четверг, 22 октября 2015 г.

Գործնական աշխատանք


1.Բաղդատել թվերը, եթե 
ա) f(x)=x24
f(3) <  f(5)      f(-11)  <  f(12)

բ) f(x)=x31
f(-2)  > f(-7)       f(10) < f(12)

2.Լուծել հավասարումը
ա)  x5=35                 x8=x2
       x=3                      x= -1

3. Բաղդատել թվերը
   f(x)=x1/7
  f(15) >  f(14)

4. Լուծել հավասարումը
ա) 5x=0,2          բ) ( 1/3)x= ∛ 3                գ) 4x-2=2*8x-1                   դ) 54x+1=(0,2)x-6
      0,2=5x          x = (3-1)x =3-x              (22)x-2= 2*(23)x-1                      0,2= = =5-1
      5x=            3-x=3                              22(x-2)=2*23(x-1)                       54x+1=(5-1)-X-6
      5x=             x=                                   22x-4=2*23x-3                              54X+1=5-X+6
        x=0             x=-                                   22x-4=21+3x-3                              4x+1=-x+6
                                                                                    22x-4=23x-2                                  4x+x=6-1
                                                                      2x-4=3x-2                                 5x=5
                                                                      2x-3x=-2+4                                 x=1
                                                                         -x=2
                                                                          x=-2

ե) (1/3)2x+1+5*(1/3)2x-1=138             զ) (0,125)3-x=2 √2                 է) (√0,5)2-x=32
(1/3)2x+1=(1/3)2x*1/3                            125/1000=1/23=2-3               (1/21/2)2-x=32
(1/3)2x-1=(1/3)2x*3                                  2√2=2*21/2=23/2                 (2-1/2)2-x=25
(1/3)2x(1/3+5*3)=138                                   23x-9=23/2                        2x/2-1=25
(1/3)2x*46/3=138                                       3x-9=3/2                                x/2-1=5
(1/3)2x=138:46/3                                             3x=10,5                             x/2=6
(1/3)2x=32                                                        x=3,5                                 x=12
3-2x=32
x=-1

5. Լուծել անհավասարումը

ա) (1/3)x≤27                       բ) 3x+1 * 5x-2<27                      գ) 9*32x-82*3x+9≥0
3-x≤33                                      3x*3*5x*25-1<33                           նշ. 3x=z
-x≤3                                           (3*5)x<(3*5)2                               9z2-82z+9≥0
                                                      x≥-3 x<2                                    D=b2-4ac=802
                                                                                                  z1=(-b+√D)/2a=(82+80)/18=9=32
                                                                                                  z2=(-b-√D)/2a=(82-80)/18=9-1=3-2
                                                                                                            3x=32    3x=3-2

                                                                                                                 x=2 x=-2







                           

вторник, 13 октября 2015 г.

Ավետիք Իսահակյանը

                                        Բանաստեղծություններ           

                                        «Ռավեննայում»
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,                       

Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...

                              Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին։

Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

    

Ավետիք Իսահակյանը

Կենսագրություն

  Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

вторник, 29 сентября 2015 г.

Գրիգոր Զոհրապ

Կենսագրություն

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։

понедельник, 21 сентября 2015 г.

Ամփոփիչ աշխատանք

1.Ակսել Բակունցը և ժամանակաշրջանի առանձնահատկությունները։

Բակունցը ծնվել է նախահեղափոխական Հայաստանում: Մանկությունն անցել է թախծի ու տառապանքի մեջ: 1917-18թթ.-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի,Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին: Ակսել Բակունցի հասուն տարիները համընկան ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանին:Նրան բանդարկել են,  այնուհետև 1937-ի հուլիսի 18-ին գնդակահարել: Ակսել Բակունցի  ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։

2.Մեկ հետաքրքիր դրվագ Բակունցի կյանքից։        
Ակսել Բակունցի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կես ճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

3.Ընդհանուրը Բակունցի պատմվածքներում։         
Բակունցը իր պատմվածքներում խուսում է  սիրո, հայրենիքի, բնությոան և գունագեղությոան մասին: Այս թեմաներն ավելի լավ  արտահայտվում են  <<Միրհավ>>-ում, <<Սպիտակ ձի>>-ում,  <<Ալպիական մանուշակ>>- ում ստեղծագործություններում:

4.«Միրհավը» պատմվածքի առանցքային նախադասությունը (հիմնավորեք)։ Գունագեղությունը «Միրհավը» պատմվածքում։
Սարերը կապտավուն են, մասրենին կարմրին է տալիս, ծերունին ճերմակել է, իսկ նրա հուշերում Սոնան ոսկեդղձան է, իսկ վարսերի ծայրերը` խանձված` կարմրադեղին, շագանակագույն: Ընկուզենու չոր կոճղի վրա նստած Դիլան դային խորհում է Սոնայի, անցած-գնացած օրերի մասին աշնանը, երբ ամենը կարմիր ու դեղին է, ոսկի, շագանակագույն, երբեմն տեղ-տեղ կանաչ ու այդ բոլոր գույները` իրենց բազում, անթիվ երանգներով, լույս ու ստվերով: Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանինց, մի անգամ էլ շորօրաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը։ Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ։

5.«Սպիտակ ձին» պատմվածքում ձիու խորհրդանշական իմաստը (աչքի ընկնող ձիրեից յուրաքանչյուրի բնութագիրը)։ Հեղինակի ասելիքը՝ մեկ նախադասությամբ։
 Սպիտակ ձին այս պատմվածքում դարձել է ազատության, հույսի, երազանքների խորհրդանիշն: Այն իր մեջ կարծես թե արտացոլում է   ազատատենչ մարդու կերպարը։  Նրան ոչինչ չի պահում, նա ազատ է, ազատ ամենքից և ամեն ինչից. Եթե ոչ իր գործողություններով, գոնե մտքերով և հայացքներով:


6.«Ալպիական մանուշակ» պատմվածքում համեմատությունները, դրանց գեղագիտական արժեքը: Ալպիական մանուշակ պատմվածքում պատմվածքի հերոսուհուն համեմատում են ալպիական մանուշակի հետ՝ նրա վերագրելով մանուշակի առանձնահատկությունները, այդ  ծաղիկի գեղեցկությունը, համեստությունը, նրբությունը: Յուրաքանչյուր գեղեցիկ և նուրբ էակ կարիք ունի խնամքի և ուշադրության, որպեսզի կարողանապահպանել իր գեղեցկությունը: Իսկ կինը նման է նուրբ և քնքուշ ծաղիկի, ով միշտ պահանջում է այդ ուշադրությունն ու սերը: Ինչպես օրինակ ամենադիմացկուն ծաղիկն է թոշնում առանց ջրի, այնպես է կնոջ աչքերի փայլն է մարում առանց այդ ուշադրության:

7.Բակունցի ոճի բնութագիրը՝ ըստ նշված երեք պատմվածքների(ամփոփում)։

Բակունցն շատ իրատեսորեն է պատկերում երևույթներն ու իրադարձությունները: Նրա խոսքը շատ հարուստ է, երբեմն դժվարընկալելի, սակայն գեղեցիկ և հոգու խորքերը թափանցող: Նա շատ է սիրում օգտագործել համեմատություններ՝ դրանք դարձնելով իր ստեղծագործությունների հիմնական մասը: Իր ստեղծագործությունները աշքի են ընկնում համեմատություններով, գույների խաղով: