воскресенье, 1 февраля 2015 г.

Խաչքարեր

 Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:
IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ:
Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն: Խաչքարերի տեսակներից

Նորատուսի գերեզմանատան խաչքարերը (հատված, IX–XVIII դարեր)
են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ:

Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

среда, 21 января 2015 г.

Little pandas meet their mother

  Փանդան ունենում է երեք պանդաններ: Սա շատ հազվադեպ է: Պանդաներն շատ փոքր են: Նրանք չէին կարող մնալ իրենց մայրիկի հետ: Սկզբում մարդիկ պետք է օգնեն նրանց: Մի քանի ամիս հետո նրանք դառնում են բավականաչափ ուժեղ,որպեսզի կարողանան մնալ իրենց մայրիկի հետ: Նրանք կարողեն տեսնել նրան: Երեք պանդաներն ու իրենց մայրիկը հանդիպում են: Դա շատ գեղեցիկ պահ է: Նրանք շատ ուրախ են միասին: Մայրիկ պանդան վերցնում է երկու պանդաններին և գուրգուրում: Երրորդ պանդան քնում է: նա չի արթնացնում նրան:

The Colour Run

  Մարդիկ կազմակերպում են գույների վազքը Դուբայում: Սա հինգ կիլոմետրանոց վազք է: Ավելի քան տասերկու մարդ վազում է դրա մեջ: Յուրաքանչյուր կիլոմետրին մարդիկ շաղ են տալիս այդ փոշին վազողների վրա: Այս վազքը ուրախ իրադարձություն է: Մարդիկ վազում են և միևնույն ժամանակ զվարճանում: Այնուամենայնիվ որոշ մարդիկ խնդիրներ են ունենում: Նրանք կուլ են տալիս այդ փոշին:

воскресенье, 21 декабря 2014 г.

Միջնադարյան շինություններ

  Վաղ միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել շինարարական արվեստը: Կառուցվել են ամրակուռ ամրոցներ, ապարանքներ, եկեղեցիներ, կարավանատներ, հյուրանոցներ, կամուրջներ, բնակելի տներ և այլն:
   Որպես շինանյութ հիմնականում օգտագործվել է բազմագույն տուֆ քարը, որով մեծապես հարուստ է մեր հայրենիքը: Աշխարհիկ շինությունները, որպես կանոն, զոհ են գնացել օտարների արշավանքներին, և վաղ միջնադարի մեծաքանակ շինություններից մեզ են հասել մեծ մասամբ եկեղեցիները, որոնք հատուկ խնամքով էին կառուցվում: Բացի այդ, օտարները, վախենալով «հայերի աստծու» վրեժխնդրությունից, դրանք սովորաբար չէին ավերում:
    Հայ ճարտարապետության գլուխգործոցներից է Հռիփսիմեի տաճարը Վաղարշապատում (Էջմիածնում), որը 618թ. կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը: Տաճարը լավ պահպանվել է մինչև մեր օրերը և դիտողին զարմացնում է իր գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ, իսկ մասնագետներին՝ ճարտարապետական լուծումներով:
    VII դ. կեսերին կառուցվում է Զվարթնոցի հրաշագեղ տաճարը Երևանից Էջմիածին տանող մայրուղուց ոչ շատ հեռու: Կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի կողմից, ունեցել է 50 մ բարձրություն և կանգուն է մնացել շուրջ երեք դար: Կործանվել է երկրաշարժից, չնայած կարծիք կա, որ այն կործանել են արաբները: Անգամ ավերակ վիճակում այն շատ տպավորիչ է:

   Աշխարհիկ կառույցներից պահպանվել են իշխանական դղյակների, ամրոցների, նրանց պարիսպների մնացորդները: Այդ շրջանում հայոց ճարտարապետությանը հատուկ էր պարզությունը և վեհությունը:

вторник, 16 декабря 2014 г.

Զվարթնոցի տաճար

                                                   
   Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք` 643–652 թթ-ին: Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սբ Գրիգոր, Առապարի Սբ Գրիգոր անուններով:
 «Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին: Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը: Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը:Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը: XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով. պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ: Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական  և IV–V դարերի կառույցներ: Հնագույնը 0,63 մ x 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ: Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն): Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ: Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչավոր քարեր, չեչաքար, պեմզա, վանակատ և այլն:


  Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում: Արտաքուստ` եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է: Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերովորոնք վերին` կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ: Տաճարն ունեցել է 5 շքամուտք: Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը: Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն: Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար` տաճարի ճարտարապետի  անունը:

воскресенье, 14 декабря 2014 г.

Երվանդաշատ

Ք.ա. 220 թվականին Երվանդ վերջին թագավորը Երասխաձոր գավառում Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում հիմնեց Հայաստանի երրորդ մայրաքաղաք Երվանդաշատը:
Արաքս գետի աջ ափին բարձր քարափի վրա Երվանդ արքան կառուցեց Երվանդակերտ դաստակերտը, ուր ապրում էին արքան իր ընտանիքով և պալատականներով, արքունի պահակազորը և պալատի սպասավորները: Իսկ ձախ ափին կառուցեց բուն մայրաքաղաք Երվանդաշատը: Երվանդաշատին մոտիկ Արշարունյաց ձորում արքան հիմնեց ՙԾննդոց՚ - կոչվող անտառ, որը լցրեց բազմատեսակ գազաններով և թռչուններով: Բարձր պաիսպներով շրջապատեց անտառը, որպիսի գազանները չկարողանան փախչել: Երվանդաշատից հարավ Երասխաձորում արքան հիմնեց պտղատու այգիներ և մշակովի հողատարածքներ: Պարիսպների շուրջ բոլորը կառուցեց գեղեցիկ ծաղկանոցներ և բուրաստաններ:
Պատմահայր խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ:
Սելևկյան Անտիոքս 3-րդ թագավորի զորավար արտաշեսը ապստամբեց Երվանդի դեմ գրավեց Երվանդաշատը և Կարթագենի զորավար Հանիբալի խորհրդով հիմնեց մի նոր մայրաքաղաք և այն իր անունով կոչեց Արտաշատ:
Երվանդի մահից հետո Երվանդաշատը գոյատևեց մինչև մ.թ. 4-րդ դարը: Մեր թվարկության 4-րդ դարում պարսից Շապուհ 2-րդի զորքերը հիմնահատակ կործանեցին Երվանդաշատ քաղաքը:

Մինչև այժմ էլ պահպանվել են Երվանդաշատի ավերակները: Վերջին շրջանում պարբերաբար կատարվում են պեղումներ: Պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները խոսում են հին Երվանդաշատի երբեմնի հզոր փառքի մասին: Գտածոներից պարզ է դառնում, որ հին Երվանդաշատում եղել է զարգացած բրուտագործություն, զինագործություն, ճարտարապետություն, կաշեգործություն, գինեգործություն, իսկ ամենից կարևորն այն է, որ հայտաբերվում է նաև ոչ հայկական ՙՀունական՚ արտադրության բազմատեսակ առարկաներ, որոնք խոսում են Հայաստանի և հարևան երկրների առևտրական կապերի մասին:

воскресенье, 30 ноября 2014 г.

Halloween

                                                                  Halloween



  Իմ  ամենասիրած տոներից մեկը  հելլովին  է, իմ  կարծիքով  շատ մարդկանց  կհետաքրքրեն   հարցեր,  թե  ինչ են  նշում  այդ օրը և որտեղից են առաջացել  այդ ծեսերը և ավանդություները,  թե  ինչու են  մեծահասակները և երեխաները հագնում  տարբեր հագուստներ և վաղեցնում են  միմյանց: Եթե  դուք  չգիտեք  այդ  հարցերի պատասխանները ապա ես ցանկանում եմ  ձեզ  պատմել  հելլովինի մասին ,քանի որ մեզ մոտ  Երևանում  վեջին տարիներին են սկսել   նշել այդ տոնը: Այս տոնի արմատները սկսվում են դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում: Կելտական ցեղերը,  ովքեր ապրում էին Անգլիայում, Իռլանդիայում և Հյուսիսային Ֆրանսիայի բաժանում էին  տարին երկու մասի  ամառ  և ձմեռ:  Հոկտեմբերի  31 համարվում էր տարվա վերջին օրը, այդ օրը նաև  նշանակում էր  բերքի  ավարտը և անցում դեպի նոր ձմեռային սեզոնի: Այդ օրը, ըստ լեգենդի,  Կելտով սկսվեց ձմռանը:  Ամանորյա տոնակատարությունները տեղի էին ունենում գիշերը նոյեմբերի մեկին :Այդ  գիշերը ըստ հին  Կելտների հավատալիքներին մեռած մարդկանց 
համար բացվում են  դռներ,  մեր  աշխարհում  կելտները այդ  անվանում էին  Samhain or Samhain, Խուսափելու դառնալու զոհ կամ  հոգի կելտները  վառում էին  նրանց  տներում  կրակ, հագնում էին  կենդանիների  երեսվածքները որպեսզի  վախեցնեն  հոգիներին: Տան  առջև թողնում էին  տարբեր  քաղցրավենիքներ,  որ  նրանք  բավարարվեն և   հեռանան: Իսկ ժողովուրդը հավաքվում էր կրակի մոտ դաստիարակված քահանաները  սպանում էին կենդանիներին դրանից հետո մարդիկ  վերցնում էին   սուրբ կրակը  և տանում   տուն: Տոնի խորհրդանշանը դդումն էր: Այն ոչ միայն նշանակում էր  ամռան ավարտը, այլ վախեցնում էր չար  հոգիներին  սուրբ կրակով, որը վառվում էր նրա  մեջ: Այս  ավանդույթը անցել է սերունդ առ սերունդ : Մինչև առաջին դար, հետո ներխուժումը հռոմեացիների, Կելտի,  որոնք ապրում են կղզիներում Բրիտանիայի և Իռլանդիի, ստիպված էին
հրաժարվել  հեթանոսական ծեսերից  և ընդունում քրիստոնեական հավատը:
Սակայն ժողովուրդը հիշում է  Samhain: Նրա մասին  ըստ  Հռոմի Գրիգոր III-ի, իններորդ դարում  սրբերի օրը տեղափոխվել է նոյեմբերի 1-ը: Այս քրիստոնեական եկեղեցին ցանկանում է արմատախիլ անել հեթանոսական ավանդույթները, բայց հակառակը ստացվեց Samhain սկսեցին տոնել կրկին: Վեջին գիշերը հին  անգլերենում հնչում էր All Hallows Even (բոլոր Սրբերին երեկո), կամ կարճ Hallowe'en, նույնիսկ կարճ Halloween:: Halloween դեռևս նշվում են ավանդույթի Samhain: Այդ  գիշեր հոկտեմբերի 31 մարդիկ   հագնում էին  տարբեր  հագուստներ   և վախեցնում են   միմյանց, նրանք զարդարում են  իրենց այգիները  վախենալու առարկաներով և գնում են  շատ  քաղցրավենիքներ:  Հիմնական խորհրդանիշը  դդումն է,    նրա մեջ  ձևավորում են տարբեր  պատկերներ  և դնում են  նրա  մեջ  կրակ: Այդ  գիշեր  երեխաները թակում են մարդկանց  դռները՝  ասելով Trick or treat  և մարդիկ երեխաներին  տալիս են քաղցրավենիքներ, և եթե  մարդիկ  չեն տալիս,  այդ փոքրիկ հրեշները  կարողեն   վրեժ լուծել, իսկ  եթե  մարդը  չի նշում այդ  տոնը,  նա  անջատում է լույսերը և դռան  վրա  գրում,  որ նրանք  չէն  նշում այդ տոնը:  Ամերիկայում այդ տոնը շատ  տարածված է և նշվում է մեծ շուքով: