Մի հիանալի օր Հրազդանում
Յուրաքանչյուր շաբաթվա վերջ մեր դպրոցում
կազմակերպում են արշավներ դեպի Հայաստանի տարբեր մարզեր և գյուղեր: Դա մեզ հնարավորություն
է տալիս շրջագայել Հայաստանում և ավելի լավ ճանաչել այն:
Այս
շաբաթ օրը՝հոկտոմբերի չորսին, մենք գնացինք
Հրազդանի Սոլակ գյուղ արշավի: Հասնելով
այնտեղ մենք կազմեցինք մեր օրվա ցուցակը, որպեսզի կարողանայինք հասցնել բոլոր պլանները
իրականացնել: Այնտեղ շատ գեղեցիկ էր, բայց նաև աղտոտված: Նախ մենք գնացինք
գետի մոտ, այնտեղ կազմակերպեցինք մի փոքրիկ պիկնիկ՝հանգստանալու և հաց ուտելու համար:
Հետո, չնայած սարի բարձրությանը մենք հաղթահարեցինք
այն և հասանք եկեղեցի: Եկեղեցին կիսաքանդ վիճակում էր, բայց միևնույն է պահպանել էր իր գեղեցկությունը և նման էր լքված, բայց գեղեցիկ կոթողի,
որից բխում էր ջերմություն, և ունենում ես ապահովության զգացում: Մեզ ասեցին, որ այնտեղ գոյություն ունի մի գեղեցիկ ավանդույթ.
եթե մոմը վառենք և կպցնենք պատին, և երազանք
պահենք, և եթե մոմը չընկնի
ապա երազանքը իրականանալու է: Հեռվից շատ
գեղեցիկ էր Հրազդանը ,այնտեղ կային շատ
տարբեր ծառեր և տարբեր
ծաղիկներ, ես ուղղակի հիացած էի այդ գեղեցիկ
բնությամբ: Ճանապարհին մենք տեսանք օձ, մենք շատ վախեցանք,
չնայած նրան,որ նա փոքրիկ էր և պարզապես գնում էր կամ կարելի
է ասել սողում էր իր ճանապարհով: Երբ մենք իջնում էինք սարից ես ճանապարհին
նկատեցի գեղեցիկ քարեր, և չդիմանալով նրանց գեղեցկությանը ես վերցրեցի մի քանիսը և
դրանք տեղավորեցի ընկերուհուս պայուսակում՝ չասելով նրան այդ մասին: Դա նման էր փոքրիկ չարաճճիության, քանի որ ամբողջ
ճանապարհին ընկերուհիս քայլում էր այդ ծանր պայուսակով:
Օրվա երկրորդ մասը մենք անցկացրեցինք ուսուցիչներից
մեկի տանը: Նախքան տուն մտնելը մենք բակում տեսանք կատուներ, սիրեցինք դրանց և ներս
գնացինք: Տանը մեզ հյուրասիրեցին, դրանից հետո մենք ընկերներով դուրս եկանք զբոսնելու
մոտակայքը ավելի լավ տեսնելու համար՝չզգուշացնելով
մեր ուսուցիչներին: Զբոսնելիս իմանալով, որ մեր դասընկերոջ ծննունդն է, մենք ցանկացանք
նրա համար անակնկալ անել: Չգիտեմ ինչքանով ստացվեց մեր անակնկալը, բայց այնուամենայնիվ
այն հետաքրքիր էր: Հետո ուսուցիչները նկատելով մեր բացակայությունը, զանգահարեցին և
հետ կանչեցին մեզ մի փոքր զայրացած: Հետ վերադառնալով ուսուցիչների մոտ, մենք ճանապարհին
տեսանք կովեր: Դիանան և Ազատը, վախենալով կովերից, շրջանցեցին դրանց,ընտրեցին ուրիշ
ճանապարհ և մոլորվեցին, սակայն հետո կարողացան հասնել մեզ մի փոքր ուշացումով: Ճանապարհին
մենք գնդակ գտանք և մտածեցինք չի կարելի օրը ավարտել առանց ֆուտբոլ խաղալու: Մենք խաղացինք
ֆուտբոլ և հոգնած, բայց լավ տրամադրությամբ և դրական էմոցիաներով վերադարձանք ուսուցիչների
մոտ: Այդպես ավարտվեց մեր արշավը և օրը շարունակվեց ավտոբուսում, երբ մենք արդեն վերադառնում
էինք Երևան: Արդեն մութ էր, մենք զգում էինք հաճելի հոգնածություն: Դրսում անձրև էր:
Բոլորս լուռ նայում էինք պատուհանի ապակիների վրա վազող անձրևի կաթիլներին՝ վայելելով
երաժշտությունը, և մտքում հիշելով օրվա իրադարձությունները:
Комментариев нет:
Отправить комментарий