մեխանիկական ,
կենսաբանական և քիմիական:
Մեխանիկական մաքրման
դեպքում տեղի է ունենում կեղտաջրի պինդ և հեղուկ ֆազերի բաժանում: Հիմնականում կատարում
են ֆիլտրում,
հետագայում հեղուկ մասը ենթարկում
են կենսաբանական մաքրմանը,որը
լինում է բուսական և արհեստական
: Բուսական մաքրումը կատարվում է դաշտերի միջոցով :
Արհեստական կենսաբանական
մաքրման ժամանակ կիրառում են հատուկ սարքավորումներ՝ կենսաբանական ֆիլտրեր : Տիղմի
մշակումը տեղի է ունենում տիղմային հրապարակներում:
Комментариев нет:
Отправить комментарий