Մի քանի
օր Դիլիջանում


Հասնելով Դիլիջան և տեղավորվելով
սենյակներում՝ մենք դւորս եկանք ծանոթանալու շրջապատին և մի քիչ քայլելու: Զբոսանքի
ժամանակ մենք ունեցանք և լավ, և վատ տպավորություններ. Հեռվում շատ գեղեցիկ տեսարան
էր՝ անտառ, որը հեռվից փայլում էր իր աշնանային ճոխ և գույնզգույն գույներով: Մենք
փորձում էինք վայելել այդ գեղեցկությունը, բայց , երբ մի փոքր առաջ գնացինք տեսանք
մի խանութ՝ մի կողմը մաքուր, իսկ մյուս կողմը նման էր իսկական աղբանոցի: Մենք շատ վատ
զգացինք, և մտացեցինք ինչպես կարելի է ապրել և միևնույն ժամանակ աղտոտել իր իսկ շրջապատը:
Մի փոքր հիասթափված այդ տեսարանից , մենք վերադարձանք տուն, բայց պայմանավորվելով,
որ հաջորդ օրը սկսելու ենք զբաղվել այդ տարածքների մաքրությամբ:




Դա աշնանային գեղեցիկ պատկեր էր:
Այգին կորել էր դեղին գույնի մեջ, գետինը պատված էր գույնզգույն տերևներով, և այդ աշնանային
տեսարանը ավելի շքեղ և գեղեցիկ տեսք էր ստանում արևի ճառագայթների ներքո: Մեր դիզայնի ուսուցիչը ուներ մի ծրագիր: Հավաքված
տերևների միջոցով մենք պետք է ստանայինք գեղեցիկ նկարներ՝ փայտով կամ մեր ձեռքերով
ինչ-որ պատկերներ գծելով նրանց վրա: Ափսոս մենք չստացանք մեր սպասելիք արդյունքը, բայց
մեծ բավականություն ստացանք կազմակերպման աշխատանքներից: Այտեղ մենք տեսանք մի շունիկ՝փոքր,
փափուկ, բարի աչքերով : Մեր դիզայնի ուսուցիչը ցանկացավ նրան սնունդ տալ: Մինչ մենք
սպասում էինք մեր մյուս ընկերներին ես և ընկերուհիս առանձնացանք՝ նկարվելու և այդ գեղեցիկ
տեսարանները նկարելու համար:



Դրանից հետո մենք միացանք մեր ընկերներին, ճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Մաթոսավանք: Ճանապարհը շատ երկար էր, բայց շրջակա գեղեցկությունը թույլ չէր տալիս մեզ հոգնել: Ճանապարհը գտնվում էր անտառի մեջ և երկու կողմից պատված էր ծառերով, ճանապարհին կային սնկեր, որոնք կարծես մեզ օգնում էին շարժվել ուղիղ ճանապարհով: Մաթոսավանքը հին եկեղեցի է, այն կիսաքանդ էր, ամայացած, բայց պահպանել էր իր գեղեցկությունը : Եկեղեցին գտնվում էր անտառի խորքում, շրջապատված ծառերով, դեղնած տերևներով և զանազան թփերով: Վայելելով անտառում տիրող խորհրդավոր ձայները, և մեծ բավականություն ստացած մենք վերադարձանք տուն: Երեկոն մենք անցկացրեցինք մի ֆիլմ դիտելով՝այդ ընթացքում ուսումնաիրելով այդ հին սարքավորումները, և համեմատելով մեր ժամանակակից տեխնիկայի հետ: Ֆիլմից հետո մենք գնացինք մեր սենյակները, այնտեղ սկսեցինք երգել, պարել , լուսանկարվել:





Քանի որ դա մեր արշավի վերջին օրն էր, մենք դրսում միացրեցինք բարձր երաժշտություն և սկսեցինք պարել: Պարելուց, երգելուց, ծիծաղելուց հետո մենք ներս գնացինք և լավ զգալով անցկացրած օրվա համար գնացինք քնելու: Հաջորդ օրը, առավոտյան, մենք հավաքեցինք մեր իրերը և վերադարձանք Երևան: Ես ունեցա շատ լավ տպավորություններ այդ արշավից: Դա լավ հնարավորություն էր ավելի լավ ծանոթանալու իմ դասընկերների հետ, տեսնելու Հայաստանի մի գեղեցիկ շրջան ևս: Դա աշնանային հիանալի արշավ էր ինձ համար:






Комментариев нет:
Отправить комментарий