понедельник, 17 ноября 2014 г.

                                                            
                                                           Սեբաստացու օրերի


    Մի քիչ պատմեմ այս օրերի մասին՝ Սեբաստացու օրերի: Կրթահամալիր եկել եմ քաղաքի այլ դպրոցից, որտեղ չեն եղել այսպիսի հետաքրքիր տոներ, այսպիսի անմիջական միջավայր: Մի քանի օր առաջ Գեղարվեստի դպրոցի նորամուտ էր՝ տանիքի նորամուտ: Առաջին անգամ այստեղ հասկացա՝ ինչ է դա: Երաժշտական լաբորատորիայի ելույթը տանիքին, իսկ հանդիսատեսը՝ աշունով լցված այգում, ունկնդրում էր: Այս շաբաթ այնքան բան սովորեցինք՝ լսեցինք դասախոսություններ Սեբաստացու մասին, դիտեցինք ֆիլմեր, ներկա եղանք մի քանի համերգների, նկարեցինք քարերի վրա, պատրաստեցինք Սուրբ Ղազար կղզու մակետը: Մի բան էլ նկատեցի. տիար Բլեյանը լինում է բոլոր դպրոցներում, տեսնում ամեն ինչ, ընկերաբար զրուցում մեզ հետ, նաև կարծում եմ, որ բոլորն էլ սիրում են տիար Բլեյանին, բայց միայն փոքրիկներն են վազում ընդառաջ ու փարվում նրա ոտքերին:
   Այսօրվա տոնախմբությունը շատ գեղեցիկ էր: Երգչախմբի ելույթը եկեղեցում, հետո Մարմարյա սրահի տոնը, հարիսայի ծեսը ինձ շատ դուր եկան: Դուր է գալիս նաև, որ ուսուցիչներ մեզ վերաբերվում են ընտանեբար, մտերմիկ, որն էլ թույլ է տալիս ազատ ու անկաշկանդ լինելու: Եվ վերջում, ես էլ եմ արդեն Սեբաստացի:

четверг, 30 октября 2014 г.

                                                                 ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՆԴԱՍՏԱՆ




Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա․․․
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա․․․
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա․․․
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա․․․
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:
Գեղեցկութեան արցանին


հեղինակ՝ Դանիել Վարուժան

среда, 29 октября 2014 г.

                                                The  place that I love most in Yerevan



            There are many beautiful and interesting places in the world, that I would like to visit and see. I want to travel all of the world, see different countries, new places, meet new people and new culture. In spite of these beautiful places, each of us loves her/his birthplace most of all.

            Yerevan is my birthplace. It is my city. It is the city where  my roots are , where I was born, went to school, have lived, and continue to live. That’s why I love my city. And it seems to me that Yerevan is the most beautiful and comfortable city in the world to live in. It is place where people respect each other, where people help each other, as if they are relatives. Yerevan is beautiful with its streets, its buildings, theatres,  cinemas, shops, the republic square, its lake, its Opera house.Each of them has its own beauty and has some unique nature. In Yerevan most of all I like The republic square. Though it is not very big, it is cosy to have a walk and admire the fountains. It is nice, especially in the evenings. When it is dark and we walk or just stand and look at the water, listening the music. IT makes us feel good, feel happy and forget all the tiredness of the day. Sometimes some concerts  are organized in the Republic square, at that time many people gather here to listen music and have a rest for a few hours.

            Yerevan is beautiful. Beautiful with its kind people, its buildings and streets…


                                                           Մի քանի օր Դիլիջանում


            Հոկտեմբերի քսանին մենք գնացինք մեր հերթական արշավին՝մենք դուրս եկանք Երևանից առավոտյան և օրվա կեսին մենք արդեն Դիլիջանում էինք: Երևան-Դիլիջան ճանապարհին անցկացրած ժամանակը նույնպես հետաքրքիր էր: Մենք ճանապարհին մի քանի ժամ անցկացրեցինք Սևանա լճում: Չնայած ցրտին, մենք գնացինք եկեղեցի, նկարվեցինք, ներքևում հաց կերանք և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Դիլիջան:
 



 Հասնելով Դիլիջան և տեղավորվելով սենյակներում՝ մենք դւորս եկանք ծանոթանալու շրջապատին և մի քիչ քայլելու: Զբոսանքի ժամանակ մենք ունեցանք և լավ, և վատ տպավորություններ. Հեռվում շատ գեղեցիկ տեսարան էր՝ անտառ, որը հեռվից փայլում էր իր աշնանային ճոխ և գույնզգույն գույներով: Մենք փորձում էինք վայելել այդ գեղեցկությունը, բայց , երբ մի փոքր առաջ գնացինք տեսանք մի խանութ՝ մի կողմը մաքուր, իսկ մյուս կողմը նման էր իսկական աղբանոցի: Մենք շատ վատ զգացինք, և մտացեցինք ինչպես կարելի է ապրել և միևնույն ժամանակ աղտոտել իր իսկ շրջապատը: Մի փոքր հիասթափված այդ տեսարանից , մենք վերադարձանք տուն, բայց պայմանավորվելով, որ հաջորդ օրը սկսելու ենք զբաղվել այդ տարածքների մաքրությամբ: 

воскресенье, 26 октября 2014 г.

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ

                                     Անձրև՜ ու անձրև .
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ                                   Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
                                     Տառապել կրկին. 
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
                                     Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
                                     Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
                                     Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
                                     Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
                                     Անձրև՜ է, աշո՜ւն...


Անձրև, մարող արև, դեղնած տերևներ, մերկացած ծառեր, խուլ և գույզգույն այյգիներ ահա այն , ինչ կարելի է համարել աշուն: Աշուն, որ լի է և’ տխրությամբ, և’ սիրով, և ուրախությամբ ու ցնծությամբ, երազներով ու հույսերով, միևնույն ժամանակ մարող արևով: Սիրում եմ նկարել աշնանային պատկերներ, մտքումս անընդհատ լսելով աշնան մեղեդին, որը մերթ լուռ է, իսկ երբեմն էլ այնքան աղմկոտ, որ ստիպում է հոգիներին խելագարվել:
            Անընդհատ փչում է քամին, պոկում ծառերի հոգնած ճյուղերից կախված չորացած տերևները` օդում սկսելով տերևների պարը: Տերևների ձայնը միանում է քամու երաժշտությանը` ստեղծելով աշնանային այդ անհասկանալի մեղեդին: Մեղեդի, որն ամբողջությամբ կյանք է տալիս  աշնան քնած պատկերին:
  
Present Simple
 
1.      I go to school every morning.
2.      My sister plays basketball.
3.      This old men walks in this garden every morning.
4.      My neighbour grows many beautiful flowers.
5.      I go for a walk with my friends every weekend.



Past Simple

1.      Yesterday I went to shopping with my mother.
2.      My sister left for Iran yesterday.
3.      I went to dancing lessons last year.
4.      It was too cold last winter.
5.      My family went to the country last weekend.



Future Simple

1.      I shall invite my friends to my house  next week.
2.      Tomorrow I shall go to the running before the lessons.
3.      I shall meet my classmates next week
4.      It is the premiere of my favourite film, and I  shall watch it.
5.      The weather is cloudy it will rain.



 Present  Perfect

I  have seen this  film, it is very interesting.  I advise you to watch it.
I have lived there for a long time, it is the nicest place in the world.
I have read this book, it is too interesting.
I have done all my lessons. May I go out mom?
My friend has left for London for a few days.