среда, 2 сентября 2015 г.

Ակսել Բակունց


Միրհավ   

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։
Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։
Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։
Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց։ Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։
Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։
Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։
Այդպես մի անգամ էլ, շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ Էլի արև օր էր։ Հնձանի ստվերում՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։
Ներսը՝ քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց ոտներով, ճմլում էր խաղողը, և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը։
Հնձանը շոգ էր, ճմլում էր խաղողը և ինքն իրեն դնդնում կայտառ մի երգ, և քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում շիրայի մեջ։ Երիտասարդ էր այն ժամանակ, երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի։
Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց։ Այգում ոչ ոք չկար։ Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի վառ կապույտ մանդիլը[1], ինքը պահվեց դռան հետևը։
Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում։ Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից։ Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը։
Սոնան էր. զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին։
Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին։ Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով;
Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի ետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը։
― Բաղը մարդ կգա, Դիլան,― դողալով խնդրեց նա։
Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք, Դիլան դային չիմացավ։ Սոնայի ականջին շշնջաց
― Կաց, անխիղճ…
Շշնջաց ու պինդ-պինդ փաթաթվեց նրան։ Այնքան դուրեկան էր նրա շույը[2] վեր չարած, լաջվարդ հալավի հոտը, այնքան տաք էր հնձանը։
Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ։ Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց… Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը՝ որպես անարատ զոհ։ Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա։
Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանինց, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը։
Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում։

вторник, 1 сентября 2015 г.

Ակսել Բակունց

 Կենսագրություն

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
Ակսել Բակունց Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թթ. աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։ Ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։

понедельник, 1 июня 2015 г.

Հայկական ձեռագրական կորուստները Մեծ Եղեռնի ժամանակ

 Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բնակչության տեսակարար կշռի տեսանկյունից ոչ մի ժողովուրդ չկրեց այնպիսի խոշոր կորուստներ, ինչպիսին հայերը: 1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվեց աշխարհում առաջին կանխամտածված ցեղասպանությանը' գենոցիդի, որը մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործությունն է: Շուրջ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին իրենց բնօրրանից եւ դաժանաբար կոտորվեցին:

 Բացի մարդկային կորուստներից, ահռելի էին նյութական կորուստները' ավերվեց շուրջ 66 քաղաք ու ավան, 25000 գյուղ, 2350 վանք ու եկեղեցի, 1500 դպրոց: Անդառնալի էին նաև մշակութային կորուստները, պատահական չէ, որ հայոց ցեղասպանությանն անդրադարձողները հաճախ օգտագործում են նաև «մշակութային եղեռն» արտահայտությունը, քանի որ Արևմտյան Հայաստանում բնակվող հայերին ոչնչացնելով թուրքերը հենց այդ և հետագա տարիներին ծրագրված սկսեցին ոչնչացնել նաև հայկական հարուստ քաղաքակրթության հետքերը, պատմաճարտարապետական և այլ մշակութային արժեքներ:

Hello. My name is Shushanna. I study at Mkhitar   Sebastatsi   Educomplex. I like my school very much, as it always organizes many interesting projects. Here I have many friends, they are so different and so interesting people  that I  can always  have a great time with them. I like my subjects, but most of all I love painting . Sometimes I think, that it will become my future profession. We always have trips. We have managed to visit different  parts of Armenia. WE also have organised exhibition, where all our pictures were  presented. We have kind, clever and interesting teachers.  I love my school, my friends and teachers . And sometimes I feel very proud that have a chance to learn here.

воскресенье, 31 мая 2015 г.

Ոսկե հատում

  Ոսկե հատումը հատվածի բաժանումն էր մասերի, որի դեքում ամբողջ հատվածը հարաբերում է իր մեծ մասին այնպես, ինչպես մեծ մասը հարաբերում էփոքրին : • (a+b)/a=a/b


 Պատահական չէ, որ պյութագորականները իրանց գաղտնի միության նշանում օգտագործել են հնգաթև աստղը: պատկերում ցանկացած հատվածի և հարևան ավելի փոքր հատվածի հարաբերությունը հավասար է ոսկե հատմանը: Նույնիսկ պարզագույն երկրաչափական պատկերներից` ուղղանկյուններից, գեղարվեստական առումով ամենագրավիչը համարվում են այն ուղղանկյունները, որոնց կողմերի հարաբերությունը հավասար է φ-ն ( ոսկե հատումը հաճախ nշանակում են φ տառով` Հին Հունաստանի մեծ քանդակագործ Ֆիդիասի պատվին (մ.թ.ա. v-րդ դար), ով նույնպես իր քանդակներում օգտագործել է այդ համամասնությունը):

четверг, 28 мая 2015 г.

Դավիթ Անհաղթ

Դավիթ Անհաղթ  V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։
Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,. Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսերին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։

воскресенье, 24 мая 2015 г.

Մորիս Կորնելիս Էշեռ

Մորիս Կորնելիս Էշեռ ծնվել է հունիսի 17-1898-ին Լեուվարդնում , վարչական
կենտրոնն է հոլանդական Ֆրիսլանդիա նահանգի, ինժենեռների ընտանիքում : Նրա  ծնողներն  էին (George Arnold Escher) և (Sarah Adriana Gleichman-Escher), Ջորջի երկրորդ կինը, նախարարի դուստրը  էր, Մաուրիսը եղել է  նրանց  կրտսեր որդին.  նա ուներ չորս ավագ եղբայրներ Berend,  Էդմոնդը առաջին ամուսնությունից, Առնոլդի և Յան երկրորդ: Ընտանիքը ապրել է «Princessehof», պալատում, որը  XVIII դարում պատկանել է Մարի Լուիզ Գեսեն –Կասելոին: Հիմա այս պալատը  դարձել է խեցեղենի թանգարան :
1903 թ ընտանիքը տեղափոխվել է Արհեմ : 1907 թ տղան որոշ  ժամանակ  սովորում էր ատաղձագործություն և երաժշտություն:  Յոթ  տարեկանում նա մի տարի անց է  կացրել մանկական հիվանդանոցում,  ծովափնյա Զանդորտ քաղաքում, որպեսզի  բարելավի վատ առողջությունը: 1912-1918 թ Մաուրիսը սովորել է  ավագ դպրոցում: Չնայած նրան, որ վաղ տարիքից նա ցույց էր տալիս իր կարողություները նկարչության մեջ , բայց  դպրոցում նրա  կարողությունները ձախողված էին (նա ձախորթեց քնությունը և նկարչությունը ): 1916 թ. Էյշեռը ավարտեց իր առաջին Լինոգռյավյուռը , իր հայրիկի՝  Ջոն Ա. Էյշռ , դիմանկարը: