воскресенье, 1 февраля 2015 г.

Խաչքարեր

 Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:
IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ:
Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն: Խաչքարերի տեսակներից

Նորատուսի գերեզմանատան խաչքարերը (հատված, IX–XVIII դարեր)
են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ:

Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

среда, 21 января 2015 г.

Little pandas meet their mother

  Փանդան ունենում է երեք պանդաններ: Սա շատ հազվադեպ է: Պանդաներն շատ փոքր են: Նրանք չէին կարող մնալ իրենց մայրիկի հետ: Սկզբում մարդիկ պետք է օգնեն նրանց: Մի քանի ամիս հետո նրանք դառնում են բավականաչափ ուժեղ,որպեսզի կարողանան մնալ իրենց մայրիկի հետ: Նրանք կարողեն տեսնել նրան: Երեք պանդաներն ու իրենց մայրիկը հանդիպում են: Դա շատ գեղեցիկ պահ է: Նրանք շատ ուրախ են միասին: Մայրիկ պանդան վերցնում է երկու պանդաններին և գուրգուրում: Երրորդ պանդան քնում է: նա չի արթնացնում նրան:

The Colour Run

  Մարդիկ կազմակերպում են գույների վազքը Դուբայում: Սա հինգ կիլոմետրանոց վազք է: Ավելի քան տասերկու մարդ վազում է դրա մեջ: Յուրաքանչյուր կիլոմետրին մարդիկ շաղ են տալիս այդ փոշին վազողների վրա: Այս վազքը ուրախ իրադարձություն է: Մարդիկ վազում են և միևնույն ժամանակ զվարճանում: Այնուամենայնիվ որոշ մարդիկ խնդիրներ են ունենում: Նրանք կուլ են տալիս այդ փոշին:

воскресенье, 21 декабря 2014 г.

Միջնադարյան շինություններ

  Վաղ միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել շինարարական արվեստը: Կառուցվել են ամրակուռ ամրոցներ, ապարանքներ, եկեղեցիներ, կարավանատներ, հյուրանոցներ, կամուրջներ, բնակելի տներ և այլն:
   Որպես շինանյութ հիմնականում օգտագործվել է բազմագույն տուֆ քարը, որով մեծապես հարուստ է մեր հայրենիքը: Աշխարհիկ շինությունները, որպես կանոն, զոհ են գնացել օտարների արշավանքներին, և վաղ միջնադարի մեծաքանակ շինություններից մեզ են հասել մեծ մասամբ եկեղեցիները, որոնք հատուկ խնամքով էին կառուցվում: Բացի այդ, օտարները, վախենալով «հայերի աստծու» վրեժխնդրությունից, դրանք սովորաբար չէին ավերում:
    Հայ ճարտարապետության գլուխգործոցներից է Հռիփսիմեի տաճարը Վաղարշապատում (Էջմիածնում), որը 618թ. կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը: Տաճարը լավ պահպանվել է մինչև մեր օրերը և դիտողին զարմացնում է իր գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ, իսկ մասնագետներին՝ ճարտարապետական լուծումներով:
    VII դ. կեսերին կառուցվում է Զվարթնոցի հրաշագեղ տաճարը Երևանից Էջմիածին տանող մայրուղուց ոչ շատ հեռու: Կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի կողմից, ունեցել է 50 մ բարձրություն և կանգուն է մնացել շուրջ երեք դար: Կործանվել է երկրաշարժից, չնայած կարծիք կա, որ այն կործանել են արաբները: Անգամ ավերակ վիճակում այն շատ տպավորիչ է:

   Աշխարհիկ կառույցներից պահպանվել են իշխանական դղյակների, ամրոցների, նրանց պարիսպների մնացորդները: Այդ շրջանում հայոց ճարտարապետությանը հատուկ էր պարզությունը և վեհությունը:

вторник, 16 декабря 2014 г.

Զվարթնոցի տաճար

                                                   
   Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք` 643–652 թթ-ին: Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սբ Գրիգոր, Առապարի Սբ Գրիգոր անուններով:
 «Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին: Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը: Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը:Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը: XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով. պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ: Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական  և IV–V դարերի կառույցներ: Հնագույնը 0,63 մ x 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ: Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն): Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ: Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչավոր քարեր, չեչաքար, պեմզա, վանակատ և այլն:


  Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում: Արտաքուստ` եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է: Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով,  որոնք վերին` կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ: Տաճարն ունեցել է 5 շքամուտք: Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը: Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն: Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար` տաճարի ճարտարապետի  անունը:

воскресенье, 14 декабря 2014 г.

Երվանդաշատ

Ք.ա. 220 թվականին Երվանդ վերջին թագավորը Երասխաձոր գավառում Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում հիմնեց Հայաստանի երրորդ մայրաքաղաք Երվանդաշատը:
Արաքս գետի աջ ափին բարձր քարափի վրա Երվանդ արքան կառուցեց Երվանդակերտ դաստակերտը, ուր ապրում էին արքան իր ընտանիքով և պալատականներով, արքունի պահակազորը և պալատի սպասավորները: Իսկ ձախ ափին կառուցեց բուն մայրաքաղաք Երվանդաշատը: Երվանդաշատին մոտիկ Արշարունյաց ձորում արքան հիմնեց ՙԾննդոց՚ - կոչվող անտառ, որը լցրեց բազմատեսակ գազաններով և թռչուններով: Բարձր պաիսպներով շրջապատեց անտառը, որպիսի գազանները չկարողանան փախչել: Երվանդաշատից հարավ Երասխաձորում արքան հիմնեց պտղատու այգիներ և մշակովի հողատարածքներ: Պարիսպների շուրջ բոլորը կառուցեց գեղեցիկ ծաղկանոցներ և բուրաստաններ:
Պատմահայր խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ:
Սելևկյան Անտիոքս 3-րդ թագավորի զորավար արտաշեսը ապստամբեց Երվանդի դեմ գրավեց Երվանդաշատը և Կարթագենի զորավար Հանիբալի խորհրդով հիմնեց մի նոր մայրաքաղաք և այն իր անունով կոչեց Արտաշատ:
Երվանդի մահից հետո Երվանդաշատը գոյատևեց մինչև մ.թ. 4-րդ դարը: Մեր թվարկության 4-րդ դարում պարսից Շապուհ 2-րդի զորքերը հիմնահատակ կործանեցին Երվանդաշատ քաղաքը:

Մինչև այժմ էլ պահպանվել են Երվանդաշատի ավերակները: Վերջին շրջանում պարբերաբար կատարվում են պեղումներ: Պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները խոսում են հին Երվանդաշատի երբեմնի հզոր փառքի մասին: Գտածոներից պարզ է դառնում, որ հին Երվանդաշատում եղել է զարգացած բրուտագործություն, զինագործություն, ճարտարապետություն, կաշեգործություն, գինեգործություն, իսկ ամենից կարևորն այն է, որ հայտաբերվում է նաև ոչ հայկական ՙՀունական՚ արտադրության բազմատեսակ առարկաներ, որոնք խոսում են Հայաստանի և հարևան երկրների առևտրական կապերի մասին: